Արմինֆո.Մարդկանց սովի մատնելով սեփական նպատակին հասնելն անընդունելի է ժամանակակից աշխարհում: Այդ մասին հայտարարել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը՝ Հայաստանում հավատարմագրված դիվանագետների Կոռնիձոր այցի շրջանակներում, որտեղ արդեն մի քանի օր կանգնած են շրջափակված Արցախի բնակիչների համար նախատեսված մարդասիրական բեռներով բեռնատարները, որոնց ադրբեջանական կողմը թույլ չի տալիս մեկնել Արցախ:
Երախտագիտություն հայտնելով դեսպաններին Կոռնիձոր կատարած այցի համար, որտեղ վերջիններս կարող են անձամբ ծանոթանալ իրավիճակին և գնահատականներ տալ, նա ընդգծել է, որ նախկինում Հայաստանը հնարավորություն է ունեցել փոքր խմբաքանակներով Արցախ մատակարարել առաջին անհրաժեշտության պարագաներ ՝ սննդամթերք և դեղորայք: Իսկ վերջերս Արցախը լիովին կտրված է։
«Ինչպես մեծահասակները, այնպես էլ երեխաները սովի են մատնված են, և Ադրբեջանը խոսում է ինտեգրման մասին: Բայց, ըստ երևույթին, դրանով ուզում են հասնել ինտեգրման, մարդկանց սովի մատնելով, ինչն անընդունելի է մեզ բոլորիս համար։ Սա միակ ճանապարհն է, և բեռը պետք է հասնի հասցեատիրոջը ։ Հակառակ դեպքում, մենք, պարզապես, կդառնանք աղետի լուռ վկաներ", - ընդգծել է մարզպետը։
Ղուկասյանը նշել է, որ կամրջի ողջ երկայնքով, այնուհետև ՝ դեպի խորքերը տեղակայված են ադրբեջանական զինված ուժերը, որոնք արգելափակում են հումանիտար շարասյան ճանապարհը:
Կրկին շնորհակալություն հայտնելով դեսպաններին այցելության համար՝ նա ընդգծել է, որ անձամբ տեսնելուց հետո դիվանագետները կկարողանան ինքնուրույն վերլուծել եւ գնահատել իրավիճակը, երբ տասնյակ հազարավոր սոված մարդիկ շրջափակման մեջ են գտնվում՝ մի կողմում, իսկ հումանիտար բեռը ՝ մյուս կողմում:
Նշենք, որ դիվանագիտական պատվիրակության կազմում էին Սերբիայի, Շվեյցարիայի, Ուկրաինայի, Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության, Բելառուսի, Իրանի, Ռուսաստանի Դաշնության, Բուլղարիայի, ԱՄՆ-ի, Լիտվայի, Լեհաստանի, Իրաքի, Հնդկաստանի, Ռումինիայի, Իտալիայի և Իսպանիայի դեսպաններն ու դիվանագիտական ներկայացուցիչները: