Արմինֆո. Հուլիսի 11-ին՝ ժամը 17:35-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Տեղի և Սև լճի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այդ մասին հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: