Արմինֆո.Հուլիսի 12-ին՝ ժամը 05:30-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ զինծառայող Ե. Խ.-ն: Այդ մասին հաղորդել է Հայաստանի ՊՆ մամուլի ծառայությունը: «Զինծառայողի վիճակը գնահատվում է բավարար, կյանքին վտանգ չի սպառնում», - ասվում է ՊՆ հաղորդագրությունում: