Արմինֆո. Հունիսի վերջին և հուլիսի սկզբին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աշխատակիցները կրկին այցելել են Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց, այդ թվում ՝ ս.թ. մայիսի 26-ին Հայաստանի տարածքից առևանգված զինծառայողներ Կարեն Ղազարյանին և Հարությունյան Հովակիմյանին:
Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում պատմել է ԿԽՄԿ երևանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին, Կարմիր խաչի աշխատակիցներն, իրենց մանդատին համապատասխան, այցելել են բոլոր պահվող անձանց:
Նրա խոսքով, իր մանդատի համապատասխան, ԿԽՄԿ-ը նման այցելությունների ժամանակ գնահատում է կալանավորների նկատմամբ վերաբերմունքն ու նրանց պահման պայմանները: ԿԽՄԿ-ն նաև պայմաններ է տրամադրում մարդկանց՝ իրենց ընտանիքների հետ կապը վերականգնելու կամ շարունակելու համար:
"Սակայն Ղազարյանի և Հովակիմյանի նկատմամբ նման ընթացակարգ չի կիրառվել, նրանց հնարավորություն է տրվել միայն նամակներ փոխանակել։ Իսկ մյուս անձինք նաև հնարավորություն են ունեցել զանգ կատարել կամ տեսաուղերձ ուղարկել իրենց հարազատներին", - հավելել է նա, չհրապարակելով այն անձանց թիվը, որոնց հետ ԿԽՄԿ ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել։
Նշենք, որ մինչ օրս հայտնի չէ ադրբեջանական գերության մեջ պահվող անձանց թիվը։ Հայաստանի իշխանությունները խոսում են երեք տասնյակից մի փոքր ավելի ռազմագերիների և քաղաքացիական անձանց մասին, մինչդեռ, փորձագետները համոզված են, որ նրանք մի քանի հարյուր են: