Արմինֆո. Այսօր Ադրբեջանն ու Թուրքիան կայուն ռազմաքաղաքական առանցք են, Անդրկովկասում նոր աշխարհակարգի հիմքը՝ Վրաստանի հետ միասին, որտեղ Ռուսաստան չկա և չի էլ նախատեսվում։ Նման կարծիքի է ռուսաստանցի արևելագետ Եվգենի Սատանովսկին։
Փորձագետն արձանագրել է, որ, ընդհանուր առմամբ, Եվրոպայի դասավորությունը, բացառությամբ, թերևս, Հունգարիայի և, չի բացառվում, դեռևս Սերբիայի, քիչ թե շատ պարզ է։ Արևելագետը համոզված է, որ " ամերիկացիները նրանց իրենցով են արել", ճիշտ այնպես, ինչպես Ճապոնիան, Հարավային Կորեան, Թայվանը, Ավստրալիան և Նոր Զելանդիան։
"Ինչպես ճզմում են հետխորհրդային տարածքի երկրների մեծ մասին, որոնք դեռևս փոքրիշատե լուրջ հարաբերություններ ունեն Ռուսաստանի հետ՝ սկսած Հայաստանից և Ղազախստանից։ Բացառություն է, ընդ որում՝ ռազմավարական առումով կարևոր, Բելառուսը, բայց դա պայմանավորված է այն հանգամանքով, որ Վարշավան, մերձբալթյան երկրները և Նահանգները, մարսելով Ուկրաինան և, նախքան ընդդհուպ մեզանով զզբաղվելը, փորձեցին Լուկաշենկոյին տապալել, և նրանց դա չհաջողվեց։ Ինչ վերաբերում է Թուրքմենստանին և Ուզբեկստանին, ապա նրանց ամերիկացիներն ակտիվորեն մշակում են, այն դեպքում, երբ այնտեղ նաև Թուրքիան իր օգտին քամում է այն ամենը, ինչ մնացել է ռուսական և խորհրդային ժառանգությունից", - փաստել է նա։
Այս առումով Սատանովսկին ուշադրություն է հրավիրել այնհանգամանքին, որ Անկարան նույնն է արել Ադրբեջանի հետ՝ արդեն Թյուրքական պետությունների կազմակերպության ստեղծման և ամրապնդման շրջանակում, այն դեպքում, երբ թուրքերը, ինչպես էլ նայես, մտնում են ՆԱՏՕ-ի մեջ, և նրանց բանակն այնտեղ երկրորդն է՝ ամերիկյանից հետո, իսկ բազմավեկտորությունը նրանց արյան մեջ է։
"Այսօր Ադրբեջանն ու Թուրքիան կայուն ռազմաքաղաքական առանցք են, Անդրկովկասում նոր աշխարհակարգի հիմքը՝ Վրաստանի հետ միասին, որտեղ Ռուսաստանը չկա և չի նախատեսվում։
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա նրա ամերիկամետ վարչապետը քնում է և տեսնում, թե ինչպես ձերբազատվի տարածաշրջանում Ռուսաստանի ներկայությունից, ընդ որում, նրան ոչինչ չի ասում Սաակաշվիլիի և Զելենսկու ճակատագիրը, ինչպես նաև այն, որ առանց Գյումրիում ռուսական ռազմակայանի և Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների՝ մազից կախված կլինի արդեն ոչ թե Ղարաբաղի ճակատագիրը, որը նա հանձնել է եղած-չեղածով՝ այնտեղի հայերի հետ միասին, այլ հենց Հայաստանի ճակատագիրը:
Նրան կարելի է հասկանալ. նույն Զելենսկին Ուկրաինան կանգնեցրել է ոչնչացման եզրին, բայց ինքը դրանով լավ բարձրացել է, իսկ Փաշինյանը ոչ պակաս հավակնոտ է, ցինիկ և պարզունակ շրջապատող աշխարհի նկատմամբ, ինչպես երկաթուղային կոճը։ Նրա գեղջկական պատկերացմամբ՝ Ամերիկան և Ֆրանսիան թույլ չե՞ն տա Հայաստանն իսպառ ջնջել: Թույլ չեն տա։ Եվ ու՞մ է նա հարկավոր առանց դեպի ծով ելքի և առանց սեփական էներգակիրների։ Դե՝ իրենը կապրի կամ Թուրքիայի վիլայեթի, կամ պրոտեկտորատի դերում ՝ սահմանափակ ինքնիշխանությամբ և առանց Սյունիքի շրջանի, որը Զանգեզուրի տրանսպորտային միջանցքի ձևավորման շրջանակում շատերին է պետք, և նրան դա էլ բավական է։ Ինչ վերաբերում է հայերին՝ որպես ժողովուրդ... Ներկայիս հայ կառավարողներից ով է, ընդհանրապես, երբեւէ հետաքրքրվել իր ժողովրդով և նրա ապագայով, չնայած այն ամենին, ինչ նրանք այդ առիթով ընտրություններից առաջ ասում են տեսախցկների առջեւ ..",- հարցադրում է արեց ռուսաստանցի արևելագետը։
Վերադառնալով իր զրույցի սկզբին՝ Սատանովսկին փաստել է, որ մոտ ապագայի աշխարհը, ինչպես դա տեսնում են ամերիկացիները և, չի բացառվում, թեկուզ իրենց զանգակատնից՝ չինացիները, դա կրկին երկու գերտերությունների աշխարհ է, որում մյուս բոլոր խոշոր խաղացողները այս կամ այն հաջողությամբ կտեղավորվեն՝ փորձելով պահպանել իրենց ազդեցության ոլորտները, իսկ նրանցից ով ավելի խելացի և շրջադարձային կլինի, ինչպես նույն Թուրքիան, Հնդկաստանը, Իրանը և Ծոցի արաբական միապետությունները, նաև՝ մեծացնել։
"Ինչ վերաբերում է մեզ՝ մեր միջուկային զենքով, աշխարհում ոչ ոք, բացի մեզանից (այն էլ ամենեւին ոչ բոլորը, այլ միայն z-նախիրը՝ ինչպես հեղինակ), չի հավատում, որ մենք այն կկիրառենք, եւ այդ առիթով երկրի գործող ղեկավարության բոլոր խոսքերը բազմապատկվում են զրոյով։ Չափազանց շատ էին խոսում "կարմիր գծերի" մասին, չանելով ոչինչ, երբ դրանք հատվում էին։ Այստեղից էլ՝ արդյունքները...",- ամփոփել է ռուսաստանցի արևելագետը: