


Անհրաժեշտ է հնարավոր ամեն բան անել, որպեսզի 100-ամյա վաղեմության ջարդերն այլևս չկրկնվեն: Այդ մասին Երևանում լրագրողներին հայտարարել է ԵԽԽՎ ղեկավար Անն Բրասերը`խոսելով Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության նկատմամբ իր վերաբերմունքի մասին:
ՙԱռաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո մեր նախնիներին չհաջողվեց խաղաղություն և կայունություն ապահովել: Այդ պատճառով Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծվել է Եվրախորհուրդը`պատերազմի սարսափների չկրկնման համար: Եվրախորհուրդը մարդու իրավունքների, ժողովրդավարության արժեքների վրա հիմնված կազմակերպություն է: Ցավոք, մեզ չի հաջողվել կանխել եվրոպական մայրցամաքում բոլոր հակամարտությունները, և այսօր պետք է դասեր քաղել անցյալից՚,- հայտարարել է Բրասերը:
Նրա խոսքով, ապրիլի 24-ին Երևանում կայանալիք միջոցառումները կարևոր են հետագայում մարդկության դեմ հանցագործությունների կանխման առումով:



