Արմինֆո. Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյի և ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հերթական հանդիպումը՝ 2021 թվականի դեկտեմբերին ստորագրված տնտեսական ճանապարհային քարտեզին հետամուտ լինելու նպատակով։ Այդ մասին հաղորդում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մամուլի ծառայությունը:
«Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել մի քանի նշանակալից առաջընթացների՝ ի թիվս Երևանում Զարգացման ֆրանսիական գործակալության գրասենյակի բացման և կայուն էներգետիկայի ոլորտում Ֆրանսիայի էկոնոմիկայի և ֆինանսների նախարարության կողմից արտահանման աջակցության իրականացման:
Մտքեր են փոխանակվել մասնավորապես ջրի, գյուղատնտեսության և էներգետիկայի ոլորտներում ԶՖԳ-ի կողմից իրականացվող հետագա ծրագրերի, , ապակենտրոնացված համագործակցության համակարգման (մինչ օրս 30 գործող համաձայնագիր) և Հայաստանում ֆրանսիական ընկերությունների առաքելության ժամանման մասին», - ասվում է հաղորդագրությունում: