Ադրբեջանի ԶՈՒ կրակ են բացել Իշխանասարի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ
Արմինֆո. Հուլիսի 12-ին՝ ժամը 13:40-13:50-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Իշխանասարի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այդ մասին հաղորդում է Հայաստանի ՊՆ մամուլի ծառայությունը: