


Արմինֆո. Արցախի խորհրդարանի խոսնակ Արթուր Թովմասյանը հրաժարական է տալիս։ Թովմասյանի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Արցախի ԱԺ կայքում, մասնավորապես, ասվում է.
«Սիրելի´ հայրենակիցներ, իմ անձնական որոշմամբ քաղաքական պատասխանատվություն եմ վերցնում՝ հեռանալու Ազգային ժողովի նախագահի պաշտոնից, բայց միշտ հավատարիմ կմնամ 1991 թվականին մեր ժողովրդի կողմից հանրաքվեով ընդունված գաղափարին: Մինչև վերջին շունչս ծառայելու եմ Հայաստանի Հանրապետությանը և նրա ժողովրդին, Արցախի Հանրապետությանը և նրա ժողովրդին: Աստված պահապան հայ ժողովրդին: Վաղը կներկայացնեմ հրաժարականի դիմում»:



