Չորեքշաբթի, 28 Հունիսի 2023 20:00
Ալեքսանդր Ավանեսով

ԳՇ նախկին պետ. Զինված ուժերը վարում են մարտական գործողություններ, իսկ պատերազմը վարում է պետությունը

ԳՇ նախկին պետ. Զինված ուժերը վարում են մարտական գործողություններ, իսկ պատերազմը վարում է պետությունը

Արմինֆո. ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում մեկնաբանել Է 2020 թվականի արցախյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տված գնահատականները:

«Հունիսի 27-ին տեղի է ունեցել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի նիստը։ Նիստի ընթացքում Փաշինյանը պատասխանել է 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի անդամների հարցերին։ Ի պատասխան վարչապետի ելույթի՝ գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը հայտարարություն է տարածել։ Այն ներկայացնում ենք ստորև․

«Հարգելի հայրենակիցներ, իմ զինակից ընկերներ`

Լսելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողովում ՀՀ վարչապետի ներկայացրած բացատրությունները, նպատակահարմար եմ գտնում անդրադառնալ ներկայացված  որոշ հարցերին և ներկայացնել իմ դիրքորոշումն ու պարզաբանումները:

1. Պատերազմի նախապատրաստման և վարման հետ կապված հարցերի հրապարակային քննարկումը համարում եմ անընդունելի:

2. Վարչապետը պետք է գնահատի ոչ թե միայն զինված ուժերի գործունեությունը, այլ  ներկայացնի պետական կառավարման ողջ համակարգի գործունեությունը` նշելով դրական և բացասական կողմերը, ինչպես նաև անհաջողությունների օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառները:

3. Պարզաբանելով պատերազմից առաջ վարչապետին` հակառակորդի կազմի և գործողությունների հավանական բնույթի ու նրա զինված ուժերի կարողությունների վերաբերյալ  ոչ իրատեսական վերլուծությունների ներկայացման  հանգամանքները, պետք է նշեմ որ այս թեմային ես որոշակիորեն անդրադարձել եմ  2020 թվականի նոյեմբերի 17-ի իմ հայտարարությունում, բայց հիմա պահպանելով գաղտնիության ռեժիմի պահանջները, կներկայացնեմ որոշ հատվածներ պատերազմից առաջ տարբեր խորհրդակցություններին և նիստերին իմ կողմից տրված զեկույցներից. -2020թ. հուլիսի 4-ին, զինված ուժերի գլխավոր շտաբում ՀՀ Վարչապետին և ՀՀ ազգային անվտանգության խորհրդի անդամներին, գլխավոր շտաբի պետի տեղակալների ու հիմնական վարչությունների պետերի մասնակցությամբ ներկայացրել եմ զեկույց, ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակում զորքերը հակառակորդի հավանական ագրեսիայի դիմագրավմանը նախապատրաստելու նպատակով լրացուցիչ միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ:

Ստեղծված իրադրության բազմակողմանի գնահատման արդյունքներով ՀՀ վարչապետին առաջարկել եմ.

-ձեռնարկել քաղաքական և դիվանագիտական բնույթի միջոցներ՝ պատերազմը կանխարգելելու կամ, առնվազն, ՀՀ ԶՈՒ կիրառման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու համար, մասնավորապես՝ հանձնարարել ՀՀ արտաքին գործերի նախարարությանը մշակել միջոցառումների ծրագիր՝ ուղղված հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մասնակից պետությունների հետ (հատկապես՝ ՌԴ հետ) հարաբերությունները կտրուկ բարելավելուն, իսկ տարածաշրջանի մյուս պետություններին` (Իրան և Վրաստան) բարեկամաբար տրամադրելուն, ինչպես նաև, օգտագործելով հայկական Սփյուռքի ներուժը, աշխարհի առաջատար երկրներում թուրքական ու ադրբեջանական համայնքների հակահայկական սադրանքները չեզոքացնելուն և ընդդեմ նրանց ռազմատենչ քաղաքականության միջոցառումներ կազմակերպելուն … ։

-2020 թվականի հուլիսի 10-ին անցկացված ազգային անվտանգության խորհրդի նիստի ընթացքում վարչապետին զեկուցել եմ  սպառազինության և ռազմական տեխնիկայի 2020-2024 թվականների զարգացման պետական ծրագրի նախագիծը, ըստ որի  ընդհանուր առմամբ զինված ուժերի առջև դրված խնդիրները լուծելու համար անհրաժեշտ էր 8 մլրդ ԱՄՆ դոլար … :

-2020 թվականի օգոստոսի երկրորդ կեսին անցկացված ազգային անվտանգության խորհրդի նիստի ընթացքում վարչապետին զեկուցել եմ, որ ՀՕՊ ընդհանուր խմբավորման արդյունավետությունը գնահատվում է «թույլ», առկա ՌԷՊ ուժերով և միջոցներով հնարավոր չէ արդյունավետ ճնշել հակառակորդի ղեկավարման համակարգերը,  թույլ են  հետախուզական մարմինների՝ հակառակորդի արդյունավետ հետախուզման, օպերատիվ ղեկավարման ու տեղեկությունների հաղորդման հնարավորությունները: ՀՀ զինված ուժերում մարտական խնդիրների կատարումը չեն ապահովում նաև առկա անօդաչու թռչող սարքերի քանակները: Հակառակորդի ԱԹՍ-ների դեմ պայքարի համար անհրաժեշտ են ՀՕՊ, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ, անհրաժեշտ քանակի անօդաչու թռչող սարքեր: Դրանք, իհարկե, ներառված են ՍՌՏ 2020-2024 թվականների զարգացման պետական ծրագրի նախագծում, բայց հիմնականում երկրորդ աստիճանում, և դրանց ձեռքբերման հնարավորությունները նվազագույն են, քանի որ բյուջեով հնարավոր չէ լուծել: Բայց և անհրաժեշտ է ձեռք բերել ժամանակակից, երկար տարածություններում և ժամանակահատվածով գործող ռազմավարական բազմաֆունկցիոնալ հետախուզական և հարվածային ԱԹՍ-ներ:

Միաժամանակ անհրաժեշտ է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության միջոցով մոբիլիզացնել մեր ռեսուրսները, հստակեցնել ընկերությունների արտադրողական հնարավորությունները, ներկայումս առկա հետախուզական, հարվածային ԱԹՍ-ների քանակները, դրանք ՀՀ զինված ուժերին տրամադրելու հնարավոր ժամկետները:

ՍՌՏ 2020-2024 թվականների զարգացման պետական ծրագրի նախագծում ամրագրել ենք, որպեսզի ունենանք սեփական հետախուզության և կապի կազմակերպման արբանյակ գեոստացիոնար ուղեծրում կամ վարձակալել հետախուզության և կապի կազմակերպման արբանյակ: Վարձակալման դեպքում գումարը կկազմի … դրամ, իսկ ձեռքբերման դեպքում՝ … դրամ:

Վերջին երկու տարվա ընթացքում 100%-ով լուծվել է պաշտպանության բանակում տեսադիտարկման համակարգերով համալրման հարցը, այնուամենայնիվ խնդիր ունենք այլ օպերացիոն ուղղություններում:

Միաժամանակ առկա են տեսադիտարկման համակարգերի երկրորդ-երրորդ շերտերի ստեղծման խնդիրներ: Խնդիրներ ունենք նաև ինժեներական, տեխնիկական, թիկունքային ու բժշկական ապահովումների առումով, մասնավորապես … 

Կարևոր է տանկերի կրակի կառավարման համակարգերի արդիականացումը, քանի որ զինված ուժերում շահագործվող տեխնիկան իրենց հիմնական մարտավարատեխնիկական ցուցանիշներով և տեխնիկական վիճակով չեն բավարարում ժամանակակից մարտի պահանջներին, առավել ևս գիշերային պայմաններում մարտ վարելուն … 

Արդիական խնդիր է զինամթերքի պահեստների ապակենտրոնացման հարցերը: ԶՈՒ զինամթերքի պահեստների ապակենտրոնացման, ըստ նորմերի շարակարգումն ապահովելու, օպերացիոն ուղղություններով կենտրոնացնելու, զորքերի կիրառման շրջաններին հնարավորինս մոտեցնելու և հակառակորդի հավանական հարվածներից դրանք պաշտպանելու համար ՀՀ զինված ուժերին անհրաժեշտ են զինամթերքի ստորգետնյա (թունելային տիպի) պահեստներ …

Իրային գույքի պաշարները չեն ապահովում մարտական գործողությունների վարման սահմանված պահանջարկը (զորահամալրվող անձնակազմ, նոր կազմավորվող զորամասեր, օպերատիվ և զորային պաշարներ …

Բժշկական ապահովման կարևորագույն խնդիր է վիրավորներին՝ մարտի դաշտից տարհանման և մասնագիտացված բուժօգնության ցուցաբերման հարցը, քանի որ գործող համակարգը չի կարող բավարարել լայնածավալ ռազմական գործողությունների պահանջները …

Իմ զեկույցում սահմանափակվել եմ միայն առաջնային լուծում պահանջող խնդիրներով, ըստ առաջնահերթությունների: 2020 թվականի հուլիսյան գործողություններից հետո վարչապետը իսկապես հարցրել է ինձ թե ինչ կարիքներ ունի բանակը, ինչին ես պատասխանել եմ, որ զինված ուժերի կարիքները ձևակերպված և ամրագրված են 2018-2024 թվականների ՍՌՏ պետական ծրագրում, իսկ լրացուցիչ պահանջարկը ներառված է ՍՌՏ 2020-2024 թվականների զարգացման պետական ծրագրի նախագծում և ըստ էության անհրաժեշտ միջոցների ձեռքբերումը ընթացքավորված է: Սակայն պետք է հասկանալ, որ պատերազմի սկսելուն մնացել էր ընդամենը երկու ամիս և գործնականում հարցը չեր կարող լուծվել: Բացի այս զեկույցներից, գլխավոր շտաբի պետի պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրերից վարչապետին առաջարկել եմ ձեռնարկել միջոցներ մեր ռազմավարական դաշնակից ՌԴ-ի հետ հարաբերությունները կտրուկ բարելավելու համար` ներկայացնելով հստակ գործողությունների հաջորդականությունը: Ի դեպ, առաջարկները նրա կողմից ընդունվեցին և մենք սկսեցինք իրագործել պլանավորած միջոցառումները, սակայն մինչև պատերազմի սկիզբը լուրջ հաջողությունների չհասանք:

4. Ինչ վերաբերվում է  պատերազմից առաջ անվտանգության   խորհրդի նիստում  իմ կողմից զեկուզված  «ՈՉ ՄԻ ՔԱՅԼ ԵՏ» սկզբունքով պաշտպանությունը կազմակերպելու հարցին, ապա պետք է  հաշվի առնենք որ անվտանգության   խորհրդին ներկայացված յուրաքանչյուր զեկույց նախապատրաստվել է տվյալ նիստի օրակարգի հարցերին համահունչ և չի կարող բովանդակային առումով արտահայտել անվտանգության համակարգի հիմնախնդիրներին վերաբերվող բոլոր հարցերը: Օբյեկտիվ եզրահանգումներ անելու համար պետք է ուսումնասիրել տարբեր ձևաչափի քննարկումների ընթացքում ներկայացված զեկույցները` ամբողջական պատկեր կազմելու համար:

Մասնավորապես իմ զեկույցում նշել եմ որ ըստ կատարված օպերատիվ-մարտավարական հաշվարկների արևելյան և հյուսիս-արևելյան օպերացիոն ուղղություններում ուժերի և միջոցների հարաբերակցությունը առանց Թուրքիայի գործոնի հաշվառման հնարավորություն է ընձեռում մարտ վարել «ոչ մի քայլ ետ» սկզբունքով․․․

Դա ենթադրում է դիրքային պաշտպանության կիրառում, երբ տարածքի կորուստը համարվում է անթույլատրելի և տեղանքի տեղամասերը և կարևոր օբյեկտները պահվում են ջանքերի առավելագույն լարումով` պատճառելով հակառակորդին առավելագույն կորուստներ: Դա չի նշանակում որ կարելի է մարտ վարել անժամկետ, քանի որ զորքերի կարողությունները սահմանափակվում են կրակային խոցման միջոցների, հրթիռների և զինամթերքի ու նյութատեխնիկական այլ պաշարների առկայությամբ: Իսկ մյուս օպերացիոն ուղղություններում հակառակորդը ուներ ուժերի և միջոցների բացարձակ առավելություն և այդ պայմաններում լուրջ դիմադրության հնարավորություն, նույնիսկ զորաշարժային պաշտպանության կիրառման համար մենք չունեինք: Կատարելու ենք մարտական խնդիրը մինչև վերջ` չի նշանակում մինչև հաղթանակ, այլ նշանակում է ամենաբարդ իրավիճակում կռվելու ենք ջանքերի գերլարումով, մինչև վերջին հնարավորությունը: Ոչ իրատեսական  գնահատական պետության ղեկավարությանը երբեք չեմ ներկայացրել:

5. 2020թ. նախապատերազմական եռամսյա ժամանակաշրջանում`(Սկսած 2020 թվականի հունիսի 8-ից` իմ պաշտոնավարման օրվանից)  իրականացվել են բազմաթիվ պլանային և արտապլանային միջոցառումներ զորքերի կառավարման համակարգի կատարելագործման, կառավարման կետերի պաշտպանվածության աստիճանի բարձրացման, կառավարման մարմինների գործնական ունակությունների կատարելագործման, տարբեր օղակներում տեղեկատվության փոխանակման ժամանակացույցերի կրճատման, ստեղծված իրավիճակներում ուժերի և միջոցների կիրառմամբ՝ արագ արձագանքման ու զորքերի մարտունակության բարձրացման ուղղությամբ։ Բոլոր միջոցառումների վերաբերյալ սահմանված ժամկետներում զեկույցներ եմ ներկայացրել վարչապետին: Պետք է նաև նշեմ, որ պատերազմի նախապատրաստման և վարման հետ կապված հարցերի վերաբերյալ փաստարկված վերլուծությունը մանրամասն ներկայացրել եմ և քննչական մարմիններում և ԱԺ քննիչ հանձնաժողովում:

6. Քննիչ հանձնաժողովին ներկայացրել եմ պաշտպանության հետ կապված համակարգային թվով 11 հիմնախնդիրներ, որոնք պատճառ դարձան 2020թ.-ի 44-օրյա պատերազմում գրանցած անհաջողությունների համար, այդ թվում՝ Շուշիի ուղղությամբ վարած մարտական գործողությունների մասով և մի քանի առանցքային գործոն:

Ներկայացնեմ միայն պատերազմի ելքի վրա ազդած հիմնական գործոնները.

1) աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների չեզոքությունը և անտարբերությունը, ու ըստ էության ագրեսիայի արդարացումը և դրա արդյունքում Հայաստանի Հանրապետությանը քաղաքական աջակցության և ռազմական օգնության ցուցաբերման ձևական մոտեցումները,

2) հակառակորդի քանակական և որակական բացարձակ գերակայությունը, այդ թվում՝ օդային տարածքում, հակառակորդի սպառազինությունում գերճշգրիտ միջոցների մեծաքանակ լինելը,

3) մեզ չհաջողվեց իրականացնել զինված ուժերի 2018-2024 թվականների արդիականացման ծրագրով նախատեսված միջոցառումները և սպառազինության ու ռազմական տեխնիկայի ձեռքբերումները, ինչի հետևանքով զինված ուժերի ռազմական հզորությունը չհասցրեցինք բերել պլանավորված մակարդակին: Այսինքն, պատերազմը սկսվեց մեզ համար ոչ բարենպաստ պայմաններում:

7. Պետք է նշեմ,որ ռազմական կառավարումը պետական կառավարման համակարգի բաղկացուցիչ մասն է, և նրա գործունեության արդյունավետությունն անմիջականորեն կախված է պետական կառավարման համակարգի մակարդակից: (Չմոռանանք,որ զինված ուժերը վարում են ռազմական գործողությունները, իսկ պատերազմը վարում է պետությունը): Պաշտպանության ոլորտում իրականացված գործունեության ընթացքում պետական կառավարման մարմինների կողմից թույլ տրվեցին մի շարք բացթողումներ,որոնք զգալիորեն ազդեցին ռազմական գործողությունների արդյունավետության վրա,մասնավորապես.

-Ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովման միջոցառումները ոչ պատշաճ կերպով կազմակերպելու և իրականացնելու հետևանքով մեր ազգաբնակչությունը շատ տեղերում շրջափակում էր ճանապարհները և արգելափակում ՀՀ տարածքում տեղակայված զորամասերի տեղաշարժը դեպի մարտական գործողությունների շրջաններ։

-Ռազմական հանցագործությունների դեմ պայքարի ոլորտում գործուն միջոցներ չձեռնարկելու պատճառով ձևավորվեց անպատժելիության մթնոլոլտ, որի հետևանքով մարտական գործողությունների շրջաններից զանգվածային փախուստի դեպքեր արձանագրվեցին, ինչը զգալիորեն ազդեց պաշտպանական համակարգի կայունության վրա։

-Դիվանագիտական թույլ աշխատանքի հետևանքով շրջափակման մեջ հայտնվելու պայմաններում , ոչ արդյունավետ կազմակերպվեց զինված ուժերը անհրաժեշտ քանակի հրթիռներով և զինամթերքով անխափան ու կանոնավոր ապահովումները, ինչի հետևանքով լիարժեք հնարավորություն չտվեց հրթիռների և զինամթերքի ծախսը, ինչպես նաև սպառազինության ու ռազմական տեխնիկայի կորուստները լրացնելու համար։

– Համացանցից օգտվելու սահմանափակումներ չմտցնելու պատճառով հակառակորդին հաջողվեց բարձր արդյունավետությամբ իրականացնել հոգեբանական օպերացիա և ազդել ՀՀ և Արցախի ազգաբնակչության բարոյահոգեբանական վիճակի վրա` թուլացնելով դիմադրություն ցուցաբերելու կամքը։

– Անպատասխանատու մոտեցման հետևանքով ձախողվեց մարտական գործողություններին մասնավոր ռազմական կազմակերպությունների և այլ երկրներից կամավորականների մասնակցելու նախաձեռնությունը:

Ընդ որում, սկզբնական շրջանում խոչնդոտներ էին առաջանում ֆինանսական միջոցների հատկացման առումով, իսկ 2020 թվականի հոկտեմբերի 27-ին «Վարձկանների  հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման և ուսուցման դեմ» միջազգային կոնվենցիան վավերացնելու մասին ՀՀ օրենքի ընդունումով վերջնականապես տապալվեց բավականին մեծ թվով կամավորականների` պատերազմին ներգրավելու գործընթացը.  -Քաղաքական և դիվանագիտական բավավականաչափ ջանքեր չգործադրվեցին պատերազմը ՀՀ-ի և Արցախի համար առավել բարենպաստ պայմաններով կանգնեցնելու համար:

8. Պարզաբանելով  հրամանատարական կազմի կողմից թուլլ տրված թերությունների ու բացթողումների վերաբերյալ մեղադրանքների հանգամանքները, պետք է նշեմ.

Պատերազմների պատմությունում գոյություն չունի որևէ արձանագրված փաստ, որի համաձայն այս կամ այն զորահրամանատարները և հրամանատարները զորքերի կառավարումն իրականացրած լինեն անթերի:

Պատերազմի ընթացքում բարդագույն իրավիճակում, ըստ իմ գնահատման,   հրամանատարները կատարել են առավելագույն հնարավորը՝ հակառակորդի գերազանցող ուժերի առաջխաղացումը կասեցնելու համար: Գտնում եմ, որ պատերազմի ընթացքում յուրաքանչյուր օղակի հրամանատարի գործունեությանը գնահատական տալու համար անհրաժեշտ է մանրամասն ուսումնասիրել օպերացիայի կամ մարտի ընթացքի և ելքի վրա հստակ ազդեցություն ունեցած գործոնները, մասնավորապես՝ հակամարտող կողմերի ուժերի և միջոցների քանակական և որակական հարաբերակցությունը, անձնակազմի կորուստների վերականգնման հնարավորությունները, սպառազինության և ռազմական տեխնիկայի, այլ նյութական միջոցների ծախսի և կորուստների վերականգնման հնարավորությունները, նորմատիվ-իրավական բազայի համապատասխանությունը ժամանակակից պատերազմների վարման ընթացքում զորքերի գործողություններին աջակցելու և խնդիրների կատարմանը նպաստելու առումով, պետական կառավարման համակարգի համապատասխանությունը պատերազմի վարման ընթացքում իրադրության փոփոխություններին օպերատիվորեն արձագանքելու առումով և այլն:

Վերջիվերջո պետք է հասկանալ՝ կարող էր հրամանատարը տվյալ պայմաններում խնդիրը կատարել, թե  ոչ: ՈՒ շատ կարևոր է օբյեկտիվորեն պարզել և հստակ տարանջատել թերություն և հանցանք հասկացությունները: Իրավական ոչ օբյեկտիվ գնահատականները ճակատագրական նշանակություն են ունենալու մեր զինված ուժերի թէ գործող և թէ ապագա հրամանատարական կազմի համար: Այդ գնահատականներից է կախված լինելու վճռական, նախաձեռնող, ստեղծագործ մոտեցում ցուցաբերող հրամանատարներ կունենանք թէ ոչ:

9. Պարզաբանելով Արցախի նախագահի և իմ կողմից վարչապետին պարբերաբար հակասական տեղեկություններ ներկայացնելու հանգամանքները պետք է նշեմ, որ յուրաքանչյուր պատերազմին բնորոշ է կառավարման համակարգում հակասական տեղեկատվության շրջանառությունը, իսկ մեր դեպքում իրականությունը հետևյալն էր.

Արցախի նախագահը ՊԲ-ի կառավարման տարբեր օղակներում ունենալով տեղեկատվության աղբյուրներ, ինչպես նաև Արցախի ԱԱԾ աշխատակիցների միջոցով որոշ դեպքերում ավելի շուտ էր իրազեկվում իրադրության վերաբերյալ և ըստ էության ստեղծվել էր «զուգահեռ» կառավարման համակարգ, երբ Արցախից և նախագահը և տարբեր պաշտոնյաներ ու այլ անհասկանալի լիազորություններով օժտված անձինք վարչապետին ներկայացնում էին տեղեկություններ, շրջանցելով ՊԲ հրամանատարությանը:

Դա հաճախ առաջացնում էր խառնաշփոթ և պահանջվում էր լրացուցիչ ջանքեր գործադրել իրադրությունն օբյեկտիվ գնահատելու համար: Ի դեպ, ես բացատրեցի վարչապետին որ նման կարգով աշխատանքը նվազեցնում է զորքերի կառավարման արդյունավետությունը և առաջարկեցի ցուցում տալ Արցախի նախագահին ու Արցախում գտնվող իր ներկայացուցիչներին` ողջ տեղեկատվությունը հավաքել ՊԲ շտաբում:

Դա անհրաժեշտ էր իրադրությանն օպերատիվորեն արձագանքելու տեսակետից, այսինքն ցանկացած տեղեկատվություն առաջնահերթ պետք է ստանար ՊԲ հրամանատարը` ստեղծված իրադրությանը համապատասխան որոշումներ կայացնելու համար, սակայն պատերազմի ողջ ընթացքում պարբերաբար բախվում էինք հակասական տվյալների ստացման երևույթին:

10. Ամեն դեպքում զինված ուժերը իրենց թերություններով ու բացթողումներով հանդերձ 44 օր մարտնչեցին բազմակի անգամ գերազանցող թշնամու դեմ և պատճառելով նրան մեծաթիվ կորուստներ, ընձեռում էին իշխանություններին հնարավորություն` քաղաքական որոշումներ կայացնելու համար:

11. Ինչ վերաբերվում է 2021 թվականի փետրվարի 25-ին գլխավոր շտաբի հայտարարությանը, ապա ամենայն պատասխանատվությամբ փաստում եմ, որ որոշումը կայացրել եմ անձամբ` գնահատելով տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը: Իմ կայացրած որոշումները որևէ այլ պետության պաշտոնական կամ ոչ պաշտոնական շրջանակների, ինչպես նաև ներքաղաքական ուժերի հետ առնչություն չեն ունեցել: Կարևորում եմ նաև այն հանգամանքը, որ ոչ մի պաշտոնատար անձի վրա իմ կողմից ճնշում չի գործադրվել», - ասվում է Օնիկ Գասպարյանի հայտարարությունում:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Նոյեմբերի 1-ից Երեւանի շատրվանների աշխատանքը կդադարեցվիՆոյեմբերի 1-ից Երեւանի շատրվանների աշխատանքը կդադարեցվի
ՀԱԿ․ Այսօր Հայաստանի համար մեկ խնդիրն այն է, որ իշխանություններն ընտրել են անդադար զիջումների պակասամիտ քաղաքականությունըՀԱԿ․ Այսօր Հայաստանի համար մեկ խնդիրն այն է, որ իշխանություններն ընտրել են անդադար զիջումների պակասամիտ քաղաքականությունը
Երևանում կայացել է GOALS Girls Summit 2026 գագաթնաժողովըԵրևանում կայացել է GOALS Girls Summit 2026 գագաթնաժողովը
Փաշինյան․ Խաշի սեզոնը բացված էՓաշինյան․ Խաշի սեզոնը բացված է
Հայաստանի և Լիբանանի արտգործնախարարները քննարկել են գործընկերության հետագա զարգացմանն առնչվող հարցերՀայաստանի և Լիբանանի արտգործնախարարները քննարկել են գործընկերության հետագա զարգացմանն առնչվող հարցեր
Հայաստանի արտգործնախարարը մասնակցում է «Մանամայի երկխոսություն» խորհրդաժողովինՀայաստանի արտգործնախարարը մասնակցում է «Մանամայի երկխոսություն» խորհրդաժողովին
Էկվադորը էստաֆետը կընդունի ՀայաստանիցԷկվադորը էստաֆետը կընդունի Հայաստանից
Հայաստանում քննարկվել են միգրացիայի և հանցավորության կանխարգելման ոլորտում ռազմավարան փաստաթղթերի ընդունմանն առնչվող հարցերՀայաստանում քննարկվել են միգրացիայի և հանցավորության կանխարգելման ոլորտում ռազմավարան փաստաթղթերի ընդունմանն առնչվող հարցեր
Հայաստանի ՆԳՆ-ը զգուշացնում է TikTok սոցիալական ցանցի միջոցով խարդախության նոր տեսակի մասինՀայաստանի ՆԳՆ-ը զգուշացնում է TikTok սոցիալական ցանցի միջոցով խարդախության նոր տեսակի մասին
ԿԳՄՍՆ ղեկավար. գիտական ինստիտուտների կանոնադրություններն արդեն հաստատվել են, իսկ կառավարման խորհուրդների ձևավորումը գերակա խնդիր էԿԳՄՍՆ ղեկավար. գիտական ինստիտուտների կանոնադրություններն արդեն հաստատվել են, իսկ կառավարման խորհուրդների ձևավորումը գերակա խնդիր է
Մոսկվայում պատմել են, թե ինչ ռիսկի է դիմում Հայաստանը՝ Ռուսաստանի հետ կապերից հրաժարվելու դեպքումՄոսկվայում պատմել են, թե ինչ ռիսկի է դիմում Հայաստանը՝ Ռուսաստանի հետ կապերից հրաժարվելու դեպքում
Նոյեմբերի 1-ից Հայաստանում սկսում են գործել կացության կարգավիճակ ստանալու նոր կարգավորումներՆոյեմբերի 1-ից Հայաստանում սկսում են գործել կացության կարգավիճակ ստանալու նոր կարգավորումներ
Հայաստանն ընդգրկվել է 29 երկրների շարքում, որտեղ Ռուսաստանը նախատեսում է բացել տեղեկատվական-խորհրդատվական կենտրոններ. ՌԴ ԱԳՆՀայաստանն ընդգրկվել է 29 երկրների շարքում, որտեղ Ռուսաստանը նախատեսում է բացել տեղեկատվական-խորհրդատվական կենտրոններ. ՌԴ ԱԳՆ
Հայաստանի փրկարարները հեռացրել են մոտ 27տոննա ջուրՀայաստանի փրկարարները հեռացրել են մոտ 27տոննա ջուր
Երևանում տեղի է ունցել կենսաչափական նոր փաստաթղթերի տրամադրման՝ «ՀայՓաս» ընկերության գրասենյակի բացման պաշտոնական արարողությանըԵրևանում տեղի է ունցել կենսաչափական նոր փաստաթղթերի տրամադրման՝ «ՀայՓաս» ընկերության գրասենյակի բացման պաշտոնական արարողությանը
ԿԸՀ-ը հերթական համարներ է տրամադրել նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներինԿԸՀ-ը հերթական համարներ է տրամադրել նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին
Հայաստանում սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացումՀայաստանում սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացում
Հայաստանի օմբուդսմենն, Հայաստանի օմբուդսմենն, "առանց մատնացույց անելու", արձագանքել է Շիրակի մարզպետի հայտարարություններին
Արծվիկ Մինասյանն ընտրվել է Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱրծվիկ Մինասյանն ընտրվել է Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամ
IDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակը
Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համարԱկբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար
Կոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափով
Կոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկեր
IDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններով
"Ուժեղ Հայաստան" խմբակցության ներկայացուցիչները Կանադայի դեսպանի հետ քննարկել են երկրի ներքաղաքական իրավիճակը
"Ժառանգությունը"՝ Հայաստանի խորհրդարանում ծեծկռտուքի մասին. իշխանության քաղաքական զինանոցը, գործնականում, սպառված է
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են պետական կառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցերՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են պետական կառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցեր
Հայաստանի և Հնդկաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրելՀայաստանի և Հնդկաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել
Ալեն Սիմոնյանը կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների նիստինԱլեն Սիմոնյանը կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների նիստին
Հայաստանի խորհրդարանի ընդդիմադիր խմբակցություններն ԱԺ նախկին պատգամավորի թեկնածությունն առաջադրել են Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնի համարՀայաստանի խորհրդարանի ընդդիմադիր խմբակցություններն ԱԺ նախկին պատգամավորի թեկնածությունն առաջադրել են Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնի համար
Աննա Գրիգորյան. նոր սահմանադրության ընդունման գործընթացին միանալու իշխանությունների առաջարկն անընդունելի է ընդդիմադիր Աննա Գրիգորյան. նոր սահմանադրության ընդունման գործընթացին միանալու իշխանությունների առաջարկն անընդունելի է ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության համար
Հայաստանի խորհրդարանի խոսնակ․ Եթե ընդդիմությունը վստահ է, որ հայ ժողովուրդը դեմ է նոր սահմանադրությանը, թող հարցը դնի հանրաքվեիՀայաստանի խորհրդարանի խոսնակ․ Եթե ընդդիմությունը վստահ է, որ հայ ժողովուրդը դեմ է նոր սահմանադրությանը, թող հարցը դնի հանրաքվեի
«Ուժեղ Հայաստան». Ադրբեջանը չի կարող Հայաստանի համար խաղաղության երաշխավոր լինել«Ուժեղ Հայաստան». Ադրբեջանը չի կարող Հայաստանի համար խաղաղության երաշխավոր լինել
Հայաստանն ու Սլովենիան քննարկել են հարաբերությունների հետևողական զարգացման հնարավորություններըՀայաստանն ու Սլովենիան քննարկել են հարաբերությունների հետևողական զարգացման հնարավորությունները
Բուլղարիայի դեսպանատուն. 2026 թվականի նոյեմբերի 7-ից կսկսվեն Երևան-Սոֆիա-Երևան կանոնավոր չվերթներըԲուլղարիայի դեսպանատուն. 2026 թվականի նոյեմբերի 7-ից կսկսվեն Երևան-Սոֆիա-Երևան կանոնավոր չվերթները
Բարձրագույն դատական խորհուրդը կքննարկի Ամենայն հայոց կաթողիկոսի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի նկատմամբ կարգապահական պատասխանատվության հարցը։Բարձրագույն դատական խորհուրդը կքննարկի Ամենայն հայոց կաթողիկոսի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի նկատմամբ կարգապահական պատասխանատվության հարցը։
ՀՀ ԱԳ փոխնախարարը քննարկումներ է ունեցել ԵԱՀԿ տնտեսական և բնապահպանական գործունեության համակարգողի հետՀՀ ԱԳ փոխնախարարը քննարկումներ է ունեցել ԵԱՀԿ տնտեսական և բնապահպանական գործունեության համակարգողի հետ
COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրըCOP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը
Պետական եկամուտների կոմիտեի նախկին ղեկավարի փաստաբանները. Գարիկ Խաչատրյանը շտապ հոսպիտալացման կարիք ունի, բայց մնում է կալանքի տակ։Պետական եկամուտների կոմիտեի նախկին ղեկավարի փաստաբանները. Գարիկ Խաչատրյանը շտապ հոսպիտալացման կարիք ունի, բայց մնում է կալանքի տակ։
Հայ ուռուցքաբանը հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մասին։Հայ ուռուցքաբանը հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մասին։
Փոխվարչապետ. Վիզաների ազատականացման գործընթացը կարևոր ոլորտ է ՀՀ քաղաքացիների և ԵՄ երկրների միջև շփումների, շարժունակության և կապերի ընդլայնման համարՓոխվարչապետ. Վիզաների ազատականացման գործընթացը կարևոր ոլորտ է ՀՀ քաղաքացիների և ԵՄ երկրների միջև շփումների, շարժունակության և կապերի ընդլայնման համար
ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի կոմիտեի կողմից կաշառակերության և կաշառակերության դեպքերի վերաբերյալ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է տասը անձՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի կոմիտեի կողմից կաշառակերության և կաշառակերության դեպքերի վերաբերյալ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է տասը անձ
Հատուկ պահպանվող բնական տարածքները, այդ թվում՝ կանաչ գոտիները, չեն կարող մասնավոր սեփականության տակ լինել, ասում է գլխավոր դատախազըՀատուկ պահպանվող բնական տարածքները, այդ թվում՝ կանաչ գոտիները, չեն կարող մասնավոր սեփականության տակ լինել, ասում է գլխավոր դատախազը
Հայաստանի խորհրդարանի լիագումար նիստում սկսվել են Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի թեկնածության վերաբերյալ քննարկումները։Հայաստանի խորհրդարանի լիագումար նիստում սկսվել են Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի թեկնածության վերաբերյալ քննարկումները։
ՀՅԴ պատվիրակությունը Ռուսաստանի Պետդումայում քննարկել է երկկողմ համագործակցության հեռանկարներըՀՅԴ պատվիրակությունը Ռուսաստանի Պետդումայում քննարկել է երկկողմ համագործակցության հեռանկարները
«Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է»․ IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասին«Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է»․ IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասին
Հայաստանում տեղի է ունեցել 2.6 մագնիտուդով երկրաշարժՀայաստանում տեղի է ունեցել 2.6 մագնիտուդով երկրաշարժ
Վրաց-հայկական սահմանին կանխվել է ոսկու չհայտարարագրված խմբաքանակի ապօրինի ներկրման փորձՎրաց-հայկական սահմանին կանխվել է ոսկու չհայտարարագրված խմբաքանակի ապօրինի ներկրման փորձ
Քննարկվել են Հայոց եկեղեցու հոգեխնամ ու ազգապահպան առաքելության հարցերՔննարկվել են Հայոց եկեղեցու հոգեխնամ ու ազգապահպան առաքելության հարցեր
Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակին նվիրված գիտաժողովՓարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակին նվիրված գիտաժողով
Քրեական ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են թմրամիջոցների խոշոր խմբաքանակ․ ՆԳՆՔրեական ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են թմրամիջոցների խոշոր խմբաքանակ․ ՆԳՆ
Կայուն ապագայի թվային ճարտարապետությունը․ IDBank-ի հոդվածը Regional Post ամսագրումԿայուն ապագայի թվային ճարտարապետությունը․ IDBank-ի հոդվածը Regional Post ամսագրում
Կարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլըԿարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլը
Rate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ               Rate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ            
Հոկտեմբերի 29-ի երեկոյան Ազգային ժողովի արտահերթ նիստ կգումարվիՀոկտեմբերի 29-ի երեկոյան Ազգային ժողովի արտահերթ նիստ կգումարվի
Երևանում կնկարահանեն ամերիկյան «Մտերմություն» դրամայի հայկական տարբերակըԵրևանում կնկարահանեն ամերիկյան «Մտերմություն» դրամայի հայկական տարբերակը
Իրավապաշտպան. Իրավապաշտպան. "Արցախցիների իրավունքների պաշտպանությունը բոլոր հայերի իրավունքների հարց է"
Արդարադատության նախկին նախարար․ Հայաստանի ընդդիմությունը Փաշինյանին հեռացնելու փոխարեն հասարակությանը սովորեցնում է բավարարվել իշխանության գործողություններին պատասխանելովԱրդարադատության նախկին նախարար․ Հայաստանի ընդդիմությունը Փաշինյանին հեռացնելու փոխարեն հասարակությանը սովորեցնում է բավարարվել իշխանության գործողություններին պատասխանելով
"Ազիմուտ" ավիաընկերությունը պահեստային օդանավ է նախապատրաստում Երևան - Մինվոդի չվերթի ինքնաթիռի՝ տեխնիկական պատճառով  մեկնման օդանավակայան վերադառնալուց հետո
Կոյուղագծի անցկացման հատվածում փլուզման հետևանքով մեկ մարդ է մահացել, ևս մեկը հոսպիտալացվել է. Երևանի քաղաքապետարանԿոյուղագծի անցկացման հատվածում փլուզման հետևանքով մեկ մարդ է մահացել, ևս մեկը հոսպիտալացվել է. Երևանի քաղաքապետարան
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով
Զախարովան մեկնաբանել է Զախարովան մեկնաբանել է "իվանների" մասին Շիրակի մարզպետի աղմկահարույց գրառումը
Նիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-իցՆիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-ից
Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետոՎիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետո
Փորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջևՓորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջև
Հայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներինՀայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներին
Արցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալԱրցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալ
Լուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականինԼուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականին
Դմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնինԴմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնին
ՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներիցՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներից
Զախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներումԶախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներում
Թևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջԹևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջ
Երևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունըԵրևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունը
Փորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն էՓորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն է
Քաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի ԹուրքիանՔաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի Թուրքիան