


Արմինֆո. Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին այցելել է Գորիսի Ֆրանկոֆոնիայի կենտրոն, որն իր աջակցությունն է ստանում Ֆրանսիայի Վիեն քաղաքի կողմից։ Այդ մասին հաղորդել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը:
«Կենտրոնը Ֆրանկոֆոնիայի հիմնասյուններից է Սյունիքի այս քաղաքում, որտեղ ֆրանսերենն ուսուցանվում է մանկապարտեզից մինչև ավագ դպրոց։ Գորիսի ֆրակոֆոնիայի կենտրոնում Ֆրանսիայի հայկական հիմնադրամի աջակցությամբ գործում է ասեղնագործության արհեստանոց, որը լրացուցիչ եկամտի աղբյուր է մասնավորապես Լեռնային Ղարաբաղից տեղահանված կանանց համար», - ասվում է հաղորդագրությունում:



