Արմինֆո. Բաքուն փորձում է վախեցնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, սոցիալական ցանցերում գրել է ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը:
"Ադրբեջանի կամայականությունը, Լաչինի միջանցքի լիակատար շրջափակման և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների ու անվտանգության հարցերի անտեսման հետ մեկտեղ, ուղղված է նրանց վախեցնելուն, ինչպես նաև ԼՂ բնակչության նվազագույն իրավունքների ապահովման և միջազգային մասնակցության բացակայության պայմաններում նրանց կյանքի իրավունքի իրացման հնարավորությունը կասկածի տակ դնելուն", - գրել է նա:
Հիշեցնենք, որ հուլիսի 29-ին 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին, ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Արցախից բուժման էին տեղափոխում Հայաստան, առևանգել են Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները և տարել անհայտ ուղղությամբ: Մի քանի ժամ նրա ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէր, ավելի ուշ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է Խաչատրյանին ձերբակալելու մասին՝ 1991 թվականին, իբր, կատարած ռազմական հանցագործությունների համար մեղադրանքով: