Արմինֆո. Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցության շնորհիվ ՀՀ Սյունիքի մարզի սահմանամերձ Նռնաձոր գյուղը ոռոգման ջրի հասանելիություն է ստացել:
Ինչպես հաղորդում է ԿԽՄԿ մամուլի ծառայությունը, Սյունիքի մարզի սահմանամերձ Նռնաձոր համայնքն արդեն ոռոգման համակարգի համար նոր պոմպ ունի: Նոր պոմպի տեղադրումը թույլ կտա կազմակերպել 80 հեկտար այգիների կանոնավոր ոռոգումը, որոնք եկամտի հիմնական աղբյուրն են: 44 տնային տնտեսություններից բաղկացած համայնքում երկար ժամանակ ոռոգման ջրի հետ կապված խնդիրներ են եղել հին պոմպերի մաշվածության պատճառով: