Արմինֆո. "ԱՐՄԵՆԱԼ" գործարանն անցկացրել է ձեռնարկության տարածքում արտակարգ իրավիճակների առաջացման դեպքում գործողությունների օբյեկտային վարժանք: Այդ մասին նշվում է ԱՐՄԵՆԱԼ-ի հաղորդագրության մեջ։
ԱՐՄԵՆԱԼ-ի արդյունաբերական և հրդեհային անվտանգության տեղամասի եւ Հայաստանի Փրկարար ծառայության հրշեջ - փրկարարական ջոկատի աշխատակիցները նվազագույն ժամանակահատվածում չեզոքացրել են վառելիքաքսուքային նյութերի պայմանական պահեստում բռնկված հրդեհը: Հստակ մշակվել է երկու կազմակերպությունների հակահրդեհային սարքավորումների համատեղ օգտագործումը, համակարգված կերպով իրականացվել է ծխի գոտուց տուժածների տարհանումը և նրանց առաջին նախաբժշկական օգնությունը:
Հայ-կանադական Maple Leafs կլինիկայի բժիշկները արմենալցիներին սովորեցրել են վիրավորներին և տուժածներին փրկելու գործնական հմտություններ: Վարժանքի ընթացքում մշակվել է վարչական և ծառայողական տարածքներում գտնվող աշխատակիցների տարհանում, նրանց հավաքագրում անվտանգ հատվածներում:
"Նման վարժանքներ պարբերաբար անցկացվում են մեր գործարանում և բարձրացնում անձնակազմի պատրաստվածությունը արտակարգ իրավիճակներում գործելու համար", - հայտարարել է ԱՐՄԵՆԱԼ-ի աշխատանքի պաշտպանության, արդյունաբերական անվտանգության և բնապահպանության բաժնի պետ Վահե Թամազյանը: