Arminfo.info


 Երեքշաբթի, 8 Օգոստոսի 2023 19:44

Արցախի նախագահը հրատապ ուղերձ է հղել միջազգային հանրությանը ՝ խնդրելով կասեցնել Արցախի ժողովրդի ցեղասպանությունը

Արցախի նախագահը հրատապ ուղերձ է հղել միջազգային հանրությանը ՝ խնդրելով կասեցնել Արցախի ժողովրդի ցեղասպանությունը

Արմինֆո.Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 8-ին հրատապ դիմում-ուղերձ է հղել միջազգային հանրության դերակատարներին՝ Արցախի ժողովրդի ցեղասպանության կասեցման և շրջափակման վերացման նպատակով հրատապ գործողությունների կատարման ակնկալիքով: Ուղերձի տեքստը ներկայացրել է Արցախի նախագահի աշխատակազմը.

 

 

«Միջազգային հանրության հարգելի՛ ներկայացուցիչներ, Ես՝ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանս, այս հրատապ ուղերձով ահազանգում եմ, որ հենց հիմա Արցախի Հանրապետության ժողովուրդը ենթարկվում է ցեղասպանության և կանգնած է ոչնչացման ու հայրենազրկման իրական սպառնալիքի առջեւ։

 

Լաչինի միջանցքով անցնող՝ Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի վերահսկողության նպատակով ադրբեջանական իշխանությունների կողմից նախաձեռնված եւ 2022թ. դեկտեմբերի 12-ին որպես «բնապահպանական» ցույց սկսված ներկայացումը իրականում ցեղասպանության հանցագործության նախերգանք էր, որը պաշտոնական և համակարգային բնույթ ստացավ 2023թ. ապրիլի 23-ին՝ Լաչինի միջանցքում ադրբեջանական ապօրինի անցակետի տեղադրմամբ։ Հունիսի 15-ին Ադրբեջանը ամբողջությամբ արգելափակեց Լաչինի միջանցքով անցնող ճանապարհը՝ լիակատար պաշարման մեջ վերցնելով Արցախի Հանրապետությունը և նրա 120 հազար բնակչությանը։ Արդեն գրեթե ութ ամիս է, ինչ Արցախի բնակչությունը զրկված է Լաչինի միջանցքով անխափան ու երկկողմանի տեղաշարժի հնարավորությունից, իսկ արդեն մոտ երկու ամիս շարունակ՝ նույնիսկ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից սննդամթերքի, դեղորայքի եւ կենսական նշանակության մնացած բոլոր ապրանքների ներկրման հնարավորությունից։ Ադրբեջանի գործողությունները խախտում են ոչ միայն միջազգային համընդհանուր իրավական նորմերը, այլև Լաչինի միջանցքի վերաբերյալ ընդունված կոնկրետ միջազգային իրավական ակտերը, որոնց թվում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության 6-րդ կետը, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Լաչինի միջանցքի ապարգելափակման վերաբերյալ իրավաբանորեն պարտադիր որոշումները։

 

Լաչինի միջանցքի արգելափակումը մեկուսացված դրվագ չէ. այն պետք է դիտարկել որպես Արցախի ժողովրդին որպես այդպիսին ոչնչացնելուն ուղղված Ադրբեջանի ծրագրված լայնածավալ և համակարգված քաղաքականության մաս։ Արցախի շրջափակումը ուղղակի շարունակությունն է 2020 թվականին Ադրբեջանի կողմից Թուրքիայի և Մերձավոր Արևելքից ահաբեկչական կազմակերպությունների անմիջական մասնակցությամբ սանձազերծված ռազմական ագրեսիայի։ Ադրբեջանը հետևողականորեն վարում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն ուժի միջոցով ճնշելու քաղաքականություն՝ ուղեկցելով իր գործողություններն ուժի կիրառմամբ և մարդու իրավունքների զանգվածային խախտումներով: Այս քաղաքականության վերջնանպատակն է ձերբազատվել Արցախի ժողովրդից և փակել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցը։

 

Նույն համատեքստում է անհրաժեշտ նաև դիտարկել Արցախի պետականության դեմ Ադրբեջանի ոտնձգումները, քանի որ Արցախի ժողովրդի եւ նրա ավանդույթների, արժեքների, մշակույթի պահպանման, ինչպես նաև նրա բնականոն զարգացման կարևորագույն պայմանը և միջոցը միջազգային-իրավական սուբյեկտայնություն ունեցող ազգային պետության առկայությունն է։

 

Հրադադարի մասին հայտարարությունից ավելի քան երկու տարի անց, չկարողանալով հասնել իր հանցավոր նպատակներին՝ Արցախի ժողովրդին ռազմական ճանապարհով վտարել հայրենիքից, Ադրբեջանը շարունակում է հետևողական փորձեր կատարել իր հանցավոր նպատակներին ոչ ռազմական ուժով, բայց ոչ պակաս անմարդկային մեթոդներով հասնելու համար։ Լաչինի միջանցքում ապօրինի անցակետի տեղադրումը, որի ակնհայտ հանցավոր նպատակն էր միտումնավոր սահմանափակել, ապա նաև ամբողջությամբ դադարեցնել Արցախի ժողովրդի բնականոն կյանքի ապահովման համար իրականացվող՝ մարդկանց, մեքենաների ու բեռների տեղաշարժը, դարձել է Արցախի ժողովրդի դեմ ուղղված նոր զինատեսակ Ադրբեջանի զինանոցում: Այդ ապօրինի անցակետի անմիջական զոհ է դարձել Արցախի Հանրապետության քաղաքացի Վագիֆ Խաչատրյանը, ում ադրբեջանցի զինծառայողները ուղղակիորեն առեւանգել են ԿԽՄԿ ուղեկցությամբ այդ անցակետով տեղափոխվելիս՝ կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը:

 

Ադրբեջանական կողմը, փորձելով քողարկել իր ցեղասպանական մտադրությունները, առաջարկում է կեղծ այլընտրանքներ՝ իբր թե մեղմելու իր իսկ ստեղծած հումանիտար աղետը։ Ներկայիս ծայրահեղ բարդ իրավիճակը, որից դուրս գալու համար Արցախին խիստ անհրաժեշտ է ինչպես միջազգային մարդասիրական, այնպես էլ քաղաքական աջակցություն, ուղիղ հետեւանք է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման և Արցախի ժողովրդի փաստացի պաշարման։ Ադրբեջանն այսպիսով փորձում է պատրանք ստեղծել, թե Արցախը կենսունակ չէ և կախված է արտաքին օգնությունից։ Իսկ օգնության տրամադրման պարտադրվող առաջարկով Ադրբեջանի իշխանությունները ձգտում են Արցախը եւ նրա ժողովրդին հպատակեցնել իրենց, ինչպես նաև կախվածության մեջ դնել Ադրբեջանից։

 

Այնուամենայնիվ, մոլորության մատնվել պետք չէ. Ադրբեջանից Արցախ մարդասիրական բեռնափոխադրումների առաջարկն Ադրբեջանի հանցավոր ծրագրի իրականացման ևս մեկ միջոց է, որը կհանգեցնի նրա կամքի պարտադրման, մարդկային արժանապատվության չարամտորեն ոտնահարման և Արցախի ժողովրդին Ադրբեջանին հպատակեցնելու այլ հանցավոր վերջնարդյունքների։ Նման քայլերով Ադրբեջանը նաև նպատակ է հետապնդում կանխել Արցախի բնականոն զարգացումը և ժողովրդի կենսամակարդակի բարելավումը։

 

Ադրբեջանի իշխանություններն իրենք էլ չեն թաքցնում, որ իրենց նպատակն Արցախի բնիկ հայ ժողովրդին հայրենիքից վտարումն է։ Ըստ այդմ՝ հակամարտության ենթադրյալ կարգավորման տեսլականի եւ դրա հիման վրա ներկայացվող առաջարկների փաթեթի առաջ քաշմամբ Ադրբեջանը փորձում է բանակցություննների շղարշի տակ քողարկել իր ցեղասպանական մտադրության իրացման այս նոր ճանապարհը։

 

Ստեփանակերտ-Բաքու երկխոսություն սկսելու վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջ քաշած շինծու օրակարգը իրականում Ադրբեջանի հանցավոր արարքները լեգիտիմացնելու փորձ է։ Առանց միջնորդների եւ գործուն երաշխիքների նման բանակցություններում Արցախի մասնակցությունը խրախուսելու ցանկացած կոչ ընկալում ենք որպես օժանդակություն Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականության իրացմանը։ Այս պայմաններով որեւէ նման բանակցություններին Արցախի մասնակցությունը կլինի Ադրբեջանի ցեղասպանական մտադրության իրացման քողարկված ծրագրի ընդունում եւ օրինականացում։

 

Բանակցությունների արդյունավետության ու լեգիտիմության համար անհրաժեշտ է ապահովել, որ կողմերն առնվազն հետեւեն միջազգային իրավունքի նորմերին։ Ընդ որում, ինչպես բուն հակամարտության կարգավորմանն ուղղված առաջարկները, այնպես էլ դրանց իրականացման հնարավոր հետևանքները պետք է մշտապես համահունչ լինեն միջազգային իրավունքի սկզբունքներին և համամարդկային արժեքներին։ Այս բոլորը, սակայն, մինչ օրս հաջողությամբ եւ անպատժելիորեն խախտվում են Ադրբեջանի կողմից։

 

Արցախն իր հերթին մշտապես հանդես է եկել և շարունակում է հանդես գալ կենսունակ և առարկայական բանակցությունների մեկնարկի օգտին, որոնց չափանիշները կհամապատասխանեն արդարության, արժանապատվության և հավասարության համընդհանուր սկզբունքներին։

 

Մեր անդրդվելի դիրքորոշումն է, որ անհրաժեշտ է առաջին հերթին ապահովել բանակցությունների համար բարենպաստ ու հավասար պայմաններ, ապա սկսել համաձայնեցնել բանակցությունների միջազգային մեխանիզմը, որն օժտված կլինի համապատասխան միջազգային մանդատով և կսահմանի բանակցային գործընթացի չափանիշները՝ հիմնվելով միջազգային իրավունքի նորմերի և միջազգային պրակտիկայի վրա։ Այլապես, առաջարկը բանակցելու մի կողմի հետ, որը չի հրաժարվում մյուս կողմին ցանկացած՝ թե՛ ռազմական, թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական միջոցներով ոչնչացնելու իր հանցավոր մտադրությունից, քննարկման առարկա լինել չի կարող։

 

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ակտերում, միջազգային կառույցների, առանձին պետությունների և կազմակերպությունների կողմից պարբերաբար արվող կոչերում և հայտարարություններում բոլորն առանց բացառության արձանագրում են Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման փաստը և ընդգծում միջանցքով ազատ տեղաշարժի վերականգնման անհրաժեշտությունը, սակայն, այդ ուղղությամբ որևէ գործուն և կոնկրետ քայլեր չեն ձեռնարկվում։ Մինչդեռ, Արցախի բնակչության ֆիզիկական ոչնչացման նպատակով կյանքի անտանելի պայմանների միտումնավոր ստեղծումն Ադրբեջանի կողմից ոչ այլ ինչ է քան ցեղասպանության հանցագործություն՝ բաղկացած հանցավոր մտադրությունից և հստակ գործողություններից։ Դա արձանագրում են նաև միջազգային առաջատար փորձագետները, ինչպես, օրինակ, Միջազգային քրեական դատարանի առաջին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օքամփոն՝ իր վերջին համապարփակ զեկույցով: Ցեղասպանության հանցագործության կանխարգելումը և կասեցումը պետություների համընդհանուր պարտավորությունն է, և յուրաքանչյուր պետություն պետք է ակտիվ և շարունակական ջանքեր գործադրի նման հանցագործությունը կանխելու համար։

 

Նման իրավիճակում անգործության կամ անտարբերության դրսեւորումը ոչ այլ ինչ է, քան ցեղասպանության հանցագործության թողտվություն։ Միջազգային հանրությունը պարտավոր է գործուն անհատական և հավաքական քայլեր ձեռնարկել թույլ չտալու Ադրբեջանին մարդկության պատմությունը համալրել եւս մեկ զանգվածային սովամահության և ցեղասպանական էջով։

 

Ըստ այդմ՝ վճռականորեն հորդորում եմ միջազգային դերակատարներին՝ իրենց պարտավորությունների շրջանակում, գործուն և արդյունավետ քայլեր ձեռնարկել կասեցնելու Արցախի ժողովրդի դեմ իրականացվող ցեղասպանության հանցագործութունը՝ մասնավորապես.

 

Հայաստանի Հանրապետությանը

 

  • հորդորում եմ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման և Արցախի ապօրինի շրջափակման հետեւանքով առաջացած հումանիտար աղետը որը վերածվել է ցեղասպանության հանցագործության, անհապաղ ներկայացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկմանը՝ հրատապ և կոնկրետ քայլեր ենթադրող բանաձեւի ընդունման նպատակով,
  • կոչ եմ անում բազմապատկել ջանքերը Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման և Արցախի ապօրինի շրջափակման խնդիրը տեղեկատվական, քարոզչական եւ այլ հարթակներով ակտիվորեն բարձրաձայնելու եւ միջազգային հանրությանն իրազեկելու ուղղությամբ,
  • Հորդորում եմ դիմել միջազգային գործընկերներին՝ քննարկելու և սահմանելու պատժամիջոցներ Ադրբեջանի դեմ՝ վերջինիս կողմից իրականացվող միջազգային հանցագործությունները դադարեցնելու նպատակով
  • միաժամանակ վճռականորեն կոչ եմ անում ՀՀ իշխանություններին, հասարակական եւ քաղաքական գործիչներին՝ զգույշ լինել իրավիճակի վերաբերյալ իրենց հրապարակային հայտարարություններում, գնահատականներում. որևէ հայտարարություն կամ գործողություն չպետք է կասկածի տակ դնի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և չպետք է նպաստի Ադրբեջանի հետագա հանցավոր ու ագրեսիվ գործողություններին,

 

Սփյուռքի մեր հայրենակիցներին

 

  • հորդորում եմ համախմբել ջանքերը՝ իրենց բնակության երկրների իշխանությունների եւ հասարակությունների ուշադրությունը սևեռելու Արցախում տեղի ունեցող միջազգային հանցագործություններին և պահանջելու անհապաղ ու գործուն քայլեր ձեռնարկել դրանք կանխելու ուղղությամբ,
  • Սփյուռքի մեր հայրենակիցներից ակնկալում ենք աշխատանքներ հետևյալ ուղղություններով՝
    • պահանջել կառավարություններից խստիվ դատապարտել և կոնկրետ քայլեր ձեռնարկել Արցախի շրջափակումը վերացնելու նպատակով Ադրբեջանի վրա ճնշումը մեծացնելու ուղղությամբ,
    • պահանջել կառավարություններից, իրավապաշտպան կազմակերպությունններից, զանգվածային լրատվամիջոցներից եւ այլ դերակատարներից ուղիղ իրավական որակումներ եւ քաղաքական գնահատականներ տալ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ իրականացվող հանցագործություններին,
    • պահանջել կառավարություններից քննարկել և սահմանել պատժամիջոցներ Ադրբեջանի դեմ՝ վերջինիս կողմից իրականացվող միջազգային հանցագործությունները դադարեցնելու նպատակով

 

Ռուսաստանի Դաշնությանը

 

  • կարեւորելով ՌԴ խաղաղապահ առաքելության ներկայությունն Արցախում՝ վճռականորեն կոչ եմ անում բազմապատկել ջանքերը Ադրբեջանի կողմից Արցախի ապօրինի շրջափակումն անհապաղ վերացնելու եւ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ սահմանված Լաչինի միջանցքի գործառնությունը վերականգնելու ուղղությամբ,

 

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ Ռուսաստանի Դաշնությանը, Ամերիկայի Միացյալ Նահանգներին եւ Ֆրանսիայի Հանրապետությանը

 

  • վճռականորեն կոչ եմ անում՝ որպես հակամարտության կարգավորման գործում անմիջականորեն ներգրավված եւ միաժամանակ որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ պետություններ, իրենց առաջնային պարտավորության շրջանակում գործուն քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից Արցախի ապօրինի շրջափակումն անհապաղ դադարեցնելու եւ Լաչինի միջանցքի անխափան գործառնությունը վերականգնելու ուղղությամբ,
  • կոչ եմ անում համանախագահող երկրներին անհատական և միասնական ջանքեր գործադրել՝ ստեղծելու համապատասխան միջազգային մանդատով օժտված ամուր բանակցային ձևաչափ, որը կերաշխավորի բանակցությունների գործընթացի, դրա չափանիշների եւ վերջնարդյունքի համապատասխանությունը միջազգային իրավունքի նորմերին և համամարդկային արժեքներին,
  • լիահույս եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները հետևողականություն կցուցաբերեն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորման հարցում և ակտիվ ջանքեր կգործադրեն հակամարտության կարգավորման միջազգային մանդատով օժտված բանակցային մեխանիզմը վերագործակելու ուղղությամբ,

 

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ պետություններին

 

  • հորդորում եմ անհապաղ հրավիրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ՝ քննարկելու Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետեւանքով մեկնարկած ցեղասպանությունը և առաջացած հումանիտար աղետը, ինչպես նաև ընդունելու բանաձեւ, որը կպարտավորեցնի Ադրբեջանին անհապաղ ապաշրջափակել Լաչինի միջանցքը եւ վերականգնել վերջինիս գործառնությունը՝ համաձայն Արդարադատության միջազգային դատարանի 2023թ. փետրվարի 22-ի որոշման,
  • միաժամանակ հիշեցնում եմ, որ ցեղասպանության կանխարգելումը ոչ միայն յուրաքանչյուր պետության համընդհանուր (erga omnes) պարտավորությունն է, այլև միջազգային հանրության հավաքական պատասխանատվությունը,

 

ՄԱԿ-ի Գլխավոր Քարտուղարին

 

  • հորդորում եմ դրսևորել բարոյական և քաղաքական պատասխանատվություն և առաջնորդություն եւ գործի դնել ՄԱԿ-ի ամբողջ համակարգը՝ կասեցնելու Արցախում տեղի ունեցող միջազգային հանցագործությունների հետագա ընթացքը,
  • կոչ եմ անում Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի Գլխավոր Քարտուղարի հատուկ խորհրդականին եւ այլ համապատասխան կառույցներին փոխանցված Արցախի Հանրապետությունում տեղի ունեցող միջազգային հանցագործությունների վերաբերյալ փաստական եւ իրավական մանրամասն տեղեկությունները ներկայացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին,
  • առաջարկում եմ իր բարի ծառայությունների ինստիտուտի միջոցով արդյունավետ ներդրում ունենալ Արցախի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման մեխանիզմի ձեւավորման գործընթացում,

 

Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի Գլխավոր Քարտուղարի հատուկ խորհրդականին

 

  • հորդորում եմ գործարկել իր մանդատի ներքո վաղ նախազգուշացման մեխանիզմը՝ դրանով իսկ Արցախի Հանրապետությունում ստեղծված ճգնաժամային իրավիճակը ներկայացնելով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին և, նրա միջոցով, Անվտանգության խորհրդին,
  • գործուն քայլեր ձեռնարկել Արցախի Հանրապետություն փաստահավաք առաքելություն ուղարկելու համար՝ գնահատելու Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման միջոցով իրականացվող միջազգային հանցագործությունների հետեւանքները,

 

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարին, Փախստականների հարցերով բարձր հանձնակատարին եւ մարդու իրավունքների պաշտպանության համար պատասխանատու ՄԱԿ-ի մյուս կառույցներին

 

  • պահանջում եմ իրենց մանդատի շրջանակներում իրավական գնահատականներ տալ Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից իրականացվող հանցագործություններին, արձանագրել մարդու իրավունքների զանգվածային խախտումները, ինչպես նաև ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի անդամ պետություններին եւ այլ միջազգային դերակատարներին ներկայացնել մանրամասն փաստական և իրավական տեղեկություններ Արցախում մարդու իրավունքների խորացող ճգնաժամի վերաբերյալ,

 

Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեին՝ որպես Արցախում ներկա և համապատասխան միջազգային մանդատով օժտված միակ միջազգային կազմակերպությանը

 

  • հորդորում եմ միջազգային հանրության բոլոր դերակատարներին և հատկապես ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի անդամ երկրներին ներկայացնել մանրամասն փաստական և իրավական տեղեկություններ Արցախում տիրող իրավիճակի և միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին կոպիտ խախտումներով Ադրբեջանի գործողությունների մասին,

 

Եվրոպայի Խորհրդին

 

  • հորդորում եմ գործուն և արդյունավետ քայլեր ձեռնարկել ապահովելու Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2022 թ. դեկտեմբերի 21-ի իրավական պարտադիր ուժ ունեցող որոշման անհապաղ կատարումը,
  • վճռականորեն կոչ եմ անում միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից Եվրոպայի խորհրդի երեք հիմնասյուների՝ մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության բացահայտ եւ կոպիտ խախտումների դեմ՝ այդ թվում դիտարկելով նման անդամ պետության հեռացումը կազմակերպությունից,

 

Եվրոպական Միությանը

 

  • կոչ եմ անում օգտագործել ԵՄ տրամադրության տակ եղած ռեսուրսներն ու գործիքները, ներառյալ պատժամիջոցների կիրառումը, ուժեղացնելու ճնշումն Ադրբեջանի վրա՝ Արցախի շրջափակումը վերացնելու և մարդու իրավունքների զանգվածային խախտումներին վերջ դնելու նպատակով,
  • Հորդորում եմ հավատարիմ մնալ Եվրոպական Միության հռչակած արժեքներին ու սկզբունքներին՝ զերծ մնալով Ադրբեջանի հետ հատկապես էներգետիկ գործընկերությունը մարդու իրավունքներից ու ազատություններից գերակա համարելու մոտեցումից,

 

Միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին եւ միջազգային այլ դերակատարներին

 

  • հորդորում եմ ակտիվորեն ներգրավվել Արցախում Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի եւ մարդու իրավունքների զանգվածային եւ համակարգային խախտումների մասին իրազեկման արշավին՝ տալով հստակ իրավական որակումներ եւ պահանջելով պետությունների կառավարություններից և միջազգային կառույցներից իրականացնել համապատասխան կանխարգելիչ գործողություններ,

 

Միջազգային զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին

 

  • ընդգծելով անկախ լրատվամիջոցների անփոխարինելի դերը զանգվածային հանցագործություննների մասին բարձրաձայնելու և դրանք կանխարգելելու գործում, հորդորում եմ, հավատարիմ մնալով իրենց առաքելությանը, խախտել անընդունելի լռությունը եւ օբյեկտիվ տեղեկություններ տրամադրել միջազգային հանրությանն Արցախում տեղի ունեցող զանգվածային հանցագործությունների մասին՝ դրանով իսկ փորձելով կոտրել անարդարության եւ անպատժելիության արատավոր շղթան:

 

Միջազգային հանրության հարգելի՛ ներկայացուցիչներ,

 

Որպես իմ այս ահազանգ-ուղերձի ամփոփում՝ խնդրում եմ հաշվի առնել, որ Արցախն այժմ աշխարհի վրա միակ տարածքն է, որը գտնվում է լիակատար պաշարման մեջ և որտեղ նույնիսկ միջազգային հանրությունը որևէ մուտք չունի: Արդյո՞ք ձեզ համար հարց չի ծագում, թե որն է Արցախի խաղաղասեր ժողովրդին այսպիսի լիակատար մեկուսացման ենթարկելու Ադրբեջանի մղումը, արդյո՞ք ձեզ չի մտահոգում այն հանգամանքը, որ Արցախը դարձել է մարդու իրավունքների պաշտպանության առումով ոչ թե գորշ գոտի, այլ՝ սև խոռոչ, որտեղ կարող են պատահել մարդկային քաղաքակրթության տեսած բոլոր հանցագործությունները, արդյո՞ք չեք գիտակցում, որ միջազգային այսպիսի անպատժելիությունը և նոր ցեղասպանության թույլատրումը ծնելու են նորանոր հանցագործություններ՝ միգուցե նաև ձեր ժողովուրդների հանդեպ:

 

Ուստի, բոլորիդ խնդրում ու պահանջում եմ՝ անհապաղ կերպով գործել և կասեցնել Արցախի ժողովրդի այս ընթացող ցեղասպանությունը, քանի դեռ լրիվ ուշ չէ»:

ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

alesker
Армяны прваыкли чтобы их генонцировали по всем каналам. Иначе начинакт армяская больезни и начинают друг другу гризти. У армян есть время когда подходить надо крови спускать и наче бешенство начинается

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Հայաստանի պաշտպանության նախարարը Փարիզում բանակցություններ է վարել Ֆրանսիայի զինված ուժերի և վետերանների հարցերով նախարարի հետՀայաստանի պաշտպանության նախարարը Փարիզում բանակցություններ է վարել Ֆրանսիայի զինված ուժերի և վետերանների հարցերով նախարարի հետ
Իտալիայի վարչապետ․ Երեւանի եւ Բաքվի միջեւ հարաբերությունների կարգավորումը կայունության և բարգավաճման կարևոր հնարավորություն է ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ տարածաշրջանի համարԻտալիայի վարչապետ․ Երեւանի եւ Բաքվի միջեւ հարաբերությունների կարգավորումը կայունության և բարգավաճման կարևոր հնարավորություն է ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ տարածաշրջանի համար
Կարապետյան․ Փաշինյանի կուսակցությունը բավարար թվով մանդատներ չունի Հայաստանում սահմանադրական հանրաքվե անցկացնելու համար, նույնիսկ՝ այսքան կեղծիքներից հետոԿարապետյան․ Փաշինյանի կուսակցությունը բավարար թվով մանդատներ չունի Հայաստանում սահմանադրական հանրաքվե անցկացնելու համար, նույնիսկ՝ այսքան կեղծիքներից հետո
Փաշինյան. Հայաստանի Հանրապետության լեգիտիմ իրավունքն է 9-րդ գումարման ԱԺ ընտրությունների արդյունքում ձևավորված ընդդիմությանը հետագա քաղաքական գործունեության հնարավորությունից զրկելըՓաշինյան. Հայաստանի Հանրապետության լեգիտիմ իրավունքն է 9-րդ գումարման ԱԺ ընտրությունների արդյունքում ձևավորված ընդդիմությանը հետագա քաղաքական գործունեության հնարավորությունից զրկելը
«Մի՛ հավատացեք ձեր աչքերին»․ IDBank-ը զգուշացնում է դիփֆեյքերի միջոցով զեղծարարությունների մասին«Մի՛ հավատացեք ձեր աչքերին»․ IDBank-ը զգուշացնում է դիփֆեյքերի միջոցով զեղծարարությունների մասին
Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակը կարծում է, որ Փաշինյանն իրականում վերընտրվել է չորրորդ ժամկետի համարՀայաստանի խորհրդարանի փոխխոսնակը կարծում է, որ Փաշինյանն իրականում վերընտրվել է չորրորդ ժամկետի համար
Երևանում երկրորդ անգամ կանցկացվի «Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան»Երևանում երկրորդ անգամ կանցկացվի «Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան»
Քաղաքագետ․ ԱՄՆ-ի գեոտնտեսական ակտիվությունը Հայաստանում ռեսուրսային գաղութացման բնույթ է ստանումՔաղաքագետ․ ԱՄՆ-ի գեոտնտեսական ակտիվությունը Հայաստանում ռեսուրսային գաղութացման բնույթ է ստանում
ՀՀԿ փոխնախագահ․ Փաշինյանը, չհասնելով ցանկալի արդյունքին, ուղիղ եթերում գողացավ ԲՀԿ-ի մանդատներըՀՀԿ փոխնախագահ․ Փաշինյանը, չհասնելով ցանկալի արդյունքին, ուղիղ եթերում գողացավ ԲՀԿ-ի մանդատները
Մինչև 30% idcoin լողավազաններում. Idram&IDBankՄինչև 30% idcoin լողավազաններում. Idram&IDBank
Հայաստանում ընտրություններին մասնակցելու համար ցանկանում են սահմանել բնակության ցենզ. ԱԺ պատգամավորՀայաստանում ընտրություններին մասնակցելու համար ցանկանում են սահմանել բնակության ցենզ. ԱԺ պատգամավոր
ՀՀ փոխվարչապետ. Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների բնակարանային խնդիրների լուծման համար արդեն ծախսվել է շուրջ 48 միլիարդ դրամՀՀ փոխվարչապետ. Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների բնակարանային խնդիրների լուծման համար արդեն ծախսվել է շուրջ 48 միլիարդ դրամ
Բրյունո Դելբոնելը՝ 23-րդ «Ոսկե ծիրան»-ի պատվավոր հյուրԲրյունո Դելբոնելը՝ 23-րդ «Ոսկե ծիրան»-ի պատվավոր հյուր
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է ՍԾՏՀ ԱԳՆԽ 52-րդ նստաշրջանինՀՀ ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է ՍԾՏՀ ԱԳՆԽ 52-րդ նստաշրջանին
«Հայաստան» դաշինք. Նույնիսկ կալանավորման սպառնալիքի ներքո Ռոբերտ Քոչարյանը վերադարձավ երկիր«Հայաստան» դաշինք. Նույնիսկ կալանավորման սպառնալիքի ներքո Ռոբերտ Քոչարյանը վերադարձավ երկիր
Հայաստանն ու Հունաստանը դիտարկել են խորհրդարանական հարթությունում համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀայաստանն ու Հունաստանը դիտարկել են խորհրդարանական հարթությունում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Կարծիք. Հայաստանը մտնում է ոչ թե խաղաղության, այլ մրցակցող լոգիստիկ ռեժիմների դարաշրջանԿարծիք. Հայաստանը մտնում է ոչ թե խաղաղության, այլ մրցակցող լոգիստիկ ռեժիմների դարաշրջան
«Ականատեսը» կասկածի տակ է դրել ԿԸՀ-ի պնդումներն առ այն, որ երեք տեղամասերում քվեարկության արդյունքների անվավեր ճանաչումը չի ազդում ընտրությունների արդյունքների վրա«Ականատեսը» կասկածի տակ է դրել ԿԸՀ-ի պնդումներն առ այն, որ երեք տեղամասերում քվեարկության արդյունքների անվավեր ճանաչումը չի ազդում ընտրությունների արդյունքների վրա
ՀՅԴ․ Հաջիևի Հայաստան այցի արդյունքը կլինի ՀՀ վարչապետի կողմից Ադրբեջանի հերթական պահանջների կատարումըՀՅԴ․ Հաջիևի Հայաստան այցի արդյունքը կլինի ՀՀ վարչապետի կողմից Ադրբեջանի հերթական պահանջների կատարումը
«Միասնության թեւեր»․ իշխանական ՔՊ կուսակցությունն իրականում չի ստացել այն աջակցությունը, որն իրեն վերագրվում է ընտրությունների պաշտոնական արդյունքներով«Միասնության թեւեր»․ իշխանական ՔՊ կուսակցությունն իրականում չի ստացել այն աջակցությունը, որն իրեն վերագրվում է ընտրությունների պաշտոնական արդյունքներով
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն առաջարկում է արգելել հաջորդ ընտրություններին այն ուժերի մասնակցությունը, որոնք ներգրավված են ընտրակաշառք բաժանելու մեջՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն առաջարկում է արգելել հաջորդ ընտրություններին այն ուժերի մասնակցությունը, որոնք ներգրավված են ընտրակաշառք բաժանելու մեջ
Հունիսի 17-25-ը  Հայաստանում  կանցկացվի  ամենամյա  «Արծիվ  գործընկեր - 2026»  զորավարժությունըՀունիսի 17-25-ը  Հայաստանում  կանցկացվի  ամենամյա  «Արծիվ  գործընկեր - 2026»  զորավարժությունը
Հայաստանի արտգործնախարարը Լյուքսեմբուրգում առանձին հանդիպումներ է ունեցել Նիդերլանդների և Սլովենիայի գործընկերների հետՀայաստանի արտգործնախարարը Լյուքսեմբուրգում առանձին հանդիպումներ է ունեցել Նիդերլանդների և Սլովենիայի գործընկերների հետ
Էրդողանը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնությունըԷրդողանը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Հայաստանի դեսպանը բրիտանացի պաշտոնյայի հետ քննարկել է Հարավային Կովկասում վերջին զարգացումներըՀայաստանի դեսպանը բրիտանացի պաշտոնյայի հետ քննարկել է Հարավային Կովկասում վերջին զարգացումները
ՀՀԿ. Հունիսի 7-ի այսպես կոչված ընտրությունների պաշտոնական արդյունքները կեղծ են, առ ոչինչ և չեն արտացոլում հայ ժողովրդի կամքըՀՀԿ. Հունիսի 7-ի այսպես կոչված ընտրությունների պաշտոնական արդյունքները կեղծ են, առ ոչինչ և չեն արտացոլում հայ ժողովրդի կամքը
Հայկական HandArt թատրոնը դարձել է  «նեոնատուրալիզմ» թատերական նոր  հոսանքի առաջին ներկայացուցիչն աշխարհումՀայկական HandArt թատրոնը դարձել է  «նեոնատուրալիզմ» թատերական նոր  հոսանքի առաջին ներկայացուցիչն աշխարհում
«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառու«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառու
Suebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համարSuebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար
Նառիշկին․ Երևանը սխալ կգործի, եթե կողմնորոշվի «Արևմուտքի օգնությանըՆառիշկին․ Երևանը սխալ կգործի, եթե կողմնորոշվի «Արևմուտքի օգնությանը"
Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի հարցերՀայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի հարցեր
Հայաստանի Քննչական կոմիտեն հաղորդել է Հայաստանի Քննչական կոմիտեն հաղորդել է "Ուժեղ Հայաստան" դաշինքի պատգամավորի երկու թեկնածուների կալանավորման մասին
ՀՀ դատախազությունը վիճարկում է Ծաղկաձորի հողամասի նկատմամբ սեփականության իրավունքըՀՀ դատախազությունը վիճարկում է Ծաղկաձորի հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը
Կոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներԿոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներ
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը վարույթ է հարուցել Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքովՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը վարույթ է հարուցել Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով
Հայաստանում կխստացվի ժամկետանց դեղերի ոչնչացման նկատմամբ վերահսկողությունըՀայաստանում կխստացվի ժամկետանց դեղերի ոչնչացման նկատմամբ վերահսկողությունը
Քաղաքագետ․ Նոր իրավիճակում պաշտոնական Երևանը կարող է Բաքվին առաջարկել խաղաղության գործընթացը շարունակել առանց ՀՀ սահմանադրության շուրջ հանրաքվեիՔաղաքագետ․ Նոր իրավիճակում պաշտոնական Երևանը կարող է Բաքվին առաջարկել խաղաղության գործընթացը շարունակել առանց ՀՀ սահմանադրության շուրջ հանրաքվեի
Պապիկյանը Փարիզում մասնակցում է Eurosatory-2026 պաշտպանական ցուցահանդեսինՊապիկյանը Փարիզում մասնակցում է Eurosatory-2026 պաշտպանական ցուցահանդեսին
Մարթա Կոսը հուլիսի 5-ին Հայաստան կայցելի Մարթա Կոսը հուլիսի 5-ին Հայաստան կայցելի 
Ֆինանսների նախարար․ այն քաղաքական ուժերը, որոնք զբաղվել են ընտրակաշառք բաժանելով, ընդհանրապես, բողոքելու իրավունք չունեն Ֆինանսների նախարար․ այն քաղաքական ուժերը, որոնք զբաղվել են ընտրակաշառք բաժանելով, ընդհանրապես, բողոքելու իրավունք չունեն 
Փաստաբան․ Հայաստանի իշխանությունները շինծու մեղադրանքով կալանավորել են զոհված զինծառայողի հորը և ընդդիմության թեկնածուին Փաստաբան․ Հայաստանի իշխանությունները շինծու մեղադրանքով կալանավորել են զոհված զինծառայողի հորը և ընդդիմության թեկնածուին 
Ռուբեն Վարդանյանի կինը հայտարարել է կանանց միջազգային մարդասիրական պատվիրակություն կազմակերպելու մտադրության մասին՝ Բաքու այցելելու համարՌուբեն Վարդանյանի կինը հայտարարել է կանանց միջազգային մարդասիրական պատվիրակություն կազմակերպելու մտադրության մասին՝ Բաքու այցելելու համար
Ընդդիմադիր պատգամավորը ԱԱԾ պետից հետաքրքրվել է, թե ինչպես է Ընդդիմադիր պատգամավորը ԱԱԾ պետից հետաքրքրվել է, թե ինչպես է "Զվարթնոց"-ի հատուկ պահպանվող տարածքից տեսանյութը հայտնվել Փաշինյանի ընտանիքին պատկանող թերթի տրամադրության տակ
"Ժառանգություն". ժամանակն է, որ Հայաստանի ընդդիմությունը ժողովրդին ներկայացնի իրավատեր այլընտրանք՝ լայն-քաղաքական ու վերկուսակցական, հավաքական նորովի առաջնորդությամբ
Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է Կիևյան կամրջի վերանորոգման ընթացքում այլընտրանքային երթուղիներըԵրևանի քաղաքապետարանը ներկայացրել է Կիևյան կամրջի վերանորոգման ընթացքում այլընտրանքային երթուղիները
ԿԸՀ-ը հանդես է եկել ընդարձակ հայտարարությամբ՝  երեք տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելուց հետո վերաքվեարկություն չնշանակելու վերաբերյալԿԸՀ-ը հանդես է եկել ընդարձակ հայտարարությամբ՝  երեք տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելուց հետո վերաքվեարկություն չնշանակելու վերաբերյալ
Նարեկ Կարապետյան. խորհրդարան անցած ընդդիմությանը դժվար և անարդար պայքար է սպասվումՆարեկ Կարապետյան. խորհրդարան անցած ընդդիմությանը դժվար և անարդար պայքար է սպասվում
ԱԳՆ նախկին ղեկավար․ Կառավարությունը ժողովրդավարական չի դառնում պարզապես այն պատճառով, որ խոսում է Արևմուտքի լեզվովԱԳՆ նախկին ղեկավար․ Կառավարությունը ժողովրդավարական չի դառնում պարզապես այն պատճառով, որ խոսում է Արևմուտքի լեզվով
Հայաստանում խիստ քննադատության են ենթարկել Դիլիջանում Գրիգորյանի և Հաջիևի հանդիպումըՀայաստանում խիստ քննադատության են ենթարկել Դիլիջանում Գրիգորյանի և Հաջիևի հանդիպումը
Հայ փորձագետ․ Ժամանակակից աշխարհաքաղաքական մրցակցությունը տեղափոխվում է տարածքների վերահսկումից դեպի ենթակառուցվածքային հոսքերի վերահսկումՀայ փորձագետ․ Ժամանակակից աշխարհաքաղաքական մրցակցությունը տեղափոխվում է տարածքների վերահսկումից դեպի ենթակառուցվածքային հոսքերի վերահսկում
Իշխանություններն արգելել են երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավարին լքել երկիրըԻշխանություններն արգելել են երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավարին լքել երկիրը
ԿԸՀ-ն չեզոքացրեց ԲՀԿ-ին. Ընտրությունների քվեարկության արդյունքներով Հայաստանի խորհրդարան կանցնի երեք քաղաքական ուժԿԸՀ-ն չեզոքացրեց ԲՀԿ-ին. Ընտրությունների քվեարկության արդյունքներով Հայաստանի խորհրդարան կանցնի երեք քաղաքական ուժ
Հայաստանի կինոյի հիմնադրամը հետաձգել է հայկական ծրագրի ցուցադրությունը Անսիի փառատոնում ՝ ֆիլմերի նկատմամբ իրավունքների շուրջ վեճի պատճառովՀայաստանի կինոյի հիմնադրամը հետաձգել է հայկական ծրագրի ցուցադրությունը Անսիի փառատոնում ՝ ֆիլմերի նկատմամբ իրավունքների շուրջ վեճի պատճառով
Հայաստանում 5 ամսում բժշկական ապահովագրության ծրագրով կատարվել է 8 հազար սիրտ-անոթային վիրահատություն. Առողջապահության նախարարությունՀայաստանում 5 ամսում բժշկական ապահովագրության ծրագրով կատարվել է 8 հազար սիրտ-անոթային վիրահատություն. Առողջապահության նախարարություն
Հայաստանի և Հյուսիսային Եվրոպայի երկրների հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի, վստահության և ընդհանուր արժեքների վրա. Մհեր ԳրիգորյանՀայաստանի և Հյուսիսային Եվրոպայի երկրների հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի, վստահության և ընդհանուր արժեքների վրա. Մհեր Գրիգորյան
Հակակոռուպցիոն կոմիտե. Լոռիում ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչների են ձերբակալել՝ ընտրակաշառք բաժանելու փաստի առթիվՀակակոռուպցիոն կոմիտե. Լոռիում ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչների են ձերբակալել՝ ընտրակաշառք բաժանելու փաստի առթիվ
Մհեր Գրիգորյան. Հայ-ռուսական համագործակցության կուտակված փորձն արժեքավոր ակտիվ է, որը կարևոր է պահպանել միջազգային հարաբերությունների ցանկացած կոնֆիգուրացիայի դեպքումՄհեր Գրիգորյան. Հայ-ռուսական համագործակցության կուտակված փորձն արժեքավոր ակտիվ է, որը կարևոր է պահպանել միջազգային հարաբերությունների ցանկացած կոնֆիգուրացիայի դեպքում
Դատարանը բավարարել է ֆինանսների նախկին նախարարի որդուն կալանավորելու միջնորդությունըԴատարանը բավարարել է ֆինանսների նախկին նախարարի որդուն կալանավորելու միջնորդությունը
ՌԴ դեսպան․ Ռուս-հայկական հարաբերությունները մոտեցել են վերաիմաստավորման եւ փոփոխվող գլոբալ և տարածաշրջանային իրողություններին ադապտացման փուլինՌԴ դեսպան․ Ռուս-հայկական հարաբերությունները մոտեցել են վերաիմաստավորման եւ փոփոխվող գլոբալ և տարածաշրջանային իրողություններին ադապտացման փուլին
Քոչարյան․ Խորհրդարանական ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումները բավարար են դրանք ոչ լեգիտիմ որակելու համարՔոչարյան․ Խորհրդարանական ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումները բավարար են դրանք ոչ լեգիտիմ որակելու համար
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
"Ժառանգություն". ժամանակն է, որ Հայաստանի ընդդիմությունը ժողովրդին ներկայացնի իրավատեր այլընտրանք՝ լայն-քաղաքական ու վերկուսակցական, հավաքական նորովի առաջնորդությամբ
ԿԸՀ-ն չեզոքացրեց ԲՀԿ-ին. Ընտրությունների քվեարկության արդյունքներով Հայաստանի խորհրդարան կանցնի երեք քաղաքական ուժԿԸՀ-ն չեզոքացրեց ԲՀԿ-ին. Ընտրությունների քվեարկության արդյունքներով Հայաստանի խորհրդարան կանցնի երեք քաղաքական ուժ
Մոսկվա. Հայաստանում ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումներովՄոսկվա. Հայաստանում ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումներով
Փորձագետ․ Անգամ ԵԱՀԿ դիտորդները Հայաստանում ընտրությունների ժամանակ բազմաթիվ խախտումներ են արձանագրելՓորձագետ․ Անգամ ԵԱՀԿ դիտորդները Հայաստանում ընտրությունների ժամանակ բազմաթիվ խախտումներ են արձանագրել
Մոսկվան կսպասի Հայաստանի ընտրությունների պաշտոնական արդյունքներին . ՊեսկովՄոսկվան կսպասի Հայաստանի ընտրությունների պաշտոնական արդյունքներին . Պեսկով
Անտոնիո Կոշտա․ ԵՄ-ն կշարունակի խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ՝ ընդլայնելով համագործակցությունը էներգետիկայի, առևտրի և թվայնացման ոլորտներումԱնտոնիո Կոշտա․ ԵՄ-ն կշարունակի խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ՝ ընդլայնելով համագործակցությունը էներգետիկայի, առևտրի և թվայնացման ոլորտներում
Իսրայելի ԱԳ նախարարը շնորհավորել է ՓաշինյանինԻսրայելի ԱԳ նախարարը շնորհավորել է Փաշինյանին
Թուրքիայի ԱԳՆ-ը մեկնաբանել է Հայաստանի ընտրությունների արդյունքներըԹուրքիայի ԱԳՆ-ը մեկնաբանել է Հայաստանի ընտրությունների արդյունքները
Զախարովա․ Միջազգային դիտորդները չեն կարողանա լռություն պահպանել՝ Հայաստանում ընտրությունների ընթացքում ողջ ժողովրդի շահերի աղաղակող ոտնահարման ֆոնինԶախարովա․ Միջազգային դիտորդները չեն կարողանա լռություն պահպանել՝ Հայաստանում ընտրությունների ընթացքում ողջ ժողովրդի շահերի աղաղակող ոտնահարման ֆոնին
"Ուժեղ Հայաստանը" հանդես կգա հայտարարությամբ՝ իրական հաշվարկների ավարտից հետո․ Նարեկ Կարապետյան
Ռուսաստանի սենատոր․ Ընտրությունների ժամանակ իշխող կուսակցության կողմից խախտումների վերաբերյալ ընդդիմադիր ուժերի բողոքները մնացել են անպատասխանՌուսաստանի սենատոր․ Ընտրությունների ժամանակ իշխող կուսակցության կողմից խախտումների վերաբերյալ ընդդիմադիր ուժերի բողոքները մնացել են անպատասխան
Հայաստանի վարչապետը շարունակում է շնորհավորանքներ ստանալ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբՀայաստանի վարչապետը շարունակում է շնորհավորանքներ ստանալ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ
ԱՊՀ ՄԽՎ խորհրդի քարտուղարության ղեկավար. Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի չափազանց դժվար մթնոլորտը ուղեկցվեց զանգվածային ձերբակալություններովԱՊՀ ՄԽՎ խորհրդի քարտուղարության ղեկավար. Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի չափազանց դժվար մթնոլորտը ուղեկցվեց զանգվածային ձերբակալություններով
533 ընտրատեղամասերի ձայների հաշվարկով Փաշինյանի կուսակցությունը առաջատարն է 51,13%-ով533 ընտրատեղամասերի ձայների հաշվարկով Փաշինյանի կուսակցությունը առաջատարն է 51,13%-ով
Հայաստանում ավարտվեց երկրի հերթական խորհրդարանական ընտրությունների քվեարկությունըՀայաստանում ավարտվեց երկրի հերթական խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը