Արմինֆո. Ադրբեջանի և ԿԽՄԿ-ի միջև համագործակցության հարցերը, Արցախն արտաքին աշխարհի հետ կապող Քաշաթաղի միջանցքում տիրող իրավիճակը, ինչպես նաև Ստեփանակերտում ԿԽՄԿ-ի գործունեության հարցերն են քննարկել են Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը և Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչության ղեկավար Դրագան Կոժիչը՝ հուլիսի 14-ին կայացած հանդիպմանը:
Բայրամովը ցինիկաբար հայտարարել է, թե, հնարավոր է, որ ԿԽՄԿ միջնորդությամբ արցախցիները շարունակեն բժշկական նպատակներով անցնել Քաշաթաղի միջանցքով (ադրբեջանական կողմից ապօրինի շրջափակված միջանցք ՝ խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9 - ի եռակողմ հայտարարությունները, որտեղ տեղադրվել է անցակետը-խմբ.)՝ պահպանելով անհրաժեշտ կանոնները։
Ընդ որում, նա առաջարկել է պաշարված Արցախ սննդամթերք մատակարարել Ադրբեջանից ՝ դրանով իսկ ավարտելով դեռևս 1991 թվականին, ԽՍՀՄ սահմանադրությանը համապատասխանս անկախություն հռչակած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բռնի զավթման հանցավոր փորձը։
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:
Նշենք, որ ավելի վաղ Ադրբեջանը ԿԽՄԿ-ին մեղադրել էր, իբր, Արցախ մաքսանենգ ապրանք փոխադրելու համար, և այդ պատրվակով ամբողջությամբ արգելափակել էր առանց այդ էլ կես տարուց ավելի չգործող միջանցքը: Հավելենք, որ ԿԽՄԿ-ում խոստովանել են, որ վարձու 4 վարորդներն առանց կազմակերպության գիտության իրենց հետ ինչ-որ ապրանք են տարել (ծխախոտ, հեռախոսներ և այլն), և նրանց հետ պայմանագիրն անմիջապես խզվել է: Այսպիսով, Ադրբեջանը փորձում է խեղդել անցած տարվա դեկտեմբերի 12-ից տոտալ շրջափակման մեջ գտնվող, գազից, էլեկտրաէներգիայից և տարրական առաջին անհրաժեշտության իրերից զուրկ Արցախի ժողովրդին: Այս ամենը տեղի է ունենում քաղաքակիրթ միջազգային հանրության անգործության ֆոնին, որը էներգառեսուրսների հետևից ընկնելով մոռացել է իր իսկ կողմից քարոզվող մարդու համընդհանուր իրավունքների մասին։
Հավելենք, որ Ստեփանակերտից արդեն հայտարարել են, որ Ադրբեջանը փորձում է հասնել Արցախի ԿԽՄԿ գրասենյակի դուրսբերմանը։