


Արմինֆո. Արցախի Պաշտպանության նախարարությունը հերքում հունիսի 28-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով է, իբր, վիրավորում ստացած 8 զինծառայողի առկայությունը:
«Համացանցի որոշ օգտատերեր շրջանառում են ստահոդ տեղեկություններ այն մասին, թե իբր հունիսի 28-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում են ստացել պաշտպանության բանակի 8 զինծառայողներ: Եվս մեկ անգամ հորդորում ենք ստահոդ և կեղծ լուրեր չշրջանառել, դիտավորությամբ ապատեղեկատվության չտարածել: Հունիսի 28-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհվել են ՊԲ 4 զինծառայողներ, վիրավորում ստացած զինծառայողներ չկան», - ասվում է Արցախի ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրությունում:



