Ուրբաթ, 21 Հուլիսի 2023 15:39
Ալեքսանդր Ավանեսով

Արցախի խորհրդարանը Հայաստանին կոչ է անում դիմել ՄԱԿ՝ ռուս խաղաղապահներին միջազգային մանդատով օժտելու համար

Արցախի խորհրդարանը Հայաստանին կոչ է անում դիմել ՄԱԿ՝ ռուս խաղաղապահներին միջազգային մանդատով օժտելու համար

Արմինֆո. Արցախի Հանրապետության Ազգային ժողովը Հայաստանի Հանրապետությանը կոչ է անում անհապաղ միջոցներ ձեռնարկել Արցախի Հանրապետությունում տեղակայված խաղաղապահ առաքելությանը միջազգային մանդատով օժտելու համար: Արցախի ԱԺ հաղորդագրության համաձայն, այդ մասին ասվում է Արցախի ԱԺ ուղերձում՝ ՄԱԿ-ի կողմից Արցախում խաղաղություն պարտադրելու համար պատշաճ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:

 

«2020թ. սեպտեմբերի 27-ին Թուրքիայի անմիջական մասնակցությամբ և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ներգրավմամբ, կոպտորեն խախտելով ուժի և ուժի կիրառման սպառնալիքի բացառման սկզբունքը, Ադրբեջանը սանձազերծեց 44-օրյա ռազմական ագրեսիա, որը դադարեցվեց Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների 2020թ․ նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարությամբ։ Եռակողմ հայտարարությամբ սահմանված կարգով Արցախի (Լեռնային Ղարաբաղ) Հանրապետությունում տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ՝ 5 տարի ժամկետով՝ հետագայում երկարաձգման հնարավորությամբ, եթե Կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի սույն դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

 

Եռակողմ հայտարարությամբ Ռուսաստանի Դաշնությունը, ըստ էության, իրացրել է ՄԱԿ-ի կանոնադրության 6-րդ գլխում սահմանված վեճերի խաղաղ կարգավորման դրույթները, մասնավորապես, 33-րդ հոդվածի 1-ին մասը, հակամարտության կողմերի միջև վեճի կարգավորումը տեղափոխելով «միջնորդության, համաձայնության և բանակցությունների» դաշտ, ինչը ձախողվել է Ադրբեջանի կողմից դրսևորվող շարունակական և լայնածավալ ագրեսիայի հետևանքով՝ հակամարտության ուղղակի և անուղղակի կողմերի ներգրավմամբ ստեղծելով տարածաշրջանային ճգնաժամ։ Մյուս կողմից` շարունակվում է անտեսվել Արցախի Հանրապետության սուբյեկտայնությունն ու Արցախի ժողովրդի կամարտահայտությունը։ Արցախի ժողովուրդը, միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերի ու սկզբունքների, ինչպես նաև ԽՍՀՄ օրենսդրության համապատասխանությամբ, իրացրել է ինքնորոշման իր իրավունքը՝ 1991թ. սեպտեմբերի 2-ին հռչակելով Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետություն, այնուհետև դեկտեմբերի 10-ին անցկացնելով Անկախության հանրաքվե։

 

Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախումբը օժտված չէ միջազգային մանդատով․ հանգամանք, որը կանաչ լույս է վառում Ադրբեջանի կողմից Եռակողմ հայտարարության և միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների խախտումների, տարածաշրջանի անվտանգության և կայունության շարունակական վտանգման համար։ Ասվածի փաստական ապացույցներն են Ադրբեջանի կողմից Եռակողմ հայտարարությամբ ամրագրված հրադադարի ռեժիմի ու միջազգային իրավունքի նորմերի կոպտագույն խախտումները, այդ ամենի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և ՄԱԿ-ի միջազգային արդարադատության դատարանի որոշումներով, ԵԽԽՎ-ի բանաձևով արձանագրումները: Մասնավորապես Բերձորի (Լաչինի) միջանցքի արգելափակման հետևանքով Արցախի՝ արդեն յոթ ամսից ավել շարունակվող շրջափակումը, ենթակառուցվածքների խափանումը, քաղաքացիական բնակչության նկատմամբ իրականացվող շարունակական ահաբեկումները, ազգային ատելության քարոզչությունը, հայկական եկեղե­ցիների, պատմամշակութային, կրոնական և այլ հուշարձանների միտումնավոր ոչնչացման և վանդալիզմի արձանագրված բազմաթիվ դեպքերը: Նշված և այլ մեթոդներով Էթնիկ զտումների քաղաքականությունը մարդկության դեմ ուղղված հանցագործության բացահայտ դրսևորումներ են։

 

Հիմք ընդունելով այդ ամենը, ինչպես նաև ՄԱԿ-ի՝ գալիք սերունդներին պատերազմի, էթնիկ զտումների և ցեղասպանության արհավիրքից փրկելու վճռականությունն ու միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման պատասխանատվությունը՝ Արցախի ժողովրդի բարձրագույն ներկայացուցչական մարմինը՝ Ազգային ժողովը, կոչ է անում.

 

Հայաստանի Հանրապետությանը՝

անհապաղ միջոցներ ձեռնարկել Արցախի Հանրապետությունում տեղակայված խաղաղապահ առաքելությանը միջազգային մանդատով օժտելու համար՝ սահմանված ընթացակարգով դիմելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, Գլխավոր ասամբլեային՝ առաջարկելով պատշաճ քայլեր կատարել տարածաշրջանում խաղաղության և անվտանգության պահպանման ուղղությամբ։

 

Միջազգային հանրությանը՝ ի դեմս ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ-երկրների՝

Հավատարիմ լինելով ՄԱԿ-ի կանոնադրության 1-ին գլխում սահմանված նպատակներին ու սկզբունքներին և առաջնորդվելով ՄԱԿ-ի կանոնադրության 7-րդ գլխում սահմանված կարգով՝ ընդունել իմպերատիվ բնույթի որոշում (բանաձև)՝ ձեռնարկելով և սահմանելով Արցախում խաղաղություն պարտադրելու գործուն միջոցներ:

 

Արցախի Հանրապետությունը հանձնառու է փրկելու իր ժողովրդին պատերազմի արհավիրքից, վերահաստատելու հավատը մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների, ինչպես նաև մեծ ու փոքր ազգերի հավասար իրավունքների նկատմամբ, ուստի այդ կառույցներից ակնկալում է ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք կապահովեն միջազգային իրավունքի նորմերից բխող պարտավորությունների հանդեպ հարգանքը, ազատության պայմաններում խթանել Արցախի ժողովրդի արժանապատիվ կյանքի ապահովումը», - ասվում է Արցախի ԱԺ ուղերձում:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն է«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն է
Հայաստանի իշխանությունները խստացնում են անչափահասների նկատմամբ հանցագործությունների համար նախատեսված պատիժներըՀայաստանի իշխանությունները խստացնում են անչափահասների նկատմամբ հանցագործությունների համար նախատեսված պատիժները
Հանձնիր արյուն՝ փրկիր կյանքերՀանձնիր արյուն՝ փրկիր կյանքեր
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը հեգնանքով է արձագանքել ՀԱՊԿ-ում հանրապետությանը ձայնի իրավունքից զրկելունՀայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը հեգնանքով է արձագանքել ՀԱՊԿ-ում հանրապետությանը ձայնի իրավունքից զրկելուն
Դրամի կայունությունը բարձրացնում է հայկական ակտիվների գրավչությունըԴրամի կայունությունը բարձրացնում է հայկական ակտիվների գրավչությունը
Ֆրանսիայի նախարար. Հայ գերիների հարցի լուծումը հարաբերությունների կարգավորման անհրաժեշտ պայման էՖրանսիայի նախարար. Հայ գերիների հարցի լուծումը հարաբերությունների կարգավորման անհրաժեշտ պայման է
Երևանի քաղաքապետարանը իր անզիջում դիրքորոշումն է հայտնել Էջմիածնի միկրոավտոբուսի վերջնական կանգառի հարցումԵրևանի քաղաքապետարանը իր անզիջում դիրքորոշումն է հայտնել Էջմիածնի միկրոավտոբուսի վերջնական կանգառի հարցում
Հայաստանում կսահմանվեն հասցեների գրանցամատյանների վարման միասնական պահանջներՀայաստանում կսահմանվեն հասցեների գրանցամատյանների վարման միասնական պահանջներ
ՀԱԿ փոխնախագահ. Կենսաչափական անձնագրի արժեքը Հայաստանում գերազանցում է զարգացած երկրների մեծ մասի գնինՀԱԿ փոխնախագահ. Կենսաչափական անձնագրի արժեքը Հայաստանում գերազանցում է զարգացած երկրների մեծ մասի գնին
Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը հասանելիություն կստանա ռադիոհաճախականության տիրույթներինՀայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը հասանելիություն կստանա ռադիոհաճախականության տիրույթներին
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP նախագծի վերաբերյալ ԱՄՆ-ի հետ շրջանակային համաձայնագիրը վավերացնող օրենքըՀՀ նախագահը ստորագրել է TRIPP նախագծի վերաբերյալ ԱՄՆ-ի հետ շրջանակային համաձայնագիրը վավերացնող օրենքը
ՀՀ առողջապահության նախարարությունը կկարողանա նոր ինսուլինային դեղամիջոցը ձեռք բերել նոր գնովՀՀ առողջապահության նախարարությունը կկարողանա նոր ինսուլինային դեղամիջոցը ձեռք բերել նոր գնով
Հանրապետական. Այն ուժերը, որոնք Արմեն Գրիգորյանին դարձրին «հեղափոխական», բայց իրականում հայրենիքի դավաճան, այժմ նրան օգտագործում են այլ դերումՀանրապետական. Այն ուժերը, որոնք Արմեն Գրիգորյանին դարձրին «հեղափոխական», բայց իրականում հայրենիքի դավաճան, այժմ նրան օգտագործում են այլ դերում
Ներքին գործերի նախարարությունը մտադիր է 262 միլիոն դրամ հատկացնել ավտոմեքենաների համար նախատեսված «ոսկե» համարանիշների արտադրության համարՆերքին գործերի նախարարությունը մտադիր է 262 միլիոն դրամ հատկացնել ավտոմեքենաների համար նախատեսված «ոսկե» համարանիշների արտադրության համար
Երևանում մեկնարկել են կոմպոզիտոր Ջոն Տեր-Թադևոսյանի 100-ամյակին նվիրված միջոցառումներըԵրևանում մեկնարկել են կոմպոզիտոր Ջոն Տեր-Թադևոսյանի 100-ամյակին նվիրված միջոցառումները
ԿԳՄՍՆ -ը և «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը սկսում են համագործակցելԿԳՄՍՆ -ը և «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը սկսում են համագործակցել
12 տարի առաջ թշնամու ուժերը խոցեցին Արցախի պաշտպանության բանակի ուղղաթիռը և կանխեցին զոհված անձնակազմի տարհանումը։12 տարի առաջ թշնամու ուժերը խոցեցին Արցախի պաշտպանության բանակի ուղղաթիռը և կանխեցին զոհված անձնակազմի տարհանումը։
Ներքին գործերի նախարարությունը խրախուսում է քաղաքացիներին ավելի ակտիվորեն օգտագործել «Ճանապարհային վերահսկողություն» հավելվածը՝ երթևեկության կանոնների խախտումները գրանցելու համարՆերքին գործերի նախարարությունը խրախուսում է քաղաքացիներին ավելի ակտիվորեն օգտագործել «Ճանապարհային վերահսկողություն» հավելվածը՝ երթևեկության կանոնների խախտումները գրանցելու համար
Լևոն Քոչարյանը ՄԱԿ-ում բարձրացրեց Բաքվում հայ ռազմագերիների կեղծ դատավարությունների հարցըԼևոն Քոչարյանը ՄԱԿ-ում բարձրացրեց Բաքվում հայ ռազմագերիների կեղծ դատավարությունների հարցը
Գերասիմ Վարդանյանը հրաժարական տվեց Արտաշատի ավագանու անդամի պաշտոնից։Գերասիմ Վարդանյանը հրաժարական տվեց Արտաշատի ավագանու անդամի պաշտոնից։
Ռուս սենատոր. Հայաստանը ռիսկի է դիմում կորցնելու Ռուսաստանին և ՀԱՊԿ-ի մյուս երկրներինՌուս սենատոր. Հայաստանը ռիսկի է դիմում կորցնելու Ռուսաստանին և ՀԱՊԿ-ի մյուս երկրներին
Բելառուսի արտգործնախարար. Խորհուրդ կլինի, որ Հայաստանը սահմանափակի ՀԱՊԿ-ի գաղտնի փաստաթղթերին հասանելիությունըԲելառուսի արտգործնախարար. Խորհուրդ կլինի, որ Հայաստանը սահմանափակի ՀԱՊԿ-ի գաղտնի փաստաթղթերին հասանելիությունը
ՀՀ վարչապետը երկօրյա աշխատանքային այցով ժամանել է ԻռլանդիաՀՀ վարչապետը երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Իռլանդիա
Անթալիայում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումըԱնթալիայում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը
Փաշինյանն ու Էրդողանը հույս ունեն երկրների հարաբերությունները հասցնել տրամաբանական ավարտիՓաշինյանն ու Էրդողանը հույս ունեն երկրների հարաբերությունները հասցնել տրամաբանական ավարտի
Փոխխոսնակ․ Ընդդիմությունը, ձևավորելով Փոխխոսնակ․ Ընդդիմությունը, ձևավորելով "Ոչ"-ի շտաբը, փաստացի ընդունում է, որ հանրաքվեն կայանալու է
COP31-ի շրջանակում Փաշինյանի հետ Էրդողանի հանդիպմանը ներկա է եղել թուրքական հետախուզության ղեկավարըCOP31-ի շրջանակում Փաշինյանի հետ Էրդողանի հանդիպմանը ներկա է եղել թուրքական հետախուզության ղեկավարը
Դմիտրի Պեսկով․ Հայաստանին զրկել են ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Դմիտրի Պեսկով․ Հայաստանին զրկել են ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից 
Զախարովա․ Ռուսաստանի քաղաքացիները չպետք է դառնան քաղաքական կոնյունկտուրայի պատանդԶախարովա․ Ռուսաստանի քաղաքացիները չպետք է դառնան քաղաքական կոնյունկտուրայի պատանդ
Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիան պատրաստվում է կառուցվածքային փոփոխություններիՀայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիան պատրաստվում է կառուցվածքային փոփոխությունների
ԿԳՄՍ նախարարը և ՌԴ դեսպանը քննարկել են հայ-ռուսական բազմակողմ համագործակցության զարգացման հնարավորություններըԿԳՄՍ նախարարը և ՌԴ դեսպանը քննարկել են հայ-ռուսական բազմակողմ համագործակցության զարգացման հնարավորությունները
Կրեմլ․ ՀԱՊԿ-ը պատշաճ կերպով կարձագանքի իր աշխատանքներին Հայաստանի  չմասնակցելունԿրեմլ․ ՀԱՊԿ-ը պատշաճ կերպով կարձագանքի իր աշխատանքներին Հայաստանի  չմասնակցելուն
Հիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ումՀիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում
Հատուկ պայմաններ այցելուներին. Կոնվերս Բանկը՝ TOON EXPO. INVEST 2026 Vol. 2-ումՀատուկ պայմաններ այցելուներին. Կոնվերս Բանկը՝ TOON EXPO. INVEST 2026 Vol. 2-ում
Ակբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգըԱկբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը
ՀՀ վարչապետն Անթալիայում ներկա է գտնվել Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությանըՀՀ վարչապետն Անթալիայում ներկա է գտնվել Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությանը
Եղեգնաձորում և Ստեփանավանում ընտրվել են համայնքների ղեկավարներԵղեգնաձորում և Ստեփանավանում ընտրվել են համայնքների ղեկավարներ
ՔԿԾ-ը ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդած իրադարձությունների վերաբերյալ տվյալներըՔԿԾ-ը ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդած իրադարձությունների վերաբերյալ տվյալները
Փաշինյանն ու Միլատովիչը քննարկել են Հայաստան-Չեռնոգորիա հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված հարցերՓաշինյանն ու Միլատովիչը քննարկել են Հայաստան-Չեռնոգորիա հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված հարցեր
ԱՄՆ-ի աջակցությամբ կվերականգնվեն Էջմիածնի թանգարանային սրահները՝ Խորեն Տեր-Հարությանի ժառանգությունը պահպանելու և ներկայացնելու համարԱՄՆ-ի աջակցությամբ կվերականգնվեն Էջմիածնի թանգարանային սրահները՝ Խորեն Տեր-Հարությանի ժառանգությունը պահպանելու և ներկայացնելու համար
Սերժ Ավետիքյան. Կինոն՝ որպես պայքար հանուն մարդու ազատության և արժանապատվության. Երևանում ներկայացվել է ռեժիսորի անիմացիոն ժառանգությունըՍերժ Ավետիքյան. Կինոն՝ որպես պայքար հանուն մարդու ազատության և արժանապատվության. Երևանում ներկայացվել է ռեժիսորի անիմացիոն ժառանգությունը
Հայաստանի ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչը մասնակցել է ENNHRI Առաջնորդների ֆորումինՀայաստանի ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչը մասնակցել է ENNHRI Առաջնորդների ֆորումին
Գրիգորյան. Ադրբեջանցի հանցագործին «ՊԱԿ-ի նկուղներում» ապահովում են աննախադեպ լավ պայմաններ, մինչդեռ Քոչարյանը գտնվում է հարևան խցում անմարդկային պայմաններումԳրիգորյան. Ադրբեջանցի հանցագործին «ՊԱԿ-ի նկուղներում» ապահովում են աննախադեպ լավ պայմաններ, մինչդեռ Քոչարյանը գտնվում է հարևան խցում անմարդկային պայմաններում
«Ուժեղ Հայաստան»-ը Երևանում ԵՄ գրասենյակի դիմաց բողոքի ակցիա է անցկացրել․ նրանք պահանջում են արձագանքել կալանքի տակ ընդդիմադիր գործչի մահվանը«Ուժեղ Հայաստան»-ը Երևանում ԵՄ գրասենյակի դիմաց բողոքի ակցիա է անցկացրել․ նրանք պահանջում են արձագանքել կալանքի տակ ընդդիմադիր գործչի մահվանը
Փաստաբան. Հայաստանի Հանրապետությունը պատասխանատու է կալանքի տակ գտնվող անձի մահվան համարՓաստաբան. Հայաստանի Հանրապետությունը պատասխանատու է կալանքի տակ գտնվող անձի մահվան համար
Արտակ Մանգասարյանն ազատվել է Աշխատանքի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնիցԱրտակ Մանգասարյանն ազատվել է Աշխատանքի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից
«Հայաստան» խմբակցությունն ու ԱԴԲ-ն պետության վրա են դրել կալանավայրում ընդդիմադիր գործչի մահվան պատասխանատվությունը«Հայաստան» խմբակցությունն ու ԱԴԲ-ն պետության վրա են դրել կալանավայրում ընդդիմադիր գործչի մահվան պատասխանատվությունը
Արսեն Գևորգյանի պաշտպանությունը. ընդդիմադիր գործչին անհրաժեշտ բժշկական օգնություն չի ցուցաբերվել, իսկ բժիշկները «Նուբարաշեն» են մուտք գործել միայն նրա մահից հետոԱրսեն Գևորգյանի պաշտպանությունը. ընդդիմադիր գործչին անհրաժեշտ բժշկական օգնություն չի ցուցաբերվել, իսկ բժիշկները «Նուբարաշեն» են մուտք գործել միայն նրա մահից հետո
Երևանում «արդիականացված» հասարակական տրանսպորտի շուրջ հերթական սկանդալն է բռնկվել։Երևանում «արդիականացված» հասարակական տրանսպորտի շուրջ հերթական սկանդալն է բռնկվել։
Հայաստանը կողմ է արտահայտվել ՄԱԿ-ում նացիզմի դեմ պայքարի վերաբերյալ Ռուսաստանի կողմից ընդունված բանաձևին։Հայաստանը կողմ է արտահայտվել ՄԱԿ-ում նացիզմի դեմ պայքարի վերաբերյալ Ռուսաստանի կողմից ընդունված բանաձևին։
Փաշինյանը Անթալիա է ժամանել աշխատանքային այցովՓաշինյանը Անթալիա է ժամանել աշխատանքային այցով
Ապատեղեկատվության դեմ պայքարի ամենահուսալի գործիքը հանրության հետ անմիջական երկխոսությունն է. ՓաշինյանԱպատեղեկատվության դեմ պայքարի ամենահուսալի գործիքը հանրության հետ անմիջական երկխոսությունն է. Փաշինյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը կանցկացնի ակցիա հանուն արդարության«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը կանցկացնի ակցիա հանուն արդարության
Սամվել Կարապետյան․ Արժանապատիվ Հայաստան կառուցելու Արսենի պայքարը շարունակվելու էՍամվել Կարապետյան․ Արժանապատիվ Հայաստան կառուցելու Արսենի պայքարը շարունակվելու է
Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Մակրոնի եւ Փաշինյանի հանդիպումըԵլիսեյան պալատում տեղի է ունեցել Մակրոնի եւ Փաշինյանի հանդիպումը
Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակը Հնդկաստանի դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգըՀայաստանի խորհրդարանի փոխխոսնակը Հնդկաստանի դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգը
Ամստերդամը կոչ է արել միջազգային հետաքննություն սկսել քննչական մեկուսարանում Ամստերդամը կոչ է արել միջազգային հետաքննություն սկսել քննչական մեկուսարանում "Ուժեղ Հայաստանի" գործչի մահվան փաստի առնչությամբ
IDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններIDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններ
35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար
Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  
Դրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործովԴրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործով
«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով
Զախարովան մեկնաբանել է Զախարովան մեկնաբանել է "իվանների" մասին Շիրակի մարզպետի աղմկահարույց գրառումը
Նիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-իցՆիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-ից
Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետոՎիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետո
Փորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջևՓորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջև
Հայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներինՀայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներին
Արցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալԱրցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալ
Լուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականինԼուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականին
Դմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնինԴմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնին
ՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներիցՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներից
Զախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներումԶախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներում
Թևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջԹևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջ
Երևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունըԵրևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունը