Արմինֆո. Ազգային- ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Վարուժան Ավետիսյանի որդին՝ Դավիթ Ավետիսյանը, ձերբակալվել է խուլիգանություն կատարելու կասկածով, ինչը «հաստատվել» է մեկ ոստիկանի զեկուցագրով։ Այդ մասին հաղորդել է Ազգային- ժողովրդավարական բևեռի մամուլի ծառայությունը:
«Փաստաբան Արայիկ Պապիկյանի փոխանցմամբ` քննչական մարմինը «դավաճան» և «վիժվածք» արտահայտությունները որակել է որպես հայհոյանքներ՝ խուլիգանության դրսևորում, և Դավիթին զրկել ազատությունից։ Դավիթ Ավետիսյանին ձերբակալելու որոշման հրահանգը ռեժիմի համար դառնալու է անմարսելի, հետհաշվարկի սկիզբ ու ինքնակործանման մեծագույն քայլ», - ասվում է հաղորդագրությունում։