Արմինֆո. ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Համապատասխան որոշումը, ինչպես տեղեկանում ենք կառավարության պաշտոնական կայքից, օգոստոսի 7-ին ստորագրել է կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք, որ Արարատի մարզպետի տեղակալ Սերգեյ Ատոմյանը 2021 թվականի սեպտեմբերի 17-ին ազատվել էր զբաղեցրած պաշտոնից և նշանակվել ՀՀ ԱՆ ՔԿԾ պետ: