Arminfo.info


 Ուրբաթ, 17 Ապրիլի 2015 09:17

Տաթևիկ Շահունյան

Սամվել Ֆարմանյան. Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը, ըստ որում` կանի դա սեփական հասարակության ճնշման ներքո

Սամվել Ֆարմանյան. Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը, ըստ որում` կանի դա սեփական հասարակության ճնշման ներքո

 

 

Պրն. Ֆարմանյան, ակնհայտ է, որ վերջին ժամանակներս Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացն ակտիվացել է, ինչի մասին են վկայում տարբեր երկրների ու կառույցների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման և մերժման քրեականացման վերաբերյալ վերջին բանաձևերը: Ձեր կարծիքով, ինչո՞վ է դա պայմանավորված` ՀՀ ԱԳՆ աշխատանքի արդյունավետության բարձրացմա՞մբ, հայկական լոբբիստական կառույցների ակտիվացմա՞մբ, թե՞ Ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին քարոզչական արշավով:

 

-Կարծում եմ`Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը չի կարելի պայմանավորել բացառապես մեկ գործոնով: Այդ գործընթացը մի քանի գործոնների համադրության արդյունք է. կարևոր դեր են խաղում համամարդկային արժեքները, հումանիզմի և բարոյականության սկզբունքները, որոնցով ղեկավարվում են շատ երկրներ իրենց միջազգային քաղաքականությունում: Իհարկե, այդ գործընթացում իր ներդրումն է ունենում նաև Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը, մեծ դեր են խաղում Սփյուռքի հայկական լոբբիստական կառույցների ջանքերը և, իհարկե, իրենց գործն են անում նաև այս կամ այն երկրի աշխարհաքաղաքական շահերը: Իսկ  Հայոց ցեղասպանության 100-ամյակը, այդ տարելիցի շրջանակներում կազմակերպվող միջոցառումները մեծ հնչեղություն են հաղորդել հարցին` խթանելով բոլոր այդ գործոնները, ինչը և հանգեցրել է Ցեղասպանության միջազգային ճանաչման ակտիվացմանը: Ի դեպ, ցանկանում եմ ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ վերջին ժամանակներս Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի ակտիվացումն ապացուցում է, որ որոշակի շրջանակների տեսակետը, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը և երկկողմ արձանագրությունները խոչընդոտում են Ցեղասպանության միջազգային ճանաչմանը, անհիմն է:  

 

Պրն. Ֆարմանյան, տարբեր երկրների և միջազգային կառույցների կողմից Ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը, «բարոյական հաղթանակից» բացի, ի՞նչ է տալիս հայ ժողովրդին և հայկական պետականությանը:

 

-Այդ գործընթացը, բարոյականից բացի, նաև քաղաքական կողմ ունի: Հետագայում այդ փաստաթղթերը երկու ժողովուրդների իրական հաշտեցմանն աջակցելու, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, սահանների բացման և, որպես հետևանք, տնտեսական համագործակցության նպատակ են հետապնդում:

 

Որոշ փորձագետներ և գործիչներ գտնում են, որ Ցեղասպանության 100-ամյակից հետո անհրաժեշտ է շրջել այդ հանցագործության միջազգային ճանաչման էջը և Ցեղասպանության հետևանքների փոխհատուցման նոր ռազմավարություն որդեգրել: Ի՞նչ կարծիք ունեք այս առնչությամբ:

 

-Ես ավելի իրատեսական մոտեցումների կողմնակից եմ: Կարծում եմ, որ ներկայումս մեր քայլերը պետք է երկու նպատակ հետապնդեն` թուրք հասարակության հետ աշխատանքի և այդ հանցագործության միջազգային ճանաչման ակտիվացման ճանապարհով հասնել Անկարայի կողմից Ցեղասպանության ճանաչման և կարգավորել Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունները: Համենայն դեպս, առկա իրողությունների և աշխարհաքաղաքական դասավորության պայմաններում այդ երկու նպատակների իրագործումն իրատեսական է թվում ինձ: Թե ինչ կարող է հետևել դրան, այսօր չեմ կարող ասել:

 

Արդյո՞ք հնարավոր եք համարում Անկարայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, և կարո՞ղ է դա պայմանավորված լինել Թուրքիայում կառավարող վարչակարգի փոփոխությամբ:

 

-Այն, որ վաղ թե ուշ Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը, ամենևին չեմ կասկածում: Ավելին, վստահ եմ, որ դա նույնիսկ պայմանավորված չի լինի այն բանով, թե Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը կգտնվի Երևանի արտաքին քաղաքական օրակարգում, թե` ոչ: Տեղեկատվական ներգործության տակ վաղ թե ուշ թուրքական հասարակությունը կփոխի Ցեղասպանության հարցի առնչությամբ իր դիրքորոշումը, այդ միտումը նկատելի է նաև այսօր, և արդեն սեփական հասարակության ճնշման ներքո Թուրքիայի իշխանություններն ստիպված կլինեն ճանաչել իրենց պատմությունը:

 

Այսինքն` Դուք Անկարայի կողմից Ցեղասպանության ճանաչումը չե՞ք կապում աշխարհաքաղաքական գործոնների կամ Թուրքիայի ներքաղաքական գործընթացների հետ:

 

-Ես ասացի, որ Թուրքիան վաղ թե ուշ կճանաչի սեփական պատմությունը, ըստ որում, կճանաչի` իր իսկ շահերից ելնելով: Իսկ Անկարայի կողմից Ցեղասպանության ճանաչումը ենթադրում է Թուրքիայի պատմության շարադրանքի փոփոխում: Կարծում եմ, որ դա հազիվ թե հնարավոր է այդ երկրի ներկայիս վարչակարգի ժամանակ: Ամենայն հավանականությամբ, դա հնարավոր կլինի միայն այն վարչակարգի դեպքում, որը հանդուրժող կգտնվի սեփական պատմության վերաիմաստավորման գործընթացի նկատմամբ` առնվազն այն հատվածի, որը վերաբերում է Օսմանյան կայսրության ժամանակաշրջանին և քեմալիստների կառավարման առաջին տարիներին:

 

Պրն. Ֆարմանյան, ելնելով Ցեղասպանության թեմայի միջազգային բարձր հնչեղության և վերջին ժամանակներս դրա ճանաչման վերաբերյալ  բանաձևերի ընդունման փաստից` կարելի՞ արդյոք եզրակացնել, որ Գալիպոլիի ճակատամարտում հաղթանակի տոնակատարության Անկարայի արկածախնդրությունը ձախողվել է, չէ՞ որ ի սկզբանե դրա նպատակը Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների մթագնումն էր…

 

-Այո, ճիշտ նկատեցիք, Ցեղասպանության միջազգային ճանաչման շուրջ վերջին գործընթացները, համաշխարհային ասպարեզում այդ թեմայի ակտիվ հնչեցումն ապացուցում են Գալիպոլիի տոնակատարության Անկարայի մտահղացման արդարացված չլինելը: Ըստ էության, Թուրքիային չի հաջողվել այդ միջոցառումներով մթագնել Հայոց ցեղասպանության թեման, միջազգային հանրության ուշադրությունը շեղել այդ հանցագործության 100-ամյա տարելիցից: Դա նույնիսկ հակառակ էֆեկտն է ունեցել, ավելի ակնհայտ դարձրել Ցեղասպանության ժխտման Անկարայի քաղաքականությունը:

 

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը հայտարարել է, որ  Վաշինգտոնը, հնարավոր է, պատվիրակություն չուղարկի Ստամբուլ` Գալիպոլիի ճակատամարտում հաղթանակի տոնակատարությանը մասնակցելու նպատակով, քանի որ ԱՄՆ-ը Առաջին համաշխարհային պատերազմին չի մասնակցել: Ձեր կարծիքով, ստամբուլյան միջոցառումներին մասնակցությունից հնարավոր հրաժարման նման պատճառաբանությունն արդյո՞ք փոքր-ինչ շինծու չէ, չէ՞ որ կարելի է տոնակատարություններին մասնակցել` Առաջին ահմաշխարհային պատերազմի կողմ չլինելով:

 

-Ողջ միջազգային հանրությունը հասկանում է Գալիպոլիի տոնակատարության Անկարայի իրական նպատակը: Ինչպես արդեն ընդգծել ենք` դա միջազգային ուշադրությունը Հայոց ցեղասպանության թեմայից շեղելն է:Եթե ինչ-որ երկիր մասնակցի այդ միջոցառումներին, ապա` բացառապես Թուրքիայի հետ հարաբերություններում իր աշխարհաքաղաքական, քաղաքական կամ տնտեսական շահերից ելնելով: Եթե ԱՄՆ-ը հրաժարվում է մասնակցել այդ միջոցառումներին, նշանակում է` պարզապես չի ցանկանում Անկարայի ժխտման քաղաքականության մաս դառնալ:

 

-Պրն. Ֆարմանյան, հաշվի առնելով Ձեր ասածը, ինչպես նաև Ցեղասպանության միջազգային ճանաչման ակտիվացումը` հնարավո՞ր է արդյոք Բարաք Օբամայի կողմից հայ ժողովրդին ուղղված իր ամենամյա ուղերձում «ցեղասպանություն» տերմինի օգտագործումը:

 

-Հաշվի առնելով, որ Օբաման հեռացող նախագահ է, և այդ լույսի ներքո Կուբայի հարցի, իրանական խնդրի առնչությամբ նրա վարած քաղաքականությունը, երկրի ներսում իրականացրած բարեփոխումները`բացառված չէ, որ Օբաման կարող է այս անգամ օգտագործել «ցեղասպանություն» տերմինը, բայց դա ամերկա-թուրքական հարաբերությունների բնույթը չի փոխի: 

 

Եվ վերջում… Ինչպե՞ս եք գնահատում Անկարայի գործողությունները`վերջին իրադարձությունների լույսի ներքո (Ցեղասպանության միջազգային ճանաչման ակտիվացման):

 

-Անկարայի հիստերիան, Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ Հռոմի պապի հայտարարությունից հետո Վատիկանից իր դեսպանի հետկանչը, Թուրքիայի վարչապետի խորհրդական Էթյեն Մահչուփյանի պաշտոնից հեռացումն այն բանից հետո, երբ նա 1915 թ. իրադարձությունները «ցեղասպանություն» որակեց, վկայում են, որ Հայոց ցեղասպանության հարցի շուրջ վերջին գործընթացներն անսպասելի էին Թուրքիայի համար: Դրանք, ըստ էության, նյարդային, իրավիճակային և չհաշվարկված արձագանքներ են: Իսկ Ցեղասպանության վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևի առնչությամբ Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունից ընդհանրապես տպավորություն է ստեղծվում, որ այդ փաստաթուղթը գրվել է ոչ թե այդ երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունում, այլ` ինչ-որ ազգայնական քաղաքական գործչի ելույթ է ընտրողների հետ հանդիպման ժամանակ: Հատկապես ուշագրավ է այդ հայտարարության այն դրույթը, որ իր բանաձևով Եվրախորհրդարանը նպաստում է այլ էթնիկ և կրոնական խմբերի ներկայացուցիչների նկատմամբ կրոնական և մշակութային ֆանատիզմին: Հավանաբար, Անկարան  նկատի է ունեցել այն, որ Եվրախորհրդարանի բանաձևը նպաստում է քրիստոնեական Եվրոպայի և մահմեդական Թուրքիայի միջև առճակատմանը: Բայց Անկարայի այդ պնդումներն ի չիք են դառնում միայն մեկ փաստով` այդ բանաձևի համահեղինակը Հայաստան-Եվրամիություն համագործակցության խորհրդարանական հանձնաժողովի համանախագահ, բրիտանացի խորհրդարանական Սաջաթ Քարիմն է, ով ազգությամբ պակիստանցի և դավանանքով մահմեդական է: 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Սամվել Կարապետյանն ազգային խայտառակություն է որակել Հայոց եկեղեցու շուրջ այսօրվա իրավիճակըՍամվել Կարապետյանն ազգային խայտառակություն է որակել Հայոց եկեղեցու շուրջ այսօրվա իրավիճակը
Փաշինյան. Հայաստանի իշխանությունները լուրջ մտահոգություն են հայտնում իրանա-ամերիկյան դիմակայության զարգացման առնչությամբՓաշինյան. Հայաստանի իշխանությունները լուրջ մտահոգություն են հայտնում իրանա-ամերիկյան դիմակայության զարգացման առնչությամբ
Սամվել Կարապետյան. Ես հարգանք եմ վայելում ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում, ինչի մասին են վկայում նաև ընտրությունների արդյունքներըՍամվել Կարապետյան. Ես հարգանք եմ վայելում ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում, ինչի մասին են վկայում նաև ընտրությունների արդյունքները
"Ուժեղ Հայաստանի" առաջնորդ. հողեր հանձնելով և hանրապետություններ հռչակելով ՝ կհասնենք մինչեւ Լոռի ու կկանգնենք
Հայաստանի խորհրդարանը շուտով կսկսի բարեկամության խմբեր ձևավորել, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի հետ։Հայաստանի խորհրդարանը շուտով կսկսի բարեկամության խմբեր ձևավորել, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի հետ։
Փաշինյան. ԵԱՏՄ երկրների ղեկավարների համատեղ հայտարարությունը Հայաստանի վերաբերյալ պետք է դիտարկել ոչ թե որպես պահանջ, այլ որպես բարեկամական ժեստՓաշինյան. ԵԱՏՄ երկրների ղեկավարների համատեղ հայտարարությունը Հայաստանի վերաբերյալ պետք է դիտարկել ոչ թե որպես պահանջ, այլ որպես բարեկամական ժեստ
Շիրակի «Պատվո բլուր» հուշարձանի ստորոտում ծաղիկներ դրվեցին՝ նշելով դրա ստեղծման 170-ամյակըՇիրակի «Պատվո բլուր» հուշարձանի ստորոտում ծաղիկներ դրվեցին՝ նշելով դրա ստեղծման 170-ամյակը
Արմեն Աշոտյանից կբռնագանձվի երեք գույք և մոտավորապես 385 միլիոն դրամԱրմեն Աշոտյանից կբռնագանձվի երեք գույք և մոտավորապես 385 միլիոն դրամ
«Tour of Armenia» միջազգային պրոֆեսիոնալ հեծանվային մրցավազքը կանցկացվի Հայաստանում«Tour of Armenia» միջազգային պրոֆեսիոնալ հեծանվային մրցավազքը կանցկացվի Հայաստանում
Հայաստանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Ճամբարակում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զինծառայողի մահվան դեպքի առթիվ։Հայաստանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Ճամբարակում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զինծառայողի մահվան դեպքի առթիվ։
Արդշինբանկի մոբայլ հավելվածում այժմ հնարավոր է ընտրել կենսաթոշակային ֆոնդըԱրդշինբանկի մոբայլ հավելվածում այժմ հնարավոր է ընտրել կենսաթոշակային ֆոնդը
«Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը դարձել է պաշտոնական, և հիմա խոսքը Չորրորդ Հանրապետություն ստեղծելու մասին է՝ Նիկոլ Փաշինյան«Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը դարձել է պաշտոնական, և հիմա խոսքը Չորրորդ Հանրապետություն ստեղծելու մասին է՝ Նիկոլ Փաշինյան
Փաստաբան. 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի հռչակագրի կատարողը պետք է փտի բանտում։Փաստաբան. 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի հռչակագրի կատարողը պետք է փտի բանտում։
Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հերքել է ռուսական կողմից Վերին Լարսի անցակետի զանգվածային հատման մասին տեղեկություններըՎրաստանի Ներքին գործերի նախարարությունը հերքել է ռուսական կողմից Վերին Լարսի անցակետի զանգվածային հատման մասին տեղեկությունները
Հայաստանի Ազգային ժողովում մեկնարկել է խորհրդարանական հանձնաժողովների նախագահների ընտրության գաղտնի քվեարկությունըՀայաստանի Ազգային ժողովում մեկնարկել է խորհրդարանական հանձնաժողովների նախագահների ընտրության գաղտնի քվեարկությունը
Համայնքների համախմբման գործընթացը կշարունակվի ՀայաստանումՀամայնքների համախմբման գործընթացը կշարունակվի Հայաստանում
Հայաստանը կունենա նոր տոն՝ Պետական ծառայողի օրՀայաստանը կունենա նոր տոն՝ Պետական ծառայողի օր
Հայաստանում կներդրվի բարձրագույն կրթության եռաստիճան համակարգՀայաստանում կներդրվի բարձրագույն կրթության եռաստիճան համակարգ
Գազայի հատվածի  երեխաները բուժում կստանան Հայաստանում։Գազայի հատվածի երեխաները բուժում կստանան Հայաստանում։
Հաագայում՝ Եվրոպոլում, բացվել է Հայաստանի կապի սպայի ներկայացուցչությունըՀաագայում՝ Եվրոպոլում, բացվել է Հայաստանի կապի սպայի ներկայացուցչությունը
Հայաստանի իշխանությունները չեն հրաժարվի Ամենայն հայոց կաթողիկոսին հեռացնելու իրենց փորձերից. կառավարության ծրագիրըՀայաստանի իշխանությունները չեն հրաժարվի Ամենայն հայոց կաթողիկոսին հեռացնելու իրենց փորձերից. կառավարության ծրագիրը
Տիեզերքից մինչև դպրոցաշինություն. ի՞նչ է ասում կառավարության հնգամյա ծրագիրը։Տիեզերքից մինչև դպրոցաշինություն. ի՞նչ է ասում կառավարության հնգամյա ծրագիրը։
Ճամբարակում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով հայ զինծառայող է մահացելՃամբարակում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով հայ զինծառայող է մահացել
ԱԺ փոխխոսնակը մեկնաբանել է ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցած միջադեպըԱԺ փոխխոսնակը մեկնաբանել է ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցած միջադեպը
ՀՀ վարչապետը հրաժեշտ է տվել Հնդկաստանի դեսպանինՀՀ վարչապետը հրաժեշտ է տվել Հնդկաստանի դեսպանին
Վարչապետ․ այսօր հայրենադարձման միտումներն ավելի վստահ են դառնում, այդ թվում՝ խաղաղության օրակարգի և հաստատված խաղաղության շնորհիվՎարչապետ․ այսօր հայրենադարձման միտումներն ավելի վստահ են դառնում, այդ թվում՝ խաղաղության օրակարգի և հաստատված խաղաղության շնորհիվ
"Միասնության թևեր". շարունակում ենք ընտրությունների արդյունքների բողոքարկման ոդիսականը. բողոք է ներկայացվել է Վճռաբեկ դատարան
Սեպտեմբերի 27-ին մի շարք համայնքներում կանցկացվեն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ․ ԿԸՀՍեպտեմբերի 27-ին մի շարք համայնքներում կանցկացվեն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ․ ԿԸՀ
"Ուժեղ Հայաստանը" լքել է ԱԺ նիստերի դահլիճը՝ իր անհամաձայնությունը հայտնելով Դավիթ Ղազինյանին ձայնի իրավունքից զրկած փոխխոսնակի որոշմանը
Հայաստանը և Գերմանիան հանդես են եկել երկու երկրների միջև գործարար կապերի զարգացման օգտինՀայաստանը և Գերմանիան հանդես են եկել երկու երկրների միջև գործարար կապերի զարգացման օգտին
Հայաստանն ու Հնդկաստանը հստակեցրել են դիրքորոշումները համագործակցության օրակարգի վերաբերյալՀայաստանն ու Հնդկաստանը հստակեցրել են դիրքորոշումները համագործակցության օրակարգի վերաբերյալ
Դիլիջանում բացվել է տեքստիլ արվեստի եզակի միջազգային ցուցահանդեսԴիլիջանում բացվել է տեքստիլ արվեստի եզակի միջազգային ցուցահանդես
CCAF-ի համանախագահ․  Նիկոլ Փաշինյանի վարչախմբի համար Սփյուռքի թուլացումը նշանակում է Հայաստանի թուլացումCCAF-ի համանախագահ․  Նիկոլ Փաշինյանի վարչախմբի համար Սփյուռքի թուլացումը նշանակում է Հայաստանի թուլացում
ԱԺ ընդդիմադիր պատգամավորի նկատմամբ կարգապահական տույժ է կիրառվելԱԺ ընդդիմադիր պատգամավորի նկատմամբ կարգապահական տույժ է կիրառվել
Նարեկ Կարապետյան. Հայաստանը պետք է լինի եվրոպական ստանդարտներով ապրող երկիր, բայց․․․Նարեկ Կարապետյան. Հայաստանը պետք է լինի եվրոպական ստանդարտներով ապրող երկիր, բայց․․․
Իշխան Սաղաթելյան. Հայաստանի չորրորդ հանրապետության ճարտարապետը Թուրքիան է, իսկ շինարարը՝ ԱդրբեջանըԻշխան Սաղաթելյան. Հայաստանի չորրորդ հանրապետության ճարտարապետը Թուրքիան է, իսկ շինարարը՝ Ադրբեջանը
Ավարտվել է Լոռու մարզում ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունըԱվարտվել է Լոռու մարզում ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը
Ընդդիմադիր․ ԵՄ հետ ոչ մի ինտեգրում գոյություն չունիԸնդդիմադիր․ ԵՄ հետ ոչ մի ինտեգրում գոյություն չունի
Հայաստանի ԱԽ քարտուղարն ու Եգիպտոսի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացմանն առնչվող հարցերՀայաստանի ԱԽ քարտուղարն ու Եգիպտոսի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր
Քաղաքացիները բողոքի ակցիա են անցկացրել Հայաստանում ԵՄ ներկայացուցչության դիմաց՝ ի պաշտպանություն երկրի քաղբանտարկյալներիՔաղաքացիները բողոքի ակցիա են անցկացրել Հայաստանում ԵՄ ներկայացուցչության դիմաց՝ ի պաշտպանություն երկրի քաղբանտարկյալների
Պատգամավոր. Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը ամրագրված է օրենքովՊատգամավոր. Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը ամրագրված է օրենքով
Ռուսաստանցի Դմիտրի Շիգաևը, ով ձերբակալվել էր Հայաստանում՝ ՌԴ հարցման հիման վրա, օգոստոսի 20-ին կազատվի «Արմավիր» ուղղիչ հիմնարկիցՌուսաստանցի Դմիտրի Շիգաևը, ով ձերբակալվել էր Հայաստանում՝ ՌԴ հարցման հիման վրա, օգոստոսի 20-ին կազատվի «Արմավիր» ուղղիչ հիմնարկից
Ցուցակվել են «Սոլիս»-ի պարտատոմսերը. Շուկա ստեղծողն Ամերիաբանկն էՑուցակվել են «Սոլիս»-ի պարտատոմսերը. Շուկա ստեղծողն Ամերիաբանկն է
ՆԳՆ. Հայաստանում վարորդական դպրոցներում պարտադիր վարորդական ուսուցում կներդնենՆԳՆ. Հայաստանում վարորդական դպրոցներում պարտադիր վարորդական ուսուցում կներդնեն
Արեգնազ Մանուկյանը թույլտվություն է ստացել հանդիպելու իր դուստրերի հետ, ըստ նրա փաստաբանի։Արեգնազ Մանուկյանը թույլտվություն է ստացել հանդիպելու իր դուստրերի հետ, ըստ նրա փաստաբանի։
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը և ամերիկացի խորհրդարանականը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներըՀայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը և ամերիկացի խորհրդարանականը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումները
Եվրոպական հետազոտական համալսարանի ամբիոնի վարիչը կաշառք է պահանջել՝ քաղաքացու համալսարան անարգել ընդունվելն ապահովելու համարԵվրոպական հետազոտական համալսարանի ամբիոնի վարիչը կաշառք է պահանջել՝ քաղաքացու համալսարան անարգել ընդունվելն ապահովելու համար
« Ուժեղ  Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների ղեկավարները չեն մտադիր ընդունել Աննա Հակոբյանի հանդիպման առաջարկը։« Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների ղեկավարները չեն մտադիր ընդունել Աննա Հակոբյանի հանդիպման առաջարկը։
Հայաստանի իրավապահ մարմինները բացահայտել են հանցավոր խումբ, որը էլեկտրոնային տեխնոլոգիաների միջոցով գողանում էր քաղաքացիների ֆինանսական միջոցներըՀայաստանի իրավապահ մարմինները բացահայտել են հանցավոր խումբ, որը էլեկտրոնային տեխնոլոգիաների միջոցով գողանում էր քաղաքացիների ֆինանսական միջոցները
Քաղաքագետ. հույսով լի անորոշությունը հիմնարարորեն տարբերվում է անհույսությամբ լի անորոշությունիցՔաղաքագետ. հույսով լի անորոշությունը հիմնարարորեն տարբերվում է անհույսությամբ լի անորոշությունից
Դավիթ Բաբայան Բաքվի բանտերից. Չնայած մենք այստեղ նստած ենք, մենք ծնկի չենք իջել։Դավիթ Բաբայան Բաքվի բանտերից. Չնայած մենք այստեղ նստած ենք, մենք ծնկի չենք իջել։
Փորձագետ. Իսրայելը հարված է հասցրել Թուրքիայի նկրտումներին ՍիրիայումՓորձագետ. Իսրայելը հարված է հասցրել Թուրքիայի նկրտումներին Սիրիայում
Արդարադատության նախարար. Հայաստանը բարձր է գնահատում Երևանի և Վաշինգտոնի միջև հաստատված համագործակցության մակարդակըԱրդարադատության նախարար. Հայաստանը բարձր է գնահատում Երևանի և Վաշինգտոնի միջև հաստատված համագործակցության մակարդակը
Զախարովան անլուրջ մեկնաբանություն արեց այն փաստի վերաբերյալ, որ երեք ռուս լրագրողներ հետախուզման մեջ են հայտնվել Ադրբեջանի իշխանությունների կողմիցԶախարովան անլուրջ մեկնաբանություն արեց այն փաստի վերաբերյալ, որ երեք ռուս լրագրողներ հետախուզման մեջ են հայտնվել Ադրբեջանի իշխանությունների կողմից
Մեկնարկեց Junius մրցաշարի վերջին փուլըՄեկնարկեց Junius մրցաշարի վերջին փուլը
Գառնիկ Դանիելյանը կոչ է արել բոլոր ոչ անտարբեր քաղաքացիներին միանալ ի պաշտպանություն Արեգնազ Մանուկյանի ակցիային՝ Երևանում ԵՄ ներկայացուցչության մոտԳառնիկ Դանիելյանը կոչ է արել բոլոր ոչ անտարբեր քաղաքացիներին միանալ ի պաշտպանություն Արեգնազ Մանուկյանի ակցիային՝ Երևանում ԵՄ ներկայացուցչության մոտ
"Ուժեղ Հայաստան" խմբակցությունն Արեգա Հովսեփյանին առաջադրել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար
Հայաստանի ԱԽ քարտուղարը հայտարարել է Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունները զարգացնելու մտադրության մասինՀայաստանի ԱԽ քարտուղարը հայտարարել է Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունները զարգացնելու մտադրության մասին
Խորհրդարանի նիստում քննարկվում է ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի ընտրության հարցըԽորհրդարանի նիստում քննարկվում է ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը
Հայաստանի սահմաններին ներդրվում է Հայաստանի սահմաններին ներդրվում է "էլեկտրոնային դարպասի" համակարգ
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Վարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներՎարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներ
Գ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբԳ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբ
"Բաքվում արժանի հակահարված ենք տվել մեր ժողովրդի անցյալի և ներկայի մասին ստահոդ պնդումներին". Արցախի խորհրդարանի նախկին խոսնակը` Բաքվի բանտից
ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը "Հայփոստի" տնօրենի պաշտոնում ամենացածրն է տվյալ ընկերության պատմության մեջ
Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկաՌուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկա
Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը "պոկել" ՀԱՊԿ դաշնակիցներից 
Քաղաքագետ․ Ռուսաստանը հանրաքվեի միջոցով մտադիր է իմանալ, թե որ Քաղաքագետ․ Ռուսաստանը հանրաքվեի միջոցով մտադիր է իմանալ, թե որ "ճամբարն" է ընտրելու Հայաստանը 
Նարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարներիՆարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարների
Հայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերություններըՀայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերությունները
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունըՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունը
Քաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակըՔաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակը
Զատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններումԶատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններում
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար