Արմինֆո.Հովհարային անջատումների պատճառով՝ ադրբեջանական շրջափակման ֆոնին, Արցախում խմելու ջրի խնդիր է հասունանում։ Այդ մասին հաղորդում է "Ջրմուղ-կույուղ" ՓԲԸ-ն:
"Մինչ այժմ հաջողվել է Ստեփանակերտի բնակիչներին ապահովել շուրջօրյա ջրամատակարարմամբ ՝ եղած պաշարների հաշվին։ Սակայն, եթե շրջափակումը շարունակվի, ապա լուրջ խնդիրներ կառաջանան", - ասվում է ընկերության հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ Արցախի 120 հազար բնակիչներ կանգնած են սովամահության շեմին ՝ Ադրբեջանի կազմակերպած պաշարման պատճառով ։ Քաղաքակիրթ միջազգային հանրությունը, էներգառեսուրսների հետևից ընկնելով, մոռացել է և մարդու համընդհանուր իրավունքների, և ժողովրդավարության, և ընդհանրապես միջազգային իրավունքի մասին ՝ արդեն 8 ամիս չնկատելով Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ իրականացվող ահաբեկչությունը։
Շրջափակման ֆոնին՝ երեկ երեկոյան Երևանում տեղի է ունեցել բազմահազարանոց հանրահավաք՝ ի աջակցություն Արցախի։ Շարժման համակարգողները խոստացել են երկուշաբթի օրվանից անհնազանդության զանգվածային ակցիաներ իրականացնել՝ պահանջելով ապաշրջափակել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը: