


Արմինֆո.Ամերիկայի Միացյալ Նահանգները շարունակում է հավատալ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը հասանելիության սահմաններում է: Այդ մասին Վաշինգտոնում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։
"Մենք միշտ ասել ենք, որպեսզի դա լինի հասանելիության սահմաններում, երկու կողմերն էլ պետք է գնան բարդ փոխզիջումների", - ընդգծել Է Միլլերը: Նա հավելել է, որ հենց այդ պատճառով էլ ԱՄՆ պետքարտուղարը շարունակում է բանակցություններ վարել ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի առաջնորդների հետ, որպեսզի խրախուսի նրանց գնալ այդ դժվար փոխզիջումներին: "Այդ պատճառով մենք վստահ ենք, որ նրանք կարող են համաձայնության գալ", - ընդգծել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ հուլիսի 29-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը զանգահարել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի Twitter-ի միկրոբլոգում հստակեցվում է, որ զրույցի ընթացքում պետքարտուղարը խորը մտահոգություն է հայտնել Ղարաբաղում հումանիտար իրավիճակի կապակցությամբ: "Ես խոսել եմ Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ, որպեսզի արտահայտեմ մեր խորը մտահոգությունը Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացման կապակցությամբ", - գրել է Բլինքենը:
Պետքարտուղարը նաև նշել է, որ ԱՄՆ-ն Ադրբեջանին և Հայաստանին կոչ է անում շարունակել երկխոսությունը խաղաղության շուրջ համաձայնության հասնելու համար:


