Արմինֆո. Հայաստանի ԱԳՆ-ը ողջունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությանը միանալու Կանադայի որոշումը:
"Հայաստանում դա դիտարկում են որպես կարեւոր ներդրում Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության եւ խաղաղության ամրապնդման գործում առաքելության դերում", - ասվում է ՀՀ ԱԳՆ թվիթերյան էջում զետեղված հաղորդագրությունում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Եվրոպայի խորհրդի Քաղաքական և անվտանգության հարցերի հանձնաժողովը հավանություն է տվել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությանն աջակցելու Կանադայի առաջարկին: Հանձնաժողովի որոշման մեջ ասվում է, որ Կանադայի ներդրումը Հայաստանում Եվրոպական միության առաքելությունում համարվում է նշանակալի, և այն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:
Հիշեցնենք, որ ս. թ. հունվարի 23-ին ԵՄ Խորհուրդը հավանություն տվեց Հայաստանում Եվրոպական Միության նոր քաղաքացիական առաքելությանը՝ անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության շրջանակներում: Ինչպես ասվում է ԵՄ հաղորդագրության մեջ, առաքելության նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, տեղերում վստահության ամրապնդմանը և ԵՄ - ի կողմից աջակցվող Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերին նպաստող պայմանների ապահովմանը:
Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության կազմում ընդգրկված է մինչև 100 մասնագետ: Առաքելության աշխատանքի առաջին չորս ամիսների համար հատկացվել է ավելի քան 8 մլն եվրո։ Առաքելության նախնական մանդատը կգործի երկու տարի, իսկ նրա օպերատիվ շտաբը գտնվում է Եղեգնաձորում: Առաքելությունը սկսել է գործել փետրվարի 20-ին ։ Նրա կազմում ընդգրկված են նաեւ 8 ֆրանսիացի ժանդարմ և 15 ոստիկան Գերմանիայից։