Արմինֆո. Հուլիսի 15-ից Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով: Այդ մասին տեղեկացնում է Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ։
Հանրապետության տարածքում հուլիսի 15-ի ցերեկը, 16-ի գիշերը, ինչպես նաեւ 18-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 16-ի ցերեկը եւ 17-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում ՝ կարկուտ: Հուլիսի 15-ին Արարատյան դաշտում, Շիրակի, Լոռու, Տավուշի մարզերում ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից: Քամին ՝ արևմտյան ՝ 2-4 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում ՝ 18-23 մ/վ:
Երևանում հուլիսի 15 - ի ցերեկը օդի ջերմաստիճանը կկազմի 33-35, երեկոյան ՝ 25-27, հուլիսի 15 - ի լույս 16-ի գիշերը ՝ 17-19 աստիճան տաքություն: Հուլիսի 15-ին, 16-ի գիշերը, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 16-ին և 17-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում մինչեւ 17-20 մ/վ արագությամբ: