Արմինֆո. Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) հսկայական աշխատանք է կատարում տեղերում՝ չափազանց բարդ պայմաններում: Այդ մասին Twitter-ի իր էջում հաղորդել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ հրապարակելով ԿԽՄԿ-ի երեկվա հայտարարությունը եւ կոչ անելով Հայաստանին և Ադրբեջանին ապահովել նրանց գործունեությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ։
"Կարևոր է, որ նրանք կարողանան ազատ աշխատել։ Եվրամիությունը լուրջ է վերաբերվում է նրանց նախազգուշացումներին", - նշել է Կլաարը։
Ավելի վաղ ԿԽՄԿ-ն հայտարարել էր, որ չնայած համառ ջանքերին, ներկայում կազմակերպությունը չի կարողանում օգնություն հասցնել Քաշաթաղի (Լաչինի) միջանցքով և այլ երթուղիներով, այդ թվում ՝ Ակնայով (Աղդամ)։ "Քանի որ այդ ավտոշարասյուններն արգելափակված են, մենք մտահոգված ենք հումանիտար իրավիճակի հետագա վատթարացմամբ", - հայտարարել էին ԿԽՄԿ-ում: