Արմինֆո.Մեծ Բրիտանիան հուսով է, որ կհաջողվի պահպանել դինամիկան Հայաստանի և Ադրբեջանի միջև "պատմական խաղաղության համաձայնագրի" ճանապարհին: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոկերտին։
Նա հաղորդել է, որ անցած շաբաթվա վերջին զրուցել է ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանի հետ: Դոկերտիի հավաստմամբ, զրույցը վերաբերել է ինչպես հայ-ադրբեջանական կարգավորմանը, այնպես էլ այն հարցին, թե ինչպես "Մեծ Բրիտանիան կարող է նպաստել տարածաշրջանային բարգավաճմանն ու անվտանգությանը":