Արմինֆո. Հայկական կողմը համաձայնություն է տվել Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մակարդակով հանդիպման առաջարկին։ Այդ մասին հաղորդել է ՀՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անի Բադալյանը։ Նախատեսվող հանդիպման այլ մանրամասների մասին նա խոստացել է հաղորդել լրացուցիչ:
Հիշեցնենք, որ Մոսկվան առաջարկել է եռակողմ հանդիպում անցկացնել հուլիսի 15-ին։ Ռուսաստանի ԱԳՆ-ում նման հանդիպում անցկացնելու անհրաժեշտությունը հիմնավորել էին Արցախում վատթարացող հումանիտար իրավիճակով։
Նշենք, որ Մոսկվայում "շատ լավ" են համարում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու հնարավորությունները:
Հուլիսի 20-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մասնավորապես, ասել է. "Ինձ թվում է՝ շանսերը (հանդիպում անցկացնելու) շատ լավ են։ Հենց որ այդ հանդիպման մշակմամբ զբաղվող փորձագետներից ստանանք կոնկրետ ֆակտուրա, ամսաթվի մասին անպայման կկիսվենք ձեզ հետ"։