Արմինֆո. Հունիսի 30-ից ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը կդադարեցնի իր գոյությունը: Այդ մասին հունիսի 29-ին լրագրողներին հայտարարել է գերատեսչության ղեկավարի պաշտոնը դեռևս պահպանող Արմեն Փամբուխչյանը։
Նրա ասելով՝ վաղվանից արդեն սկսելու է իրականացնել Երևանի ավագանու ընտրություններում "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության նախընտրական շտաբի ղեկավարի իր նոր աշխատանքը: "Սա եւս պատասխանատու պաշտոն է, եւ ես, որպես ՔՊ կուսակցության վարչության անդամ, պետք է գլխավորեմ կուսակցության նախընտրական շտաբը", - ասել է Փամբուխչյանը, հավելելով, որ կուսակցության վարկանիշը բավականին բարձր է Երեւանում, եւ, մասնավորապես, նախկին փոխվարչապետ, այժմ Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի վարկանիշը, որը հավակնում է Երեւանի քաղաքապետի պաշտոնին:
Փամբուխչյանը նաև նշել է, որ այսօրվա դրությամբ իր ապագայի վերաբերյալ քաղաքական որոշում չկա:
Նշենք, որ բարեփոխումների ծրագրի համաձայն, մի շարք գործառույթներ, որոնք իրականացնում էր ԱԻՆ-ը, այդ թվում՝ Փրկարար ծառայությունը, կանցնեն ՀՀ ՆԳՆ կառուցվածք: Ինչ վերաբերում է Երևանի ավագանու ընտրություններին, ապա դրանք տեղի կունենան այս տարվա սեպտեմբերի 17-ին։