Արմինֆո. Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ամենաբարդերից մեկն է, այն ունի խորը պատմական արմատներ։ Այդ մասին "ՌԻԱ Նովոստի"-ի հետ հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։
Նրա խոսքով, կայուն կարգավորման միակ ճանապարհը հայ-ադրբեջանական հարաբերությունների հետևողական կարգավորումն է' բանակցությունների, կողմերի փոխադարձ հարգանքի, փոխզիջումների գնալու, պատասխանատու որոշումներ կայացնելու և դրանք կատարելու պատրաստակամության հիման վրա: "Այս համատեքստում չեմ կարող չնշել այն առանցքային միջնորդական դերը, որն այս բարդ գործընթացում խաղում են Ռուսաստանն ու անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինը", - նշել է Աղասանդյանը։