Արմինֆո. Ամերիկայի Միացյալ Նահանգները հաստատակամորեն կաջակցի տարածաշրջանում խաղաղությանը։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ Կոնգրեսի միջազգային հարաբերությունների կոմիտեի նախագահ Բոբ Մենենդեսը։
«Խորապես վշտացած եմ Լեռնային Ղարաբաղում սպանված չորս հայերի մահվան կապակցությամբ։ Մենք կհետևենք իրավիճակին", - գրել է սենատորը, հավելելով, որ ԱՄՆ-ը հաստատակամորեն կաջակցի խաղաղությանը տարածաշրջանում։