Արմինֆո.ՆԱՏՕ-ն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին կոչ է անում կրկնապատկել ջանքերը՝ բանակցությունների միջոցով համաձայնության հասնելու համար: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան:
«Խորապես մտահոգված եմ Լաչինի միջանցքի շուրջ հումանիտար իրավիճակի վատթարացմամբ։ Այդ ճանապարհն ազատ տեղաշարժի ապահովման և մարդասիրական կենսական կարիքների բավարարման բանալին է", - գրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը։