Արմինֆո. Խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 10-13-ն աշխատանքային այցով կմեկնի Փարիզ:
Ինչպես հաղորդում է ԱԺ մամուլի ծառայությունը, պատվիրակության կազմում կլնեն նաեւ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: