


Անցած գիշեր Քանիե Ուեսթը արտասովոր համերգ է տվել Երևանում:
Ամերիկյան ռեփերի ելույթը տեղի է ունեցել կեսգիշերն անց Երևանի Կարապի լճում: Համերգի մասին սոցցանցերում հաղորդել էր նրա տիկինը` Քիմ Քարդաշյանը: Համերգի մասին լուրը աննախադեպ արագությամբ տարածվել էր ինտերնետի հայ օգտատերերի շրջանում. արդեն կեսգիշերին Կարապի լճի մոտ հազարից ավելի մարդ էր հավաքվել: Ռեփերի ֆանատները Ուեսթի հետ երգել են նրա երգերը, իսկ համերգի ավարտին, երբ ռեփերն իր կատարման ընթացքում անակնկալ կերպով ցատկել է լիճը, վայրկյաններ անց ֆանատներից շատերը հետևել են նրա օրինակին: Քիմ Քարդաշյանը «Թվիթերում» անմոռանալի է համարել անցած գիշերը:
Քանիե Ուեսթի համերգային ելույթը եզրափակել է Քիմ Քարդաշյանի այցը Հայաստան, որն սկսվել էր ապրիլի 8-ին: Հայտնի հեռուստաաստղին հայրենիք ուղևորության ընթացքում, ամուսնուց բացի. ուղեկցում էին դուստրն ու քույրը` Նորթն ու Քլոյան: Մի քանի օրվա ընթացքում Քարդաշյանն այցելեց մի շարք պատմական հուշարձաններ, ինչպես նաև ծաղիկներ դրեց Ծիժեռնակաբերդի Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին:
Քիմ Քարդաշյանի այցը մեծ իրարանցում է հարուցել միջազգային ԶԼՄ-ներում: Մասնավորապես, բրիտանական Guardian, գերմանական Huffington Post, ավստրիական Heute.at, շվեյցարական Blick, Egyptianpeople, եգիպտական El Balad և Դուբայում լույս տեսնող Mashaheeri պարբերականները զետեղ են, նյութեր, որոնցում Քարդաշյանի այցի համատեքստում հիշատակվել է նաև Հայոց ցեղասպանության փաստը: Այդ ամենից զերծ չի մնացել նաև թուրքական մամուլը, որը նույնպես ուշադիր հետևել է Քարդաշյանի այցին նախնիների հայրենիք: Մասնավորապես, Hurriyet, Internethaber և Superhaber.tv նշել են, որ Քիմի այցն առնչվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Հավելենք, որ Քարդաշյանի այցի մանրամասները կներկայացվեն նրա «Keeping Up With The Kardashians» ռեալիթի շոուում:



