Արմինֆո. Հուլիսի 7-8-ը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Խորվաթիայում կմասնակցի Դուբրովնիկի համաժողովին: Այդ մասին հաղորդել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում:
«Նախատեսվում է նախարար Միրզոյանի մասնակցությունը «Համաշխարհային կարգը խախտված. ինչպես կայունացնել համաշխարհային քաղաքականությունը» պանելային քննարկմանը, ինչպես նաև հանդիպումներ գործընկերների հետ», - գրել է մամուլի խոսնակը: