


Ապրիլի 21-24-ին, 25-ի գիշերը ժամանակ առ ժամանակ Հայաստանի շրջանների զգալի մասում, 25-ի ցերեկը արևելյան շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ:
Ինչպես նշվում է ՏԿԱԻՆ պաշտոնական կայքում զետեղված
հաղորդագրությունում, ապրիլի 21-ի գիշերը հյուսիսային շրջաններում սպասվում է ինտենսիվ անձրև, 23-ին և 24-ին լեռնային շրջաններում տեղումները սպասվում են թաց ձյան տեսքով: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ, 21-22-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 21-24-ին աստիճանաբար կնվազի 5-7, 25-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով: Գետերում սպասվում
է ջրի ելքերի
մեծացում, Դեբետ
գետի ավազանում հնարավոր
են ջրի անբարենպաստ
ելքեր:
Երևանում ապրիլի 21-24-ին, 25-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ: Ապրիլի 25-ի ցերեկը սպասվում է տեղումների դադար: Ապրիլի 21ճ-ին օդի ջերմաստիճանը ցերեկը կկազմի +20 աստիճան, ապրիլի 22-ին` մինչև +18, 23-24-ին` մինչև +15, ապրիլի 25-ին` մինչև +18 աստիճան:


