
Արմինֆո.Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախի ճանաչումն Ադրբեջանի կազմում կհանգեցնի ԼՂՀ-ի վերացման։ Այդ մասին Facebook-ի իր տեսաուղերձում հայտարարել է Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։
Դիվանագետը փաստելէ, որ Փաշինյանն այսօր հրապարակավ խոսում է դա անելու մտադրության մասին, ընդ որում՝ փոխարենը ոչինչ չպահանջելով։ "Եվ ակնհայտ է, որ երբ այդ փաստաթուղթը ստորագրվի (Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագիր - խմբ.), Արցախն իր 120 հազար հայ բնակչությամբ ամբողջությամբ լկլանվի Ադրբեջանի կողմից ։ Այլ բառեր ես այս իրավիճակում չեմ կարող օգտագործել, եւ բոլոր խոսակցություններն այն մասին, որ Բաքվի եւ Ստեփանակերտի միջեւ երկխոսություն է լինելու, բոլորը ձեւականություն են, հասարակության աչքին թոզ փչելու փորձ։ Այդ փաստաթղթի ստորագրման պահից Արցախը կդադարի գոյություն ունենալ, հարցը կփակվի", - համոզված է Օսկանյանը։
Ընդ որում, դիվանագետը կարծում է, որ Փաշինյանին թվում է, թե այդ քայլն ամենահեշտն է, սակայն, իրականում, դա անիրատեսական է։ "Բացի այն, որ դա անընդունելի է և անբարոյական, այն նաև անիրատեսական է։ Փաշինյանն ուզում է տալ այն, ինչ իրեն չի պատկանում ։ Նա ցանկանում է տալ այն տարածքները, որոնք հազարամյակներ շարունակ պատկանել են Արցախի ժողովրդին, և որտեղ ապրել են հայեր։ Նա ցանկանում է հանձնել մի տարածք, որը երբեք անկախ Ադրբեջանի մաս չի եղել, մի տարածք, որը, նույնիսկ, խորհրդային շրջանում ինքնավարություն է ունեցել, որը վերջին 30 տարիներին եղել է որպես անկախ միավոր, ընդ որում՝ իր հայ բնակչության հետ միասին", - վրդովվել է նա, հիշեցնելով, որ այսօր աշխարհում 50 պետությունների կազմում 120 միավոր ճանաչման գործընթաց է տանում։
Միևնույն ժամանակ, Հայաստանի նախկին արտգործնախարարն ընդգծել է, որ Արցախի հանձնումը խաղաղություն չի բերի Հայաստանին և Ադրբեջանին: Օսկանյանը կարծում է, որ եթե Փաշինյանը ստորագրի այդ փաստաթուղթը, Հայաստանը կընկնի անկայունության խորը և երկարաժամկետ ցիկլի մեջ, որից շատ դժվար կլինի դուրս գալ:
"Եթե պատերազմից հետո Փաշինյանի անվտանգությունը կախված էր նրա պաշտոնից, ապա այդ համաձայնագրի ստորագրումից հետո նրա պաշտոնը և անվտանգությունը կմիավորվեն։ Եվ այդ պայմաններում երկրում չի կարող լինել ժողովրդավարություն, իսկ առաջնորդի որոշումները չեն կարող լինել ռացիոնալ", - վստահ է նա։ Նրա խոսքով՝ այս պայմաններում Հայաստանը կդառնա ոստիկանական պետություն, որտեղ կավելանան քաղաքական հետապնդումներն ու ահաբեկչությունը քաղաքացիների նկատմամբ:
Օսկանյանը հաղորդել է, որ հենց այդ միտքն է հասցնում իր արտասահմանյան գործընկերներին, հատկապես նրանց, ովքեր աջակցում են Փաշինյանին այս կամ այն աշխարհաքաղաքական հավակնությունների իրականացման համար:
Հայաստանի նախկին արտգործնախարարը հավելել է, որ Արցախի ինքնավարությունը պետք է մտնի բանակցությունների օրակարգ, և, եթե Ադրբեջանը չհամաձայնի այդ պայմանին, ապա կբարձրացնի նրա ինքնորոշման հարցը: Նա հավաստիացրել է, որ միջազգային իրավունքը թույլ է տալիս դա անել ։ Այս առումով դիվանագետը կոչ է արել բոլորին այսօր համախմբվել այդ նպատակի իրագործման համար։ Վերջում նա կոչ է արել Փաշինյանին վերանայել իր քաղաքականությունը, նշելով, որ Արցախի ժողովուրդն այսօր դատապարտված է սովամահության: