Արմինֆո. Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Արցախից Հայաստան բուժման նպատակով տեղափոխվող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանն առևանգվել է Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչների կողմից և տեղափոխվել անհայտ ուղղությամբ։ Այդ մասին հաղորդում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում:
«Հարազատներից, ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներից կամ ռուսական խաղաղապահներից որևէ մեկը առևանգված բուժառուի մոտ չէ։ Այս պահին ճակատագիրը անհայտ է։ Դեպքի վերաբերյալ Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի հաստատության կողմից շարունակվում է փաստերի հավաքագրումը», - հայտարարել է Ստեփանյանը։
Ավելի վաղ Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը «Ֆեյսբուքի» իր էջում հաղորդել էր, որ Ադրբեջանն արգելանքի է վերցրել բուժման նպատակով Կարմիր խաչի միջոցով այսօր Հայաստանի Հանրապետության բուժհաստատություն տեղափոխվող արցախցի 68-ամյա քաղաքացուն: