Արմինֆո. Հուլիսի 13-14-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով գտնվում է Լիսաբոնում: Այդ մասին հաղորդել է ԱԳՆ մամուլի ծառայությունը:
«Կայանալու է Հայաստանի և Պորտուգալիայի ԱԳ նախարարների հանդիպումը: Նախատեսված են նաև օրենսդիր թևի ներկայացուցիչների հետ հանդիպումներ և այցելություն Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամ», - ասվում է հաղորդագրությունում: