Արմինֆո.Դաշնակցական Դավիթ Իշխանյանն ընտրվել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ:
Այսօր Ստեփանակերտում տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան ՝ խորհրդարանի նոր ղեկավարի ընտրության օրակարգով:
Իշխող "Ազատ Հայրենիք - ՔՀԿ" խմբակցությունն Ազգային ժողովի նախագահի պաշտոնի համար առաջադրել է ընդդիմադիր ՀՅԴ խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանի թեկնածությունը:
Գաղտնի քվեարկության արդյունքում Դավիթ Իշխանյանն ընտրվել է ԼՂՀ խորհրդարանի նոր նախագահ: Նրա թեկնածությանը կողմ է քվեարկել 22 օրենսդիր, դեմ՝ 9:
Արտահերթ նիստին ներկա են եղել նաև Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը և խորհրդարանի նախկին նախագահ Արթուր Թովմասյանը, որը հրաժարական էր ներկայացրել հուլիսի 29-ին։