Արմինֆո. Օգոստոսի 3-ին Հայաստանը Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը կներկայացնի ՄԱԿ Անվտանգության խորհրդում "Պարենային անվտանգության ապահովումը կոնֆլիկտային իրավիճակներում և սովի բացառումը" թեմայով բաց քննարկմանը: Այդ մասին լրագրողներին հաղորդել է ՀՀ ԱԳՆ զարգացման բնագավառում բազմակողմ քաղաքականության և համագործակցության դեպարտամենտի ղեկավար Դավիթ Կնյազյանը։
«Իհարկե, թեման լիովին համապատասխանում է մեր իրավիճակին, և հայկական կողմը հանդես կգա բարձր մակարդակի զեկույցով՝ ներկայացնելով ստեղծված իրավիճակը: Լաչինի միջանցքի բացումն ապահովելու համար կօգտագործենք բոլոր հասանելի գործիքները՝ միջազգային բոլոր ֆորումներում: Նման գործիքները շատ են, մենք դրանք հետևողականորեն օգտագործում և ներդնում ենք՝ ըստ անհրաժեշտության, նպատակը Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշման ուժեղացումն է, ինչն արդեն տեղի է ունենում", - ընդգծել է նա։
Հայաստանի կողմից Անվտանգության խորհրդի նիստում ելույթ կունենա արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը: