Արմինֆո. Հունիսի 29-ից հուլիսի 3-ը Մոլդովայում անցկացված Radiant Ray of music երգի միջազգային մրցույթում Հայաստանը փայլուն արդյունքներ է գրանցել:
Մասնակից 12 երկրների (այդ թվում ՝ Ուկրաինայի, Մոլդովայի, Բուլղարիայի, Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, Իտալիայի , Ղազախստանի, Իսրայելի, Բոսնիա և Հերցեգովինայի) շարքում Հայաստանն արժանացել է 2 մրցանակային տեղի:
Մասնավորապես, Հայաստանը ներկայացրել են 2 կատարողներ ՝ Նարեկ Ասատրյանն ու Կարինե Վարդանյանը ։ Ժյուրիի գնահատման արդյունքում Նարեկ Ասատրյանն արժանացել է մրցույթի Գրան Պրի մրցանակին, իսկ Կարինե Վարդանյանը զբաղեցրել է 3-րդ տեղը:
Ինչպես հաղորդում է "Ազնավուր" հիմնադրամի մամուլի ծառայությունը, հայկական պատվիրակությանը աջակցել է Flyone Armenia ավիաընկերությունը: