


Արմինֆո.Հուլիսի 28- ին, ժամը 11:00-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Շուշիի շրջանում խախտել է հրադադարը' կիրառելով հրաձգային զենք։ Այդ մասին հաղորդել է Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունը։
«Հայկական կողմում կորուստներ չկան։ Տեղի ունեցածի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը», - ասվում է հաղորդագրությունում։



