


Արմինֆո. Ֆրանսիա - Հայաստան բարեկամության խորհրդարանական խումբը դատապարտել է Ադրբեջանի զինված ուժերի հերթական հարձակումը
Արցախի Հանրապետության վրա:
<Ֆրանսիա - Հայաստան բարեկամության խմբի անունից խստորեն դատապարտում եմ Ադրբեջանի հարձակումը, որի հետևանքով անցած գիշեր զոհվել է 4 արցախցի զինվոր։ Չնայած շրջափակումը շարունակվում է արդեն 200 օր, Ալիևը շարունակում է ի ցույց դնել Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտման իր ծրագրերը: Ինչ են մտածում Ուրսուլա ֆոն դեն Լյայենն ու Շառլ Միշելը այդ "հուսալի" գործընկերոջ մասին",-Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Անն Լորանս-Պետելը։
Նշենք, որ այսօր Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որում ասվում էր, որ հունիսի 28-ին, ժամը 01:30-ից սկսած, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային կայանքներից և ԱԹՍ-ների կիրառմամբ կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի ուղղությամբ տեղակայված դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով ՊԲ ունի 4 զոհ: Հատկանշական է, որ հերթական սադրանքը տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների ՝ Վաշինգտոնում ընթացող բանակցությունների ֆոնին:



