Arminfo.info



 Հինգշաբթի, 6 Հուլիսի 2023 11:57
Նաիրա Բադալյան

Փաշինյանը պատասխանել է Ալիևին

Փաշինյանը պատասխանել է Ալիևին

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել կառավարության հերթական նիստը: Ինչպես հաղորդել է կառավարության մամուլի ծառայությունը, նիստի սկզբում վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին և այլ հարցերի:

Մասնավորապես, վարչապետը նշել է.

«Կառավարության նիստի հարգելի մասնակիցներ, Սիրելի ժողովուրդ, Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում օր-օրի սրվում է: Ինչպես տեղյակ եք, հունիսի 15-ին Հակարի կամրջի մոտ տեղի ունեցած սադրանքից հետո Լեռնային Ղարաբաղը զրկված է բոլոր տեսակի ապրանքների մատակարարումներից: Մատակարարումներ իրականացնելու հնարավորություն չունեն նույնիսկ Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահները, որովհետև Լաչինի միջանցքն արգելափակված է ամբողջապես:

Լեռնային Ղարաբաղին բնական գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումները նույնպես ամիսներ շարունակ խափանված են Ադրբեջանի կողմից: Միևնույն ժամանակ, տեսնում ենք ադրբեջանական հռետորաբանության և քարոզչության շարունակական սրում հատկապես Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ: Չեն դադարում Հայաստանի Հանրապետության հասցեին հնչող ադրբեջանական անհիմն մեղադրանքները, մասնավորապես, Ադրբեջանը շարունակում է Հայաստանից պահանջել Լեռնային Ղարաբաղից դուրս բերել Հայաստանի բանակի ստորաբաժանումներն այն պայմաններում, երբ Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղում զինվոր չունի: Արձանագրում եմ ևս մեկ անգամ՝ Լեռնային Ղարաբաղում Հայաստանի Հանրապետության բանակ չկա, Լեռնային Ղարաբաղում գործում է ԼՂ պաշտպանության բանակը, որի գոյության պատճառները յուրաքանչյուր ոք ամեն օր կարող է գտնել Ադրբեջանի պաշտոնական քարոզչության և գործողությունների մեջ, որի անթաքույց էությունը Լեռնային Ղարաբաղի հայերին էթնիկ զտման և ցեղասպանության ենթարկելն է:

Ըստ էության, այդ քաղաքականության սողացող իրագործումն ենք այսօր տեսնում Լեռնային Ղարաբաղում: Էթնիկ զտման ադրբեջանական այդ քաղաքականության մասn է նաև այն միջազգային կազմակերպությունների և երկրների թիրախավորումը, ովքեր օբյեկտիվ գնահատական են տալիս Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին և Ադրբեջանի գործողություններին:

Այս առումով, Ադրբեջանն ամիսներ շարունակ լայնածավալ հակաքարոզչություն է սկսել Ֆրանսիայի նկատմամբ, որի թե պաշտոնական, թե հանրային հարթակներում հնչում են հասցեական գնահատականներ և ահազանգեր` Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայության դեմ իրագործվող ապօրինի քայլերի մասին: Ֆրանսիայի դեմ ուղղված քարոզչությունն այլ երկրների կողմից Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամին հասեցական հնարավոր գնահատականները կանխելն է:

Հայաստանն իր հերթին շնորհակալություն հայտնելով Ֆրանսիային՝ պետք է բոլոր միջոցները ձեռնարկի, որ ավելի ու ավելի շատ երկրներ և միջազգային կազմակերպություններ հասցեական գնահատականներով հանդես գան՝ Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ:

Այս ողջ իրավիճակին մեր արձագանքը պետք է լինի շարունակական դիվանագիտական աշխատանքը: Որքան էլ ծանր լինի թե բարոյապես, թե քաղաքական, թե էմոցիոնալ առումով՝ մենք որևէ պարագայում ինքնատիրապետումը չպետք է կորցնենք:

Ադրբեջանը Հայաստանին շարունակում է մեղադրել իր տարածքով տրանսպորտային կապի ապահովման պարտավորությունները չկատարելու մեջ՝ միջանցքային ինչ-որ երկիմաստ մեկնաբանություններով: Այստեղ նույնպես ստիպված եմ կրկնել, որ Հայաստանը երբևէ ոչ գրավոր, ոչ բանավոր որևէ միջանցքային պարտավորություն չի ստանձնել և նման որևէ մեկնաբանություն երբևէ չի ընդունի: Որ Հայաստանը որևէ միջանցքային պարտավորուրթյուն չի ստանձնել՝ կարող է տեսնել յուրաքանչյուր ոք՝ կարդալով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը:

Ինչ վերաբերվում է տարածաշրջանային կոմունիկացիաների՝ երկրների ինքնիշխանության և իրավոզորության ներքո ապաշրջափակմանը՝ Հայաստանը բազմիցս հայտարարել է և հայտարարում է, որ պատրաստ է դրան: Արդեն վաղուց Հայաստանի կառավարւթյան որոշման նախագիծ է դրված պաշտոնական շրջանառության, որով նախատեսվում է թվով երեք հսկիչ անցակետերի հիմնադրումը Հայաստան-Ադրբեջան սահմանին՝ Հայաստանի կողմից: Այդ որոշումը չի ընդունվում՝ Ադրբեջանի դեստրուկտիվ մոտեցման պատճառով, որը նմանատիպ գործընթաց անգամ չի էլ նախաձեռնել և չի ցանկանում ճանապարհ տրամադրել Հայաստանին: Այսինքն, տրամաբանությունն այն է, որ նույն որոշումը պետք է նաև Ադրբեջանի կողմից կայացվի, որպեսզի և Հայաստանի կողմից, և Ադրբեջանի կողմից լինեն այդ անցագրային կետերը, որպեսզի տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքներն ապաշրջափակվեն: Ադրբեջանը չի անում սա և Ադրբեջանի մոտեցումն այդպիսին է, որովհետև նա չի հրաժարվել Հայաստանի Հանրապետությանը շրջափակման ենթարկելու իր 30-ամյա քաղաքականությունից:

Ադրբեջանը Հայաստանին շարունակում է մեղադրել նաև ականապատման հարցերով: Նախ Արդարադատության միջազգային դատարանը սույն թվականի փետրվարի 22-ի որոշմամբ հերքեց ականապատման հարցերում Հայաստանին ուղղված մեղադրանքները և հետո հարաբերությունների կարգավորման հարցում իր անկեղծությունն ու վճռականությունը ցույց տալու համար հայկական կողմը նախորդ տարիներին Ադրբեջանին փոխանցեց վերջինիս վերահսկողության տակ գտնվող բոլոր տարածքների, ականադաշտերի քարտեզները, որոնց օգտագործմամբ այսօր Ադրբեջանում իրականացվում են ականազերծման լայնածավալ աշխատանքներ: Իսկ Ադրբեջանը սրան ի պատասխան ոչ մի համարժեք քայլ չարեց, մինչև օրս շարունակում է ապօրինի կերպով պահել հայ ռազմագերիներին և նրանց օգտագործել որպես քաղաքական սակարկման գործոն:

Կառավարության նիստի հարգելի մասնակիցներ, սիրելի ժողովուրդ, Որքան էլ այսօրվա իրերի դրությունը դժվար է բարոյական, քաղաքական, անվտանգային, էմոնոցիանոլ առումով՝ խաղաղության օրակարգի իրացումն այլընտրանք չունի: Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքներն ու անվտանգությունը պետք է հասցեագրվեն Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմների շրջանակներում, իսկ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետք է խաղաղության պայմանագիր ստորագրվի: Վաշինգտոնում վերջերս տեղի ունեցած Հայաստան-Ադրբեջան բանակցություններում արձանագրված առաջընթացը շոշափելի չէ, բայց որոշակի առաջընթաց կա: Առաջիկայում Բրյուսելում նախատեսվում է իմ հանդիպումն Ադրբեջանի նախագահի հետ՝ Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ:

Ցավոք, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստը դեռ պատրաստ չէ ստորագրման: Հույս ունեմ՝ առաջիկա հանդիպման ընթացքում առարկայացնել Վաշինգտոնում արձանագրված դրականը: Բոլոր հարցերը պետք է լուծենք դիվանագիտական ճանապարհով: Շնորհակալություն»:

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանին մեղադրել էր այն բանում, որ ՀՀ զինված ուժերը գտնվում են Լեռնային Ղարաբաղի տարածքում, և պահանջել էր դուրս բերել դրանք: Ադրբեջանի ղեկավարը նաեւ Ֆրանսիային մեղադրել է "հայկական անջատողականությանն" աջակցելու եւ "նեոգաղութատիրական քաղաքականությունը շարունակելու" համար:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
"Տավուշը հանուն հայրենիքի" շարժում. Հայաստանի ու հայ ժողովրդի անվերջ ստորացման այս շղթան շուտով կտրվելու է
Նման հայտարարություններ կարող են անել միայն պատմությունից միանգամայն հեռու մարդիկ. փորձագետը ՝ Փաշինյանի՝ իրեն Պապ թագավորի հետ համեմատելու մասինՆման հայտարարություններ կարող են անել միայն պատմությունից միանգամայն հեռու մարդիկ. փորձագետը ՝ Փաշինյանի՝ իրեն Պապ թագավորի հետ համեմատելու մասին
Պապ թագավորի ռեինկառնատորը չի համարձակվել քննադատության խոսք ասել Ադրբեջանի և Թուրքիայի հասցեին. փորձագետը՝ Փաշինյանի հայտարարությունների մասինՊապ թագավորի ռեինկառնատորը չի համարձակվել քննադատության խոսք ասել Ադրբեջանի և Թուրքիայի հասցեին. փորձագետը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին
Արքեպիսկոպոսը՝ Փաշինյանի մասին. պատահական ծնված մարդիկ չեն կարող պետականության կրողներ լինելԱրքեպիսկոպոսը՝ Փաշինյանի մասին. պատահական ծնված մարդիկ չեն կարող պետականության կրողներ լինել
Ակբա բանկը կաջակցի ՓՄՁ-ներին զարգանալ Եվրոպայի և Ասիայի շուկաներումԱկբա բանկը կաջակցի ՓՄՁ-ներին զարգանալ Եվրոպայի և Ասիայի շուկաներում
"Տավուշը հանուն հայրենիքի" շարժման առաջնորդը մտադիր է հանդիպել Հայաստանի նախկին նախագահների հետ
Տնտեսագետ. Տնտեսագետ. "Տավուշը հանուն հայրենիքի" շարժման օրակարգը պետք է ներառի նաեւ սոցիալ-տնտեսական հարցեր
ՀՀ ԱԳ նախարար. քննարկվում են հարցեր, որոնք ավելի նշանակալից կդառնան, քան սահմանված է ՀԸԳՀ-ի դրույթներովՀՀ ԱԳ նախարար. քննարկվում են հարցեր, որոնք ավելի նշանակալից կդառնան, քան սահմանված է ՀԸԳՀ-ի դրույթներով
Քաղաքագետը՝ կառավարող ուժի պատգամավորին․ Ձեր կառավարությանը ոչ ոք չէր խնդրել Արցախը հանձնել Ադրբեջանին և նրա ժողովրդին զրկել տներից, աշխատանքից ու հայրենիքիցՔաղաքագետը՝ կառավարող ուժի պատգամավորին․ Ձեր կառավարությանը ոչ ոք չէր խնդրել Արցախը հանձնել Ադրբեջանին և նրա ժողովրդին զրկել տներից, աշխատանքից ու հայրենիքից
Հայաստանում ԱՄՆ դեսպանը մասնակցել է Հայաստանում ԱՄՆ դեսպանը մասնակցել է "Խաղաղության կորպուսի" կամավորների 29-րդ խմբի երդման արարողությանը
ՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասինՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասին
Նախարար. սկսվել է Կիրանց գյուղ տանող նոր ճանապարհների շինարարությունըՆախարար. սկսվել է Կիրանց գյուղ տանող նոր ճանապարհների շինարարությունը
ԱրարատԲանկը վաղաժամկետ ավարտել է պարտատոմսերի տեղաբաշխումը  ԱրարատԲանկը վաղաժամկետ ավարտել է պարտատոմսերի տեղաբաշխումը  
Արարատի նախկին մարզպետից պահանջում են բռնագանձել գումար և 46 անշարժ գույքԱրարատի նախկին մարզպետից պահանջում են բռնագանձել գումար և 46 անշարժ գույք
«Ջոկոնդայի կյանքից մի քանի դրվագ» են ներկայացրել հայ դիզայներները՝ «Փարաջանովը և նորաձևությունը» ցուցահանդեսի շրջանակում«Ջոկոնդայի կյանքից մի քանի դրվագ» են ներկայացրել հայ դիզայներները՝ «Փարաջանովը և նորաձևությունը» ցուցահանդեսի շրջանակում
Գլխավոր դատախազությունը պահանջում է ՊՆ նախկին ղեկավար Վիգեն Սարգսյանից բռնագանձել ԱՄՆ Մասաչուսեթսում գտնվող բնակելի տարածքըԳլխավոր դատախազությունը պահանջում է ՊՆ նախկին ղեկավար Վիգեն Սարգսյանից բռնագանձել ԱՄՆ Մասաչուսեթսում գտնվող բնակելի տարածքը
Իրանի գերագույն առաջնորդը ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը նշել է Երևանի և Թեհրանի միջև ռազմավարական հարաբերությունների հակառակորդների առկայությունըԻրանի գերագույն առաջնորդը ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը նշել է Երևանի և Թեհրանի միջև ռազմավարական հարաբերությունների հակառակորդների առկայությունը
Իրանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը վստահեցրել է, որ Փաշինյանի և Ռայիսիի նախանշած ծրագրերը կրելու են շարունակական բնույթԻրանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը վստահեցրել է, որ Փաշինյանի և Ռայիսիի նախանշած ծրագրերը կրելու են շարունակական բնույթ
Նորվեգիան, Իռլանդիան և Իսպանիան հայտարարել են Պաղեստինյան պետության ճանաչման մասինՆորվեգիան, Իռլանդիան և Իսպանիան հայտարարել են Պաղեստինյան պետության ճանաչման մասին
ՆԱՏՕ-ի օպերացիաների պլանավորման փորձագետները հրահանգավորել են հայ զինվորականներինՆԱՏՕ-ի օպերացիաների պլանավորման փորձագետները հրահանգավորել են հայ զինվորականներին
Զախարովան՝ Սիմոնյանին. Ինչու՞ նրանք, ում սկսում են կերակրել արևմտյանները, բառացիորեն սատանայանում ենԶախարովան՝ Սիմոնյանին. Ինչու՞ նրանք, ում սկսում են կերակրել արևմտյանները, բառացիորեն սատանայանում են
ՀՀ ԱԺ նախագահ. Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը շարունակվում է՝   պետությունների տարածքային ամբողջականության հարցի շուրջՀՀ ԱԺ նախագահ. Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը շարունակվում է՝  պետությունների տարածքային ամբողջականության հարցի շուրջ
Պոետի խոսքը միշտ ապրում է և կապրի. Ազնավուրը 100 տարեկան էՊոետի խոսքը միշտ ապրում է և կապրի. Ազնավուրը 100 տարեկան է
Չափագիտության ազգային ինստիտուտՉափագիտության ազգային ինստիտուտ" ՓԲԸ նախկին ղեկավարները մեղադրվում են իրացման եւ փաստաթղթեր կեղծելու համար
Իրանագետ. Իրանի նախագահի մահը չի կարող սասանել այդ երկրի դիրքերը՝ որպես տարածաշրջանային գերտերությունԻրանագետ. Իրանի նախագահի մահը չի կարող սասանել այդ երկրի դիրքերը՝ որպես տարածաշրջանային գերտերություն
Ադրբեջանի իշխանությունները շարունակում են ոչնչացնել արցախահայերի ունեցվածքըԱդրբեջանի իշխանությունները շարունակում են ոչնչացնել արցախահայերի ունեցվածքը
Կառավարող խմբակցության պատգամավորը՝ ընդդիմությանը. Եթե չափներդ չճանաչեք, մենք ձեզ հետ այլ գործիքներով կխոսենքԿառավարող խմբակցության պատգամավորը՝ ընդդիմությանը. Եթե չափներդ չճանաչեք, մենք ձեզ հետ այլ գործիքներով կխոսենք
Հայ առաքելական եկեղեցուն հարկելու առաջարկը եկեղեցու նկատմամբ քաղաքական ճնշման փորձ է. Դավիթ ԱնանյանՀայ առաքելական եկեղեցուն հարկելու առաջարկը եկեղեցու նկատմամբ քաղաքական ճնշման փորձ է. Դավիթ Անանյան
ANCA-ն կոչ է արել Սենատին ճնշում գործադրել Բայդենի վարչակազմի նկատմամբ՝ Ադրբեջանին ԱՄՆ ռազմական օգնությունը դադարեցնելու և արցախցի փախստականներին աջակցելու համար 200 մլն դոլար հատկացնելու նպատակովANCA-ն կոչ է արել Սենատին ճնշում գործադրել Բայդենի վարչակազմի նկատմամբ՝ Ադրբեջանին ԱՄՆ ռազմական օգնությունը դադարեցնելու և արցախցի փախստականներին աջակցելու համար 200 մլն դոլար հատկացնելու նպատակով
Արման Թաթոյան. Իշխանությունն արդեն անթաքույց հետապնդում է ՀԱԵ-ինԱրման Թաթոյան. Իշխանությունն արդեն անթաքույց հետապնդում է ՀԱԵ-ին
Հայաստանի վարչապետը կմասնակցի Իրանի նախագահի մահվան կապակցությամբ սգո արարողություններինՀայաստանի վարչապետը կմասնակցի Իրանի նախագահի մահվան կապակցությամբ սգո արարողություններին
ԱՄՆ-ը պատրաստ է շարունակել ակտիվ համագործակցությունը Հայաստանի հետ և ընդլայնել օրակարգը. պետքարտուղարի փոխտեղակալԱՄՆ-ը պատրաստ է շարունակել ակտիվ համագործակցությունը Հայաստանի հետ և ընդլայնել օրակարգը. պետքարտուղարի փոխտեղակալ
Ինչու Եկեղեցին հարկային դաշտում չէ, հարկ չի վճարում․ խոսնակը սպառնացել է ՀԱԵ-ինԻնչու Եկեղեցին հարկային դաշտում չէ, հարկ չի վճարում․ խոսնակը սպառնացել է ՀԱԵ-ին
Ծառատունկի արդյունքները՝ Իմ Անտառ Հայաստանի հետ․ Մի Դրամի ՈւժըԾառատունկի արդյունքները՝ Իմ Անտառ Հայաստանի հետ․ Մի Դրամի Ուժը
Հանել Հանել "Իսկանդերին" առնչվող իրավիճակի մասին Փաշինյանին սխալ զեկուցած ոչ կոմպետենտ գեներալի ուսադիրները. առաջարկել է Սամվել Բաբայանը
Հայաստանի ներկայիս ղեկավարների հրաժարականի օրը հեռու չէ. արքեպիսկոպոսՀայաստանի ներկայիս ղեկավարների հրաժարականի օրը հեռու չէ. արքեպիսկոպոս
Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համարՔո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համար
Պատերազմ չի լինելու։ Կլինեն բանակցություններ։ Եթե Մեղրիի ճանապարհն այդքան կարևոր է աշխարհի համար, եկեք այդ ճանապարհը կառուցենք և տանք. Սամվել ԲաբայանՊատերազմ չի լինելու։ Կլինեն բանակցություններ։ Եթե Մեղրիի ճանապարհն այդքան կարևոր է աշխարհի համար, եկեք այդ ճանապարհը կառուցենք և տանք. Սամվել Բաբայան
Վարդան Օսկանյան. Նման պայմաններում Ադրբեջանի հետ խաղաղության հաամաձայնագրի ստորագրումը Հայաստանը կվերածվի ավտորիտար ոստիկանապետությանՎարդան Օսկանյան. Նման պայմաններում Ադրբեջանի հետ խաղաղության հաամաձայնագրի ստորագրումը Հայաստանը կվերածվի ավտորիտար ոստիկանապետության
Փաշինյանն ընդունել է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալինՓաշինյանն ընդունել է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալին
Մոսկվան այսօր ի վիճակի չէ երկրորդ ճակատ բացել Անկարայի դեմ և պատրաստ է հեռանալ Կովկասից. Սամվել ԲաբայանՄոսկվան այսօր ի վիճակի չէ երկրորդ ճակատ բացել Անկարայի դեմ և պատրաստ է հեռանալ Կովկասից. Սամվել Բաբայան
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված համերգի գլխավոր հովանավորՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված համերգի գլխավոր հովանավոր
Մայիսի վերջին Երեւանում կբացվի Մայիսի վերջին Երեւանում կբացվի "Եվրոպական կինոյի փառատոնը"
Վարչապետի աշխատակազմի ղեկավար. Երևանը շահագրգռված է Փարիզի հետ համագործակցության զարգացմամբ և ընդլայնմամբՎարչապետի աշխատակազմի ղեկավար. Երևանը շահագրգռված է Փարիզի հետ համագործակցության զարգացմամբ և ընդլայնմամբ
Ազգային ժողովը քննարկում է Սահմանադրական դատարանի անդամի թեկնածությունըԱզգային ժողովը քննարկում է Սահմանադրական դատարանի անդամի թեկնածությունը
Հայաստանում առաջին դասարանցիները նշում են «Այբբենարանի տոնը».Հայաստանում առաջին դասարանցիները նշում են «Այբբենարանի տոնը».
ԱԺ նախագահ. Հայաստանի հետ սահմանների սահմանազատման գործընթացի մասին Ալիևի հայտարարություններն ուղղված են ներքին լսարանինԱԺ նախագահ. Հայաստանի հետ սահմանների սահմանազատման գործընթացի մասին Ալիևի հայտարարություններն ուղղված են ներքին լսարանին
Իշխանությունները սահմանափակում են քաղաքացիների իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը. Հայաստանի փաստաբաններԻշխանությունները սահմանափակում են քաղաքացիների իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը. Հայաստանի փաստաբաններ
Արցախի օմբուդսմենն արձագանքել է արցախցի լրագրողի հասցեին Տավուշի ոստիկանապետի   հարձակումներինԱրցախի օմբուդսմենն արձագանքել է արցախցի լրագրողի հասցեին Տավուշի ոստիկանապետի   հարձակումներին
Հայաստանում բիզնես ունեցող պաշտոնյաները պետք է դրանք կառավարման հանձնեն միայն պրոֆիլային ընկերություններինՀայաստանում բիզնես ունեցող պաշտոնյաները պետք է դրանք կառավարման հանձնեն միայն պրոֆիլային ընկերություններին
Վրաստանի դեսպան. հայ-վրացական հարաբերությունները պատմական նոր դարաշրջան են ապրումՎրաստանի դեսպան. հայ-վրացական հարաբերությունները պատմական նոր դարաշրջան են ապրում
Էրդողանը շարունակում է խոսել տարածաշրջանում Էրդողանը շարունակում է խոսել տարածաշրջանում "արդար խաղաղության" մասին
Երևանի բալետային փառատոնի շրջանակում հանդես կգան Հայաստանի, Վրաստանի և Ռուսաստանի անվանի բալետային թատրոններըԵրևանի բալետային փառատոնի շրջանակում հանդես կգան Հայաստանի, Վրաստանի և Ռուսաստանի անվանի բալետային թատրոնները
Հայաստանը վերահաստատել է հավատարմությունը Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրին իր հանձնառությանըՀայաստանը վերահաստատել է հավատարմությունը Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրին իր հանձնառությանը
Մեկնարկում է «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրըՄեկնարկում է «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը
Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի չորս հեղինակավոր մրցանակովԱմերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի չորս հեղինակավոր մրցանակով
ՌԴ դեսպան. Տարածաշրջանում դինամիկ իրադարձություններն արտացոլվում են նաև սահմանապահների առաքելության վրա ՌԴ դեսպան. Տարածաշրջանում դինամիկ իրադարձություններն արտացոլվում են նաև սահմանապահների առաքելության վրա
ՌԴ դեսպան. Տարածաշրջանում դինամիկ իրադարձություններն արտացոլվում են նաև սահմանապահների առաքելության վրաՌԴ դեսպան. Տարածաշրջանում դինամիկ իրադարձություններն արտացոլվում են նաև սահմանապահների առաքելության վրա
Պատմական Հայաստանի ֆորպոստ, թե ինքնիշխան, անկախ պետություն  Փաշինյանի մոտ քննարկվել է ժողովրդագրական ռազմավարության նախագիծըՊատմական Հայաստանի ֆորպոստ, թե ինքնիշխան, անկախ պետություն  Փաշինյանի մոտ քննարկվել է ժողովրդագրական ռազմավարության նախագիծը
Արդարադատության նախարարություն. Կադաստրի վկայականները չեն կարող իրավական հիմք ծառայել տարածքները Հայաստանի Հանրապետության ինքնիշխան մաս ճանաչելու համարԱրդարադատության նախարարություն. Կադաստրի վկայականները չեն կարող իրավական հիմք ծառայել տարածքները Հայաստանի Հանրապետության ինքնիշխան մաս ճանաչելու համար
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Ես պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասինԵս պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասին
Կարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքներըԿարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքները
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"
Վարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմքՎարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը