

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցության ներկայացուցիչներին՝ կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանի գլխավորությամբ:
Վարչապետի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, Նիկոլ Փաշինյանը կարևորել է ՀՀ կառավարության և ՍԴՀԿ-ի միջև համագործակցությունը և ընդգծել կուսակցության ներգրավվածությունը՝ արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովին:
Նիկոլ Փաշինյանը շեշտել է ՍԴՀԿ դերը Սփյուռքի համայնքներում և այս առումով կարևորել նման հանդիպումների միջոցով մեր հայրենակիցներին անհրաժեշտ տեղեկատվության փոխանցումը:
Համբիկ Սարաֆյանը ՍԴՀԿ աջակցությունն է հայտնել կառավարությանը՝ երկրի առաջ ծառացած մարտահրավերների հաղթահարման գործում:
Զրուցակիցները քննարկել են առկա խնդիրների լուծմանն ու այդ ուղղությամբ իրականացվող քայլերին վերաբերող հարցեր:



