Արմինֆո. Հուլիսի 12-ին՝ ժամը 12:10-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ զինծառայող Ն. Թ.-ն: Այդ մասին հաղորդել է Հայաստանի ՊՆ մամուլի ծառայությունը: «Զինծառայողի վիճակը գնահատվում է միջին ծանրության, կյանքին վտանգ չի սպառնում», - ասվում է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ ՀՀ ԶՈՒ ևս մեկ զինծառայող, ՊՆ հաղորդագրության համաձայն, վիրավորում էր ստացել այսօր առավոտյան՝ թշնամու սադրանքի հետևանքով: Հավելենք, որ թշնամական ուժերը բոլոր ուղղություններով սադրանքների են դիմում։ Կրակում են ինչպես ՀՀ ԶՈՒ և Արցախի պաշտպանության բանակի դիրքերի, այնպես էլ Արցախում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող խաղաղ բնակիչների ուղղությամբ: