Արմինֆո.ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Ջ. Բլինքենն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում խորը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի առնչությամբ, ինչպես նաև նշել է "այլընտրանքային երթուղիների շուրջ փոխզիջման անհրաժեշտությունը":
Այդ մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Մեթյու Միլլերի հայտարարության մեջ ։ "Պետքարտուղար Բլինքենն ընդգծել է Լաչինի միջանցքով առեւտրային, հումանիտար եւ մասնավոր տրանսպորտային միջոցների ազատ անցման հրատապ անհրաժեշտությունը, ինչպես նաեւ նշել է այլընտրանքային երթուղիների շուրջ փոխզիջման անհրաժեշտությունը, որպեսզի մարդասիրական բեռները կարողանան հասնել Լեռնային Ղարաբաղի բնակիչներին: Քարտուղարն ընդգծել է այն բանի անհրաժեշտությունը, որ բոլոր կողմերը պահպանեն դրական տրամադրվածությունը խաղաղ բանակցություններում", - ասված է հաղորդագրության մեջ