Arminfo.info


 Հինգշաբթի, 20 Հուլիսի 2023 17:15
Մարիաննա Մկրտչյան

Հայաստանի ՀԿ-ներն ադրբեջանցի "բնապահպաններին" մեղադրել են Հարավային Կովկասում ռազմական ագրեսիան ուժեղացնող քաղաքական մանիպուլյացիաների համար

Հայաստանի ՀԿ-ներն ադրբեջանցի "բնապահպաններին" մեղադրել են Հարավային Կովկասում ռազմական ագրեսիան ուժեղացնող քաղաքական մանիպուլյացիաների համար

Արմինֆո.Հայաստանի հասարակական կազմակերպությունները հայտարարություն են տարածել ադրբեջանցի «բնապահպանների» դիրքորոշման վերաբերյալ, որում խորը մտահոգություն են հայտնում քաղաքական մանիպուլյացիաներով զբաղված ադրբեջանցի «բնապահպանների» դիրքորոշման վերաբերյալ, ինչը հանգեցնում է ռազմական ագրեսիայի ուժեղացմանը Հարավային Կովկասի տարածաշրջանում և կանխում հայ-ադրբեջանական ռազմական հակամարտության խաղաղ կարգավորումը, վատթարացնում սոցիալ-էկոլոգիական վիճակը սահմանամերձ շրջաններում:

 

«Արցախի 120.000 բնակչության համար կենսականորեն կարևոր, Հայաստանն Արցախին կապող Լաչինի միջանցքի շրջափակումը սկսվել է Արցախում հանքարդյունաբերության ռիսկերի մասին հայտարարած ադրբեջանցի «բնապահպանների» գործողություններով։ Լաչինի միջանցքում տեղակայված «բնապահպաններին» փոխարինել են Ադրբեջանի զինված ուժերը, որոնք քաղաքական պահանջներ են ներկայացնում բռնի մեթոդներով։

 

2023թ. հունիսին Ադրբեջանի՝ շրջակա միջավայրի խնդիրներով զբաղվող պաշտոնական գործակալությունը հայտարարություն է տարածել Հայաստանի կողմից Էսպոո (Espoo) կոնվենցիայի խախտման մասին՝ կապված Հայաստանի տարածքում Ադրբեջանի հետ սահմանին գտնվող Երասխ գյուղում մետալուրգիական գործարանի կառուցման հետ։

 

Հայտարարության հիմնավորման մեջ խեղաթյուրվում են փաստեր, որոնք իբր վկայում են կոնվենցիայի դրույթների խախտման մասին։ Մետալուրգիական ձեռնարկության արտադրողականությունը կազմում է տարեկան 100 հազար տոննա՝ 10 անգամ պակաս, քան տարեկան 1 միլիոն տոննա արտադրության նվազագույն ծավալը, որը կարող է դիտարկվել կոնվենցիայի պահանջների շրջանակներում: 

 

Ինչ վերաբերում է տեղեկատվությանը, ապա Հայաստանը հավատարիմ է բաց կառավարման սկզբունքներին (OGP) և Օրհուսի կոնվենցիայի պահանջներին, և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ պահանջվող տեղեկատվությունը հրապարակվում է պաշտոնական կայքերում, որտեղ նշված են արտադրության հիմնական տեխնիկական չափորոշիչները և տրված է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը: Երասխի գործարանի վերաբերյալ փաստաթղթերը հրապարակված են նաև հանրային բաց հարթակում: ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունն արձագանքել է ադրբեջանական կողմի հայտարարությանը: Սակայն, ինչպես Լաչինի դեպքում, ադրբեջանցի «բնապահպաններին» փոխարինել են զինվորականները, որոնք կրակել են Երասխի գործարանի շինհրապարակի վրա, ինչի հետևանքով երկու բանվոր ծանր վիրավորվել են։

 

2023թ. հուլիսին ադրբեջանցի «բնապահպանները» բաց նամակ են հղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հանքարդյունաբերական ձեռնարկությունների շահագործման պատճառով Հարավային Կովկասի տարածաշրջանում բնապահպանական կայունության խախտման մասին։ Նշենք, որ ցանկում թվարկված ընկերություններից մի քանիսը գոյություն չունեն: Նամակն ընդհանուր առմամբ իրական և կեղծ փաստերի խառնուրդի օրինակ է:

 

Հայաստանում հանքարդյունաբերության մասին տեղեկատվություն կարելի է ստանալ www.eiti.am կայքից, որը Հայաստանի՝ միջազգային Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության  (ԱՃԹՆ/Extractive Industry Transparency Initiative) անդամի կարգավիճակ ունեցող երկրի պաշտոնական կայքն է:

 

Հանքարդյունաբերության ոլորտն ամբողջ աշխարհում է խնդրահարույց: Մենք՝ Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներս, գիտակցելով կլիմայի փոփոխության և կայուն զարգացման գլոբալ ռիսկերը, գործադրում ենք բոլոր ջանքերը՝ նվազեցնելու դրանք, բարձրաձայում ենք կոնկրետ խնդիրների մասին և բանակցում կառավարության և բիզնեսի հետ ԱՃԹՆ-ի շրջանակներում: Ինչպես նաև առանձին հարցերի շուրջ ուղղակի ձևաչափով փորձում ենք հասնել օրենսդրական փոփոխությունների՝ ուղղված ռիսկերի նվազեցմանը և սոցիալական ու բնապահպանական իրավունքների պաշտպանությանը:

 

Կարծում ենք, որ Ադրբեջանի քաղաքացիական հասարակության գիտակից ներկայացուցիչները պետք է ուշադրություն դարձնեն կլիմայական սպառնալիքներին, Կասպից ծովի ավազանի շարունակական աղտոտմանն ու արդյունաբերական թափոնների աղտոտումից տուժած տեղի բնակչության իրավունքների ոտնահարմանը, և ձգտեն բարելավել սոցիալական և բնապահպանական իրավիճակը, նվազեցնել կլիմայական ռիսկերը և բարելավել տեղի բնակչության և քաղաքացիական հասարակության ակտիվ ներկայացուցիչների իրավունքների պաշտպանությունը, որոնք հայտնվել են իրավապահ մարմինների և ընդհանուր առմամբ պետության կողմից ֆիզիկական անվտանգության սպառնալիքների ներքո:

Խոսքը, մասնավորապես, Ադրբեջանի նավթագազային արդյունաբերության խնդիրների մասին է, որը երկրի և նրա անմիջական ղեկավարության հիմնական եկամտի աղբյուրն է։ Ի գիտություն ադրբեջանցի «բնապահպանների»՝ նշենք, որ 2006թ. Կասպից ծովի բոլոր ափամերձ երկրները, այդ թվում՝ Ադրբեջանը, վավերացրել են «Կասպից ծովի ծովային միջավայրի պաշտպանության շրջանակային կոնվենցիան» (Թեհրանի կոնվենցիա)։ Կասպից ծովի արևմտյան ափին գտնվող նավթի և գազի պաշարներով հարուստ Ապշերոնի թերակղզու 21,3 հազար հեկտար տարածքը խիստ աղտոտված է նավթով և նավթամթերքներով: Նավթի երկարատև արտահոսքերն այս տարածքում առաջացրել են շրջակա միջավայրի և բնական լանդշաֆտի (TACIS 2009) լուրջ մարդածին փոփոխություններ: Ապշերոնի թերակղզում ամենաթունավոր տարրերն են B, Al, Pb, U, Se, Fe, C, Na և Mg:  (https://tehranconvention.org/system/files/tcis/caspian_soe_2011_rus.pdf)

 

Այսպիսով, Ադրբեջանի նավթագազային արդյունաբերությունը զգալի վտանգ է ներկայացնում Կասպից ծովի ավազանի երկրների՝ Իրանի Իսլամական Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Թուրքմենստանի և հենց Ադրբեջանի համար։

 

Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղն անցնում է Վրաստանի տարածքով՝ ընդգրկելով Բորժոմի ազգային պարկի մի մասը, որը հարուստ է Վրաստանի հիմնական արտահանող ապրանքներից «Բորժոմի» հանքային ջրի աղբյուրներով, միջազգային նշանակություն ունի առողջապահական և սպորտային զբոսաշրջության տեսանկյունից: Վրաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները մի քանի տարի դեմ են արտահայտվել հատուկ պահպանվող տարածքով նավթամուղի անցկացմանը՝ մատնանշելով հնարավոր արտահոսքի և վթարների ռիսկերը հատկապես  հանքային ջրերի աղբյուրների համար։ Նրանք պահանջում էին փոխել նախագծի երթուղին։ Սակայն ներդրողները և Ադրբեջանի կառավարությունը չհամաձայնեցին բարձրացնել ծրագրի արժեքը, և այն իրականացվեց լրացուցիչ պայմաններով։ Հաշվի առնելով «կանաչ» էներգետիկ անցման անհրաժեշտությունը՝ պետք է իրականացնել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան և նավթագազային արդյունաբերության այլ նախագծերի գործունեության, կատարված և չկատարված պարտավորությունների, ինչպես նաև ջերմոցային գազերի արտանետումների և շրջակա միջավայրին հասցված վնասների միջազգային աուդիտ:

 

Նեֆթչալիի շրջանի Միրղուրբանլի և Յենի Գիշլագ գյուղերի բնակիչները դժգոհում են ռադիոակտիվ յոդի արտանետումներից, որոնք «Ազեր Յոդ» ՍՊԸ-ին պատկանող Նեֆթչալայի յոդի և բրոմի գործարանի թափոններն են: Բնակիչներն ուղարկել են մամուլին։ Միլ-Մուգանի ոռոգման ջրանցքի լուսանկարը՝ շագանակագույն պարունակությամբ։ Մամուլն անդրադարձել էր ահազանգին՝ պատրաստված հոդվածում նշելով, թե բողոքները չեն համապատասխանում իրականությանը, և հղում անելով միայն ձեռնարկության աշխատակիցներին։  https://media.az/society/1067841929/radioaktivnyy-yod-travit-zhiteley-neftchaly-foto/

2023թ. Ադրբեջանի Գեդաբեկի շրջանի Սոյուդլու գյուղի բնակիչները դեմ են արտահայտվել ցիանային պոչամբարի կառուցմանը: Այն նախատեսված էր Գյադաբայի ոսկու և արծաթի հանքավայրի շահագործման արդյունքում առաջացած թափոնների համար: Բնակիչները մտահոգված են իրենց արոտավայրերին և ջրերին սպառնացող վտանգներից։ Նրանց նկատմամբ Ադրբեջանի իրավապահ մարմինների կողմից ձեռնարկվել են բռնի գործողություններ՝ մահակների, ռետինե փամփուշտների, պղպեղի և արցունքաբեր գազի կիրառմամբ։ (https://caneecca.org/azerbajdzhan-mestnoe-naselenie-protiv-czianidnogo-ozera/): ՀՀ վարչապետնի ուղղված հայտարարության տակ  ստորագրած ադրբեջանական կազմակերպություններից որևէ մեկը չի գործել ի պաշտպանություն Սոյուդլու գյուղի բնակիչների և շրջակա միջավայրի։

Նշենք, որ 2017թ. դադարեցվել էր Ադրբեջանի անդամակցությունն Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանը (EITI) այս նախաձեռնության սկզբունքների խախտման, քաղաքացիական հասարակության նկատմամբ երկրի կառավարության մշտական ​​ճնշման և կոշտ միջոցների կիրառման, ինչպես նաև՝ քաղաքական ընդդիմախոսների և լրագրողների նկատմամբ հետապնդումների պատճառով։ Այն հասարակական ակտիվիստները, ովքեր հանդես էին գալիս Ադրբեջանում հանքարդյունաբերության ոլորտի բաց և հաշվետվողական լինելու օգտին, կա՛մ ձերբակալվեցին, կա՛մ ստիպված եղան լքել երկիրը քաղաքական հետապնդումների պատճառով: (https://bankwatch.org/press-release/azerbajdzhan-otstranen-ot-ipdo-po-zayavleniyu-bankwatch-i-counter-balance?lang=ru)  

 

Ադրբեջանի հասարակական կազմակերպությունների հայտարարությունները Ադրբեջանի կառավարության ագրեսիվ քաղաքականության մասն են կազմում` կատարելով ավտորիտար պետական ռեժիմի պատվերը, միանալով Հայաստանի դեմ տարվող ռազմական, տեղեկատվական ագրեսիային և փորձելով  ահաբեկել Հայաստանի բնակչությանը», - ասվում է հայտարարությունում, որի   ներքո ստորագրել են «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ,  «Կանաչ Հայաստան» բնապահպանական կրթական ՀԿ, «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ, «Դալմա-Սոնա» կրթամշակութային, սոցիալ-բնապահպանական հիմնադրամ ՀԿ, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ, «Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն» ՀԿ, «Հայաստանի անտառներ» բնապահպանական ՀԿ,  «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն» ՀԿ, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ, «Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ, «Էկոլոգիական հասարակական միություն» ՀԿ, «ԲԼԵՋԱՆ» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության ՀԿ, «Փինք» իրավապաշտպան ՀԿ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ, «Ռեստարտ Գյումրի» Քաղաքացիական նախաձեռնությունների կենտրոն ՀԿ, «Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան» ՀԿ, «Ազատ քաղաքացի» ՀԿ, «Հանրային լրագրության ակումբ» ՀԿ, «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ, «Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ, «Հեռանկարային զարգացման կենտրոն» ՀԿ, «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ, ինչպես նաեւ շրջակա միջավայրի և կլիմայի փորձագետ  Ռոզա Ջուլհակյանը, շրջակա միջավայրի և կլիմայի փորձագետ Սիլվա Այվազյանը, կայուն զարգացման, կառավարման փորձագետ Կարինե Թասլակյանը:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Ձեր ֆինանսական «տունը». Converse Mobile-ի անհատականացված փորձառությունըՁեր ֆինանսական «տունը». Converse Mobile-ի անհատականացված փորձառությունը
Team Telecom Armenia-ն Տավուշում ամբողջովին վերազինել է բջջային ցանցըTeam Telecom Armenia-ն Տավուշում ամբողջովին վերազինել է բջջային ցանցը
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է
Երևան-Մեղրի ավտոճանապարհին քարաթափումը կաթվածահար է արել երթևեկությունը երկրի հարավումԵրևան-Մեղրի ավտոճանապարհին քարաթափումը կաթվածահար է արել երթևեկությունը երկրի հարավում
Միրզոյան. Հայաստանը մինչև 95% նվազեցրել է պաշտպանական ներկրումների կախվածությունը մեկ աղբյուրիցՄիրզոյան. Հայաստանը մինչև 95% նվազեցրել է պաշտպանական ներկրումների կախվածությունը մեկ աղբյուրից
Հայաստանի  ԱԳ նախարար. ՀՀ քաղաքացիների եվրոպական ձգտումներն ուղղորդող սկզբունք են Հայաստանի կառավարության համարՀայաստանի  ԱԳ նախարար. ՀՀ քաղաքացիների եվրոպական ձգտումներն ուղղորդող սկզբունք են Հայաստանի կառավարության համար
Հայաստանի նախագահը Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահին պարգևատրվել է Բարեկամության շքանշանովՀայաստանի նախագահը Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահին պարգևատրվել է Բարեկամության շքանշանով
Հայաստանի նախագահն Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչների հետ քննարկել է երկրում իրականացվող ծրագրերըՀայաստանի նախագահն Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչների հետ քննարկել է երկրում իրականացվող ծրագրերը
ԱՊՀ պետությունները միջպետական հետախուզման ժամանակ կօգտագործեն փաստաթղթերի էլեկտրոնային պատճեններըԱՊՀ պետությունները միջպետական հետախուզման ժամանակ կօգտագործեն փաստաթղթերի էլեկտրոնային պատճենները
Զինվորական ծառայության զորակոչելիս չի կարելի Հայաստանի քաղաքացիներին բաժանել հարուստների և աղքատների. պատգամավորԶինվորական ծառայության զորակոչելիս չի կարելի Հայաստանի քաղաքացիներին բաժանել հարուստների և աղքատների. պատգամավոր
Հայաստանում է Իրանի պաշտպանության նախարարըՀայաստանում է Իրանի պաշտպանության նախարարը
Թուրքիայի ԱԳ նախարարը կայցելի ՄոսկվաԹուրքիայի ԱԳ նախարարը կայցելի Մոսկվա
"Հայ Դատ". Շվեյցարացի խորհրդարանականները գործարկում են նոր հարթակ՝ ի աջակցություն Արցախի հայերի վերադարձի իրավունքի
"Հայաքվե"-ն ահազանգում է. ՄԱԿ-ի պարբերական ամփոփագրում և ՀՀ կառավարության հաշվետվության մեջ փորձեր են արվում կոծկել Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի փաստը
Կոնվերս Բանկը միանում է Եվրո-Ասիական Կապիտալի Շուկաների Միության համաժողովին որպես Ոսկե հովանավորԿոնվերս Բանկը միանում է Եվրո-Ասիական Կապիտալի Շուկաների Միության համաժողովին որպես Ոսկե հովանավոր
Էդմոն Մարուքյանի թեկնածությունը կպահենք մինչև 2026 թվականի հունիսը . Հովիկ ԱղազարյանԷդմոն Մարուքյանի թեկնածությունը կպահենք մինչև 2026 թվականի հունիսը . Հովիկ Աղազարյան
Քաղաքապետարանը քաղաքացիներին կազատի աղբահանության դիմաց չվճարելու համար տուգանքներ վճարելուց. նախագիծը ներկայացվել է ավագանու նիստումՔաղաքապետարանը քաղաքացիներին կազատի աղբահանության դիմաց չվճարելու համար տուգանքներ վճարելուց. նախագիծը ներկայացվել է ավագանու նիստում
Հայ օգնության ֆոնդը 16 դրամաշնորհ կտրամադրի հայ գիտնականներին՝ գիտական հետազոտությունների համարՀայ օգնության ֆոնդը 16 դրամաշնորհ կտրամադրի հայ գիտնականներին՝ գիտական հետազոտությունների համար
Ամերիկագետ. Հայաստանի իշխանությունները Թրամփի վարչակազմի հետ կապեր հաստատելու համար դիմել են լոբբիստական կազմակերպության օգնությանըԱմերիկագետ. Հայաստանի իշխանությունները Թրամփի վարչակազմի հետ կապեր հաստատելու համար դիմել են լոբբիստական կազմակերպության օգնությանը
Հայաստանում օտարերկրացիները կարող են պետական գաղտնիքին հասանելիություն ստանալ՝ Արտաքին հետախուզության ծառայության թույլտվությամբՀայաստանում օտարերկրացիները կարող են պետական գաղտնիքին հասանելիություն ստանալ՝ Արտաքին հետախուզության ծառայության թույլտվությամբ
Պատգամավոր. GRECO-ն ահազանգում է Հայաստանի պետական պաշտոնյաների կողմից իրականացվող գնումների թափանցիկության բացակայության մասինՊատգամավոր. GRECO-ն ահազանգում է Հայաստանի պետական պաշտոնյաների կողմից իրականացվող գնումների թափանցիկության բացակայության մասին
Արևմտամետ քաղաքական ուժերը ռուսատյաց ակցիա են կազմակերպել Լավրովի Երևան այցի ֆոնինԱրևմտամետ քաղաքական ուժերը ռուսատյաց ակցիա են կազմակերպել Լավրովի Երևան այցի ֆոնին
Հայաստանի պատվիրակությունը Դոհայում մասնակցել է «Կիբեռհանցագործությունների կանխարգելում և ազգային համագործակցություն» թեմայով դասընթացինՀայաստանի պատվիրակությունը Դոհայում մասնակցել է «Կիբեռհանցագործությունների կանխարգելում և ազգային համագործակցություն» թեմայով դասընթացին
Հայաստանում հերթական երկրաշարժն է տեղի ունեցելՀայաստանում հերթական երկրաշարժն է տեղի ունեցել
Լևոն Լևոնյանը նշանակվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալԼևոն Լևոնյանը նշանակվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ
Փաստաբան. Փաշինյանի տիկնոջ  վարքագիծն ատելության ու անհանդուրժողականության տարածման աղբյուր էՓաստաբան. Փաշինյանի տիկնոջ  վարքագիծն ատելության ու անհանդուրժողականության տարածման աղբյուր է
"Պատիվ ունեմ" խմբակցությունը դեմ է Փաշինյանի փոխարինմանը "Փաշինյան 2"-ով
Հայաստանի դեսպանն ու Աթենքի հնագիտական հետազոտությունների բրիտանական դպրոցի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավոր ուղղություններըՀայաստանի դեսպանն ու Աթենքի հնագիտական հետազոտությունների բրիտանական դպրոցի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավոր ուղղությունները
Արցախի մշակութային ժառանգության պահպանումը ԴԻԱԼՈԳ-ի և MONUMENT WATCH-ի ուշադրության կենտրոնում էԱրցախի մշակութային ժառանգության պահպանումը ԴԻԱԼՈԳ-ի և MONUMENT WATCH-ի ուշադրության կենտրոնում է
Ադրբեջանն ու Իրանը զորավարժություններ են անցկացնում օկուպացված Արցախի տարածքումԱդրբեջանն ու Իրանը զորավարժություններ են անցկացնում օկուպացված Արցախի տարածքում
ՌԴ ԱԳՆ-ը ներկայացրել է Լավրովի Երևան այցի օրակարգը և Մոսկվայի ակնկալիքներըՌԴ ԱԳՆ-ը ներկայացրել է Լավրովի Երևան այցի օրակարգը և Մոսկվայի ակնկալիքները
ԱԺ նախագահը Լեւոն Քոչարյանին սպառնացել է ԱԺ նախագահը Լեւոն Քոչարյանին սպառնացել է "քաղաքական հետեւանքներով"
Արդյո՞ք եղել է Միութենական պետությանը Հայաստանի  միանալու առաջարկ. հարցը մնացել է օդում կախվածԱրդյո՞ք եղել է Միութենական պետությանը Հայաստանի  միանալու առաջարկ. հարցը մնացել է օդում կախված
Տիգրան Տեր-Մարգարյանը բացատրել է Նոր Նորքի թաղապետի պաշտոնից իր հեռանալու պատճառներըՏիգրան Տեր-Մարգարյանը բացատրել է Նոր Նորքի թաղապետի պաշտոնից իր հեռանալու պատճառները
Քոչարյանն իրատեսական սցենար չի համարում Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացըՔոչարյանն իրատեսական սցենար չի համարում Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացը
Քոչարյան. Անհրաժեշտ է վերականգնել Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերությունը և դրանում ներառել Իրանական գործոնըՔոչարյան. Անհրաժեշտ է վերականգնել Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերությունը և դրանում ներառել Իրանական գործոնը
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է Կովկասում իրավիճակի դրական տեղաշարժերի մասինՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է Կովկասում իրավիճակի դրական տեղաշարժերի մասին
Հայաստանի դպրոցականները 4 բրոնզե մեդալ են կենսաբանության միջազգային բաց օլիմպիադայիցՀայաստանի դպրոցականները 4 բրոնզե մեդալ են կենսաբանության միջազգային բաց օլիմպիադայից
Միանգամայն անընդունելի է 2025 թվին նման դրսևորումներ տեսնելը. Անիտա Դեմետրիուն՝ Բաքվում հայերի նկատմամբ շինծու դատավարության մասինՄիանգամայն անընդունելի է 2025 թվին նման դրսևորումներ տեսնելը. Անիտա Դեմետրիուն՝ Բաքվում հայերի նկատմամբ շինծու դատավարության մասին
Փոխանցման 1% հատուկ սակագին՝ ԱրարատԲանկի հաճախորդների համարՓոխանցման 1% հատուկ սակագին՝ ԱրարատԲանկի հաճախորդների համար
Հայտնի է Լավրովի Երևան այցի ամսաթիվըՀայտնի է Լավրովի Երևան այցի ամսաթիվը
Միջազգային կառույցները չպետք է երկակի ստանդարտներ կիրառեն Հայաստանի նկատմամբ. Անիտա ԴեմետրիուՄիջազգային կառույցները չպետք է երկակի ստանդարտներ կիրառեն Հայաստանի նկատմամբ. Անիտա Դեմետրիու
Հայաստանի ՆԳՆ աշխատակիցներն ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտելՀայաստանի ՆԳՆ աշխատակիցներն ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել
Երևանն առաջարկել է Նիկոսիայի հետ համագործակցության մակարդակը հասցնել մինչեւ ռազմավարական գործընկերությանԵրևանն առաջարկել է Նիկոսիայի հետ համագործակցության մակարդակը հասցնել մինչեւ ռազմավարական գործընկերության
Հայաստանն ու Հունաստանը հստակեցրել են դիրքորոշումները պաշտպանական համագործակցության օրակարգի շուրջՀայաստանն ու Հունաստանը հստակեցրել են դիրքորոշումները պաշտպանական համագործակցության օրակարգի շուրջ
Հայաստանում անտառ կհիմնվի՝ Կենսաբազմազանության շաբաթի միջոցառումների շրջանակումՀայաստանում անտառ կհիմնվի՝ Կենսաբազմազանության շաբաթի միջոցառումների շրջանակում
Team Telecom Armenia-ն հայտարարել է 5G ցանցի գործարկման մասինTeam Telecom Armenia-ն հայտարարել է 5G ցանցի գործարկման մասին
Էդմոն Մարուքյանը կոչ է անում չխուսափել Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացիցԷդմոն Մարուքյանը կոչ է անում չխուսափել Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացից
"Գեղարդ" հիմնադրամը կտրականապես դատապարտել է Հորդանանում հակահայկական միջոցառման անցկացումը
Մասիս համայնքում օգտակար հանածոյի ապօրինի արդյունահանմամբ զբաղվող ընկերությունները պետությանը պատճառել են շուրջ 538 հազար դոլարի վնասՄասիս համայնքում օգտակար հանածոյի ապօրինի արդյունահանմամբ զբաղվող ընկերությունները պետությանը պատճառել են շուրջ 538 հազար դոլարի վնաս
ԱԱԾ-ն ապօրինի միգրացիայի կազմակերպման դեպք է բացահայտելԱԱԾ-ն ապօրինի միգրացիայի կազմակերպման դեպք է բացահայտել
Մինսկում բացվել է առաջին հայկական տաճարըՄինսկում բացվել է առաջին հայկական տաճարը
Մայիսի 19-ին Հայաստանի հույները նշում են Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակի օրըՄայիսի 19-ին Հայաստանի հույները նշում են Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակի օրը
Փաշինյանն Ալբանիայում հանդիպել է  Տիխոնովսկայայի հետՓաշինյանն Ալբանիայում հանդիպել է  Տիխոնովսկայայի հետ
Rocket Line միավորում և հետաձգում. Idram&IDBank հավելվածի նոր թարմացումըRocket Line միավորում և հետաձգում. Idram&IDBank հավելվածի նոր թարմացումը
Կոնվերս Բանկը UX/UI Battle-ի գլխավոր գործընկերն էԿոնվերս Բանկը UX/UI Battle-ի գլխավոր գործընկերն է
Հայաստանի ԱԽ քարտուղարը հանդիպել է Իրանի նախագահի հետ և մասնակցել Թեհրանի երկխոսությանըՀայաստանի ԱԽ քարտուղարը հանդիպել է Իրանի նախագահի հետ և մասնակցել Թեհրանի երկխոսությանը
Երեւան է ժամանել Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունըԵրեւան է ժամանել Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունը
Արմեն Գրիգորյանը Թեհրանում հանդիպել է Աբաս Արաղչիի հետԱրմեն Գրիգորյանը Թեհրանում հանդիպել է Աբաս Արաղչիի հետ
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Հայաստանը պաշտպանել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում ընդունված հակառուսական բանաձևըՀայաստանը պաշտպանել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում ընդունված հակառուսական բանաձևը
Վարդան Ղուկասյանն ընտրվել է Գյումրու քաղաքապետՎարդան Ղուկասյանն ընտրվել է Գյումրու քաղաքապետ
Սարգսյանը նշել է երեք հիմնական խնդիրները, որոնք անհրաժեշտ է իրագործել Հայաստանում իշխանափոխությունից հետոՍարգսյանը նշել է երեք հիմնական խնդիրները, որոնք անհրաժեշտ է իրագործել Հայաստանում իշխանափոխությունից հետո
Քաղաքական գործիչ. Փաշինյանը միտումնավոր զոհաբերեց Արցախը՝ Հայաստանի ռազմավարական կողմնորոշումը փոխելու համարՔաղաքական գործիչ. Փաշինյանը միտումնավոր զոհաբերեց Արցախը՝ Հայաստանի ռազմավարական կողմնորոշումը փոխելու համար
Վաթսուն ամերիկացի օրենսդիրներ ԱՄՆ պետքարտուղարին կոչ են արել դադարեցնել ռազմական օգնությունն ԱդրբեջանինՎաթսուն ամերիկացի օրենսդիրներ ԱՄՆ պետքարտուղարին կոչ են արել դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին
Քաղաքագետ. 31 տարի անց Արցախն Ադրբեջանի կազմում է ճանաչել Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հոգեզավակըՔաղաքագետ. 31 տարի անց Արցախն Ադրբեջանի կազմում է ճանաչել Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հոգեզավակը
 Փաշինյանը հայտարարել է Ղարաբաղյան շարժման դերի մասին՝  Փաշինյանը հայտարարել է Ղարաբաղյան շարժման դերի մասին՝ "Հայաստանի պետականության չկայացման գործում"
Փաշինյանը պարզաբանել է, թե խաղաղության համաձայնագրի շրջանակում Բաքվի հետ ինչ հարցեր են քննարկման ենթակաՓաշինյանը պարզաբանել է, թե խաղաղության համաձայնագրի շրջանակում Բաքվի հետ ինչ հարցեր են քննարկման ենթակա
Դիվանագետների համահայկական խորհուրդը քննադատել է Հայաստանի իշխանություններին՝ Դիվանագետների համահայկական խորհուրդը քննադատել է Հայաստանի իշխանություններին՝ "խաղաղության պայմանագրով" Ադրբեջանին միակողմանի զիջումներ անելու համար
Հայաստանի նախկին ԱԳ նախարար. Փաշինյանի խաղաղությունը կապիտուլյացիայի վարպետության դաս էՀայաստանի նախկին ԱԳ նախարար. Փաշինյանի խաղաղությունը կապիտուլյացիայի վարպետության դաս է
Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանը դադարեցնում է հացադուլըԲաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանը դադարեցնում է հացադուլը
Հայաստանում հարցման մասնակիցները Եվրաինտեգրմանը նախընտրում են Ռուսաստանի հետ մերձեցումըՀայաստանում հարցման մասնակիցները Եվրաինտեգրմանը նախընտրում են Ռուսաստանի հետ մերձեցումը
Դաշնակցական. Մեր գլխավոր նպատակը մնում է Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելըԴաշնակցական. Մեր գլխավոր նպատակը մնում է Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը
«Դօկ» կուսակցության հայտարարություն. Վարդան Ղուկասյանի ձերբակալության մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում«Դօկ» կուսակցության հայտարարություն. Վարդան Ղուկասյանի ձերբակալության մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում
Փաշինյանը քաղաքացիներին հրավիրում է Իրական Հայաստանի գաղափարախոսության նախագծի քննարկմանՓաշինյանը քաղաքացիներին հրավիրում է Իրական Հայաստանի գաղափարախոսության նախագծի քննարկման