Արմինֆո. Հունիսի 27-ին՝ ժամը 13:15-ին, Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Երասխում օտարերկրյա ներդրումներով կառուցվող գործարանի ուղղությամբ: Այդ մասին հաղորդել է Հայաստանի ՊՆ մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ Երասխում զրոյից կառուցվում է հայ-ամերիկյան խոշոր մետալուրգիական գործարան, որտեղ կներդրվի 70 մլն դոլար: Գործարան, որը կտեղակայվի 30 մետր բարձրությամբ և 16.500 քմ մակերեսով շենքում, տարեկան կարտադրի 180 հազար տոննա արտադրանք։ Սակայն նախագծի իրագործումն ուղեկցվում է Նախիջևանում տեղակայված ադրբեջանական զորքերի մշտական գնդակոծություններով։